
- Հայերեն 63 -
9
Կառավարման փոխարկիչը դրեք անջատված դիրքի վրա: Սպասեք 2 րոպե,
մինչև գոլորշու ելանցքից այլևս գոլորշի դուրս չգա՝ տաք գոլորշուց չայրվելու
համար:
Նշում. Եթե ցանկանում եք բաղադրիչների մեկ այլ չափաբաժին գոլորշիով եփել,
թողեք, որպեսզի սարքը սառչի 10 րոպե, այնուհետև նորից սկսեք գոլորշիով
եփելու գործընթացը։
10
Եթե ցանկանում եք շարունակել շոգեխաշած մթերքի բլենդերով մշակումը,
հետևեք ստորև բերված «Բլենդերով մշակում գոլորշիով եփելուց հետո» բաժնի
հրահանգներին:
11
Սովորաբար գոլորշիով մշակելուց հետո ջրի տարայում ջուր չի մնում։ Սակայն,
որոշ դեպքերում (օրինակ՝ ջրի տարայում նստվածքի կուտակման, գոլորշիով
մշակման ժամանակ աշխատանքի ընդհատման կամ չնախատեսված
օգտագործման դեպքում) ջրի տարայում կարող է որոշ քանակի ջուր մնալ։ Այդ
դեպքում, օգտագործելուց հետո ամբողջությամբ դատարկեք ջրի
տարան`բակտերիաների աճից խուսափելու համար։ Ջրի տարան նստվածքից
մաքրելու համար տես «Մաքրում և տեխնիկական սպասարկում» գլուխը:
Բլենդերով մշակում՝ գոլորշիով մշակելուց հետո
1
Բռնեք գրաֆինի բռնակից և հանեք գրաֆինը շարժիչի բլոկից: Շուռ տվեք
գրաֆինը և թափահարեք այն, որպեսզի սնունդն ընկնի շեղբի վրա:
Գրաֆինը բռնեք միայն իր բռնակից։ Գրաֆինի կափարիչը, ստորին և արտաքին
մակերևույթը տաք են:
Содержание AVENT SCF870
Страница 1: ...SCF870 ...
Страница 266: ... 2022 Koninklijke Philips N V All rights reserved 12 04 2022 ...