36
Օգտագործողի անհատական կարգավորումները
սահմանելու համար պետք է նախապես սահմանել
անհրաժեշտ պարամետրերը, սեղմել և սեղմած
պահել iFAVOR կոճակը ավելի քան 3 վայրկյան:
Անհատական ռեժիմի պարամետրերի ամրագրումը
հաստատվում է, երբ iFAVOR ցուցիչը երեք անգամ
թարթում է հեռակառավարման վահանակի
էկրանին:
7. IFEEL կոճակ (ROOM)
Կոճակի սեղմումը միացնում է օդորակիչի
ա ր դ յ ո ւ ն ա վ ե տ ո ւ թ յ ա ն կ ա ր գ ա վ ո ր ո ւ մ ը
ջերմաստիճանի տվիչով, որը ներկառուցված է
հեռակառավարման վահանակի մեջ: Կառավարման
վահանակի էկրանը ցույց է տալիս սենյակային
ջերմաստիճանի արժեքը կառավարման վահանակի
գտնվելու վայրում և ROOM ցուցիչը: Օդորակիչը
անջատելու կամ կոճակը կրկին սեղմելու դեպքում
ռեժիմն անջատվում է:
8. SMART կոճակ (HEALTH)
«Առողջություն» ռեժիմը միացնելու դեպքում
սպլիտ համակարգը, կախված շրջակա միջավայրի
ջերմաստիճանից, ինքնաբերաբար սկսում է
աշխատել սառեցման կամ ջեռուցման ռեժիմում՝
տարածքում ստեղծելով հարմարավետ պայմաններ
օգտագործողի համար:
9. «СОН» (Քուն) կոճակ (SLEEP)
Կոճակի սեղմումը միացնում է գիշերային ռեժիմը,
հեռակառավարման վահանակի էկրանին
հայտնվում է SLEEP ցուցիչը, իսկ ներքին բլոկի
դիմային վահանակի էկրանը անջատվում է: Այս
ռեժիմում ներքին բլոկի օդափոխիչը պտտվում է
ցածր արագությամբ:
10. «ОЧИСТКА» (Մաքրում) կոճակ (iClean)
Եթե օդորակիչն անջատված է, կոճակի
սեղմումը միացնում է ներքին բլոկի մաքրման
ռեժիմը, հեռակառավարման վահանակի
էկրանին հայտնվում են iCLEAN ցուցիչը և CL
խորհրդանիշները, իսկ ներքին բլոկի դիմային
վահանակի էկրանին՝ CL խորհրդանիշները։
Մաքրումը անհրաժեշտ է գոլորշիացնող
մասի մակերեսից և բլոկի ներքին խոռոչներից
խոնավությունը հեռացնելու համար: Խոնավությունը
հեռացնելը կանխում է բակտերիաների
առաջացումն ու աճը և բլոկի ներսում բորբոսի
ձևավորումը: Մաքրման ռեժիմի տևողությունը
35 րոպե է: Օդորակիչը անջատելու կամ կոճակը
կրկին սեղմելու դեպքում ռեժիմն անջատվում է:
11. «ОЧИСТКА+» (Մաքրում+) կոճակ (Anti-
FUNGUS)
Եթե հեռակառավարման վահանակն ու օդորակիչը
անջատված են, կոճակի սեղմումը միացնում է
ներքին բլոկի ավտոմատ մաքրումը օդորակիչը
անջատելուց հետո, հեռակառավարման
վահանակի էկրանին հայտնվում է Anti-FUNGUS
ցուցիչը։ Ռեժիմի ակտիվացումը հաստատվում
է հրամանի ստացումը հաստատող առաջին
հինգ ազդանշաններից հետո լսվող մի շարք
ազդանշանների միջոցով: Երբ այս գործառույթն
ակտիվացնելու դեպքում օդորակիչի յուրաքանչյուր
անջատումից հետո ներքին բլոկի օդափոխիչը
աշխատում է ցածր արագությամբ ևս երեք րոպե
մինչև վերջնական անջատվելը:
Այս գործառույթը նախատեսված է գոլորշիացնող
մասի բորբոսնումը և դրա հետևանքով տարածվող
տհաճ հոտերը կանխելու համար։
Գործառույթի գործարկման ընթացքում և մինչև
դրա ավարտը խորհորդ չի տրվում կրկին միացնել
օդորակիչը։
Ռեժիմը կշարունակի գործել օդորակիչը հաջորդիվ
անջատելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի,
երբ օդորակիչը անջատվում է հոսանքից:
Եթե կառավարման վահանակն ու օդորակիչը
անջատված են, օդորակիչը էլեկտրասնուցումից
անջատելիս կամ կոճակը կրկին սեղմելիս
Anti-FUNGUS ռեժիմն անջատվում է: Ռեժիմի
անջատումը հաստատվում է հրամանի ստացումը
հաստատող առաջին հինգ ազդանշաններից հետո
լսվող մի շարք ազդանշանների միջոցով:
12. «ДИСПЛЕЙ» (Էկրան) կոճակ (DISPLAY)
Կոճակը սեղմելիս ներքին բլոկի դիմային
վահանակի լուսավորությունն անջատվում
է, հեռակառավարման վահանակի էկրանին
հայտնվում է DISPLAY ցուցիչը, կոճակը կրկին
սեղմելիս ներքին բլոկի դիմային վահանակի
լուսավորությունը միանում է։
13. «РЕЖИМ» (Ռեժիմ) կոճակ (MODE)
Կոճակի յուրաքանչյուր սեղմումը փոխում է
օդորակիչի աշխատանքային ռեժիմը հետևյալ
հաջորդականությամբ՝ Ավտոմատ / Սառեցում /
Չորացում / Ջեռուցում / Օդափոխություն։
Հեռակառավարման վահանակի էկրանին
հայտնվում է համապատասխան ռեժիմի
ցուցիչը՝ AUTO (Ավտոմատ), COOL (Սառեցում),
DRY (Չորացում), HEAT (Ջեռուցում), FAN
(Օդափոխություն)։
Ավտոմատ ռեժիմում օդորակիչը, կախված
տարածքի օդի ջերմաստիճանից, ինքնաբերաբար
սկսում է աշխատել սառեցման կամ ջեռուցման
ռեժիմում՝ ստեղծելով հարմարավետ միջավայր
օ գ տ ա գ ո ր ծ ո ղ ի հ ա մ ա ր : Ն պ ա տ ա կ ա յ ի ն
ջերմաստիճանը չի ցուցադրվում կառավարման
վահանակի էկրանին և չի կարող փոխվել:
Օդափոխման ռեժիմում օդորակիչը միացնում
է միայն ներքին բլոկի օդափոխիչը: Այս
ռեժիմում օդորակիչը չի պահպանում տարածքի
ջերմաստիճանը: Նպատակային ջերմաստիճանը չի
ցուցադրվում կառավարման վահանակի էկրանին
և չի կարող փոխվել:
Ուշադրություն։ Օդորակիչը մաքուր օդ չի
արտանետում:
1 4 . Ն Պ Ա Տ Ա Կ Ա Յ Ի Ն Ջ Ե Ր Մ Ա Ս Տ Ի Ճ Ա Ն Ի
ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԿՈՃԱԿ
Կոճակի յուրաքանչյուր սեղմումը բարձրացնում
է նպատակային ջերմաստիճանի արժեքը 1 °С-ով
+16...+32 °С միջակայքի սահմաններում:
Նպատակային ջերմաստիճանի սահմանված
արժեքը ցուցադրվում է հեռակառավարման
վահանակի և ներքին բլոկի դիմային վահանակի
էկրանին: