
- Հայերեն 51 -
Կարևոր է
Սարքավորումն օգտագործելուց առաջ կարդացեք այս օգտագործողի ձեռնարկը և
պահեք այն հետագայի համար։
Վտանգ
-
Շարժիչը երբեք մի ընկղմեք ջրի կամ որևէ այլ հեղուկի մեջ և
մի լվացեք այն ծորակի տակ։
Զգուշացում
-
Նախքան սարքը միացնելը, համոզվեք, որ սարքի վրա
նշված լարումը համապատասխանում է տեղական
հոսանքի լարմանը։
-
Մի օգտագործեք սարքը, եթե խրոցակը, հոսանքի լարը կամ
հենց ինքը՝ սարքը վնասված են։
-
Եթե հոսանքի լարը վնասված է, այն հարկավոր է փոխել
Philips-ի, Philips-ի կողմից լիազորված սպասարկման
կենտրոնի կամ նման որակավորում ունեցող անձանց
կողմից` վտանգից խուսափելու համար։
-
Այս սարքը կարող են օգտագործել սահմանափակ
ֆիզիկական, զգայական կամ մտավոր ունակություններ
կամ փորձի և գիտելիքների պակաս ունեցող անձինք, եթե
նրանց տրամադրվել են սարքի անվտանգ օգտագործման
հրահանգները, կամ ապահովվել է վերահսկողություն`
անվտանգ օգտագործումը երաշխավորելու համար և, եթե
նրանք տեղեկացված են դրա հետ կապված վտանգների
մասին։
-
Երեխաներին չի թույլատրվում օգտագործել այս սարքը։
Սարքը և դրա լարը պահեք երեխաների համար
անհասանելի տեղում։
-
Երեխաներին արգելվում է խաղալ սարքի հետ։
-
Ձեռք մի տվեք դանակների բլոկի կտրող եզրերին, երբ
սարքը միացված է վարդակին կամ, երբ այն մաքրում եք։
Կտրող եզրերը շատ սուր են։
Содержание AVENT SCF870
Страница 1: ...SCF870 ...
Страница 266: ... 2022 Koninklijke Philips N V All rights reserved 12 04 2022 ...