
- Հայերեն 54 -
-
Սարքը դրեք կայուն, հորիզոնական և հարթ մակերևույթի
վրա։ Համոզվեք, որ դրա շուրջը բավականաչափ ազատ
տարածք կա, ասենք՝ դարակները կամ այլ առարկաներ
չվնասելու համար, քանի որ օգտագործման ժամանակ
սարքը գոլորշի է արձակում։
-
Մի օգտագործեք սարքը, եթե այն ընկել է կամ որևէ կերպ
վնասվել է։ Տարեք այն Philips-ի լիազորված սպասարկման
կենտրոն՝ վերանորոգման համար։
-
Երբեք ջուր, որևէ այլ հեղուկ կամ բլենդերով մշակված
սնունդ մի լցրեք գրաֆինի մեջ՝ գոլորշիով մշակելու համար,
որպեսզի սարքը չվնասվի:
-
Երբ բաղադրիչները գոլորշիով մշակում եք, հետևեք,
որպեսզի գրաֆինը շատ լցված չլինի։ Կանաչ դանակների
բլոկի վերևի եզրը չպետք է ծածկված լինի սննդամթերքով:
-
Հեղուկներ խառնելիս հետևեք, որպեսզի դրանց
մակարդակը չանցնի գրաֆինի առավելագույն նշագիծը
(450 ml)։
-
Արգելվում է որևէ առարկա մտցնել լցնելու անցքի կամ
գոլորշու անցքի մեջ։
-
Երբեք մի օգտագործեք գոլորշիով մշակման ռեժիմը
առանց ջուր ավելացնելու։
-
Համոզվեք, որ չափից շատ չեք լցրել ջրի տարայի մեջ
(առավելագույնը 200 ml): Մի գերազանցեք չափման
բաժակի վրա նշված առավելագույն մակարդակը։
-
Գոլորշիով մշակման ժամանակ երբեք ջուր մի
ավելացրեք ջրի տարայի մեջ, քանի որ
արդյունքում կարող է տաք ջուր և գոլորշի դուրս
գալ սարքից։
-
Գոլորշիով մշակումն ավարտելուց հետո
համոզվեք, որ կափարիչը հասցրել է սառչել՝ նախքան այն
բացելը և բաղադրիչներ ավելացնելը, եթե անհրաժեշտ է։
Содержание AVENT SCF870
Страница 1: ...SCF870 ...
Страница 266: ... 2022 Koninklijke Philips N V All rights reserved 12 04 2022 ...