
- Հայերեն 53 -
-
Լվանալուց առաջ միշտ անջատեք սարքը վարդակից և
թողեք սառչի։
-
Երբեք գրաֆինը կամ սարքի որևէ այլ մաս մի դրեք
միկրոալիքային վառարանի մեջ, քանի որ գրաֆինի
բռնակի և շեղբերի մետաղական մասերը հարմար չեն
միկրոալիքային վառարանի համար։
-
Երբեք գրաֆինը կամ սարքի որևէ այլ մաս մի ախտահանեք
ստերիլիզատորում կամ միկրոալիքային վառարանի մեջ,
քանի որ գրաֆինի բռնակի և շեղբերի մետաղական
մասերը հարմար չեն դրա համար։
-
Այս սարքը նախատեսված է միայն կենցաղային
օգտագործման համար։ Եթե սարքը չի օգտագործվում,
ինչպես հարկն է կամ մասնագիտական կամ
կիսամասնագիտական նպատակների համար կամ, եթե
այն չի օգտագործվում սույն ձեռնարկի հրահանգներին
համաձայն, երաշխիքը դառնում է անվավեր, և Philips-ը
հրաժարվում է պատճառված որևէ վնասի
պատասխանատվությունից։
-
Զգույշ եղեք չափաբաժակի մեջ տաք հեղուկներ լցնելիս,
քանի որ տաք հեղուկները և գոլորշին կարող են դուրս գալ և
առաջացնել այրվածքներ։
-
Թողեք սարքը սառչի 10 րոպե, նախքան բաղադրիչների
հաջորդ չափաբաժինը գոլորշիով մշակելը։
-
Սարքը նախատեսված չէ կոշտ բաղադրիչները
մանրացնելու համար, օրինակ՝ սառույցի ու շաքարի
կտորներ։
-
Սարքը չպետք է աշխատի 30 վայրկյանից ավելի առանց
ընդմիջման։ Եթե 30 վայրկյան անց բաղադրիչների
մանրացումն ավարտված չէ, անջատեք սարքը և սպասեք
մի քանի վայրկյան, հետո շարունակեք։ Եթե սարքը
տաքանում է, գործը շարունակելուց առաջ մի քանի
վայրկյան թողեք, որպեսզի այն սառչի։
Содержание AVENT SCF870
Страница 1: ...SCF870 ...
Страница 266: ... 2022 Koninklijke Philips N V All rights reserved 12 04 2022 ...