33
ՀԱՅԵՐԵՆ
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ
Տեղադրման աշխատանքները պետք է
իրականացվեն միայն որակավորված
լիազորված մասնագետի կողմից՝ Էլեկտրական
տեղադրման կանոններին համապատասխան:
Մի փորձեք ինքնուրույն տեղադրել սարքը:
Ոչ որակավորված տեղադրումը կարող է
հանգեցնել սարքի սխալ գործարկմանը կամ
խափանմանը:
1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Կյանքի և առողջության համար վտանգավոր
իրավիճակների առաջացումը, ինչպես նաև
սարքի վաղաժամ փչացումը կանխելու համար
անհրաժեշտ է խստորեն պահպանել ստորև նշված
պայմանները՝
–
Օ գ տ ա գ ո ր ծ ե ք հ ա մ ա պ ա տ ա ս խ ա ն
էլեկտրաէներգիայի աղբյուրը տեխնիկական
անձնագրի մեջ նշված տեղեկության համաձայն,
հակառակ դեպքում լուրջ անսարքություն կարող
է առաջանալ կամ հրդեհ բռնկվել:
–
Ձեր էլեկտրամատակարարման ցանցը պետք է
անպայման հողանցում ունենա:
–
Թույլ մի տվեք, որ էլեկտրական խրոցը կեղտոտվի:
Միշտ ամուր տեղադրեք խրոցը էլեկտրական
վարդակի մեջ: Կեղտոտված կամ ոչ ամուր
միացված խրոցը կարող է հանգեցնել հրդեհի
բռնկման կամ էլեկտրական ցնցման:
–
Եթե չեք օգտագործում սարքը երկար ժամանակ,
ապա անվտանգության նկատառումներից
ելնելով՝ անջատեք խրոցը վարդակից:
–
Սարքի աշխատանքի ժամանակ մի փորձեք
անջատել այն՝ օգտագործելով ավտոմատ
անջատիչը կամ դուրս քաշելով խրոցը վարդակից.
կայծը կարող է հրդեհ առաջացնել:
–
Անհրաժեշտ է ամուր տեղադրել էլեկտրական
խրոցը վարդակի մեջ: Հակառակ դեպքում դա
կարող է հանգեցնել էլեկտրական ցնցման,
գերտաքացման և նույնիսկ հրդեհի բռնկման:
–
Մի խճճեք, մի սեղմեք և մի քաշեք հոսանքի լարը,
որպեսզի չվնասեք այն: Վնասված հոսանքի լարը
կարող է հանգեցնել էլեկտրական ցնցման կամ
հրդեհի բռնկման:
–
Մի օգտագործեք երկարացման լարեր և մի
միացրեք սարքը վարդակին, որին միացված են
էլեկտրաէներգիայի այլ սպառողներ:
–
Խնդիրներ առաջանալու դեպքում նախ անջատեք
սարքը հեռակառավարման վահանակով. Հետո
անջատեք այն էլեկտրացանցից:
–
Մի դիպչեք պտտվող թիակներին.դրանք կարող են
սեղմել Ձեր մատը, և դա կարող է նաև հանգեցնել
սարքի մասերի վնասմանը:
–
Մի դիպչեք սարքի բլոկի ներքին կոճակներին թաց
ձեռքերով:
–
Սարքի աշխատանքի ընթացքում երբեք
մի տեղադրեք ձողիկներ և այլ կողմնակի
առարկաներ կորպուսի անցքերի մեջ: Դա կարող
է վնասել և փչացնել սարքը:
–
Մի տեղադրեք որևէ առարկաներ (հատկապես
ջրով կամ այլ հեղուկներով լցված անոթներ)
սարքի արտաքին կամ ներքին բլոկի վրա:
–
Մի լվացրեք սարքը ջրով. դա կարող է
էլեկտրական ցնցում առաջացնել:
–
Այս սարքի և բաց կրակով աշխատող սարքերի
(գազօջախ և այլն) միաժամանակյա աշխատանքի
դեպքում անհրաժեշտ է հաճախակի օդափոխել
տարածքը: Անբավարար օդափոխությունը կարող
է հանգեցնել թթվածնի պակասի:
–
Թույլ մի տվեք, որ օդի հոսք ընկնի գազի
այրիչների և վառարանների վրա:
–
Երբեք մի թույլատրեք երեխաներին գործարկել
սարքը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
–
Մի տեղադրեք սարքը արևի ուղիղ ճառագայթների
ներքո:
–
Մի արգելափակեք օդի մուտքի ու ելքի անցքերը.
դա կնվազեցնի սառեցման կամ ջեռուցման
հզորությունը և կարող է վնասել սարքը:
–
Սառը օդի երկարատև ազդեցությունը
կվատթարացնի Ձեր ֆիզիկական վիճակը և
առողջական խնդիրներ կառաջացնի:
–
Սարքն օգտագործելուց հետո օդափոխեք
տարածքը:
–
Սարքի աշխատանքի ժամանակ փակեք
պատուհաններն ու դռները, հակառակ դեպքում
սառեցման և ջեռուցման հզորությունները
կկրճատվեն:
–
Արգելվում է տեղադրել այս սարքը բարձր
խոնավություն ունեցող տարածքներում, ինչպես
նաև այն վայրերում, որտեղ ագրեսիվ քիմիական
նյութերի գոլորշիներ են արտանետվում:
–
Եթե էլեկտրական լարը կամ սարքի որևէ այլ
մաս վնասված է, անմիջապես անջատեք սարքը
էլեկտրական ցանցից և դիմեք արտադրողի
սպասարկման կենտրոն: Սարքի նկատմամբ
ոչ պրոֆեսիոնալ միջամտության կամ սույն
ձեռնարկում նշված օգտագործման կանոնները
չպահպանելու դեպքում երաշխիքը չեղարկվում է:
–
Սարքը նախատեսված չէ ֆիզիկական կամ
մտավոր սահմանափակ կարողություններ
ունեցող անձանց, երեխաների կամ նման սարքեր
օգտագործելու բավարար փորձ չունեցող անձանց
կողմից օգտագործման համար, եթե նրանք չեն
վերահսկվում կամ սարքի օգտագործ¬ման
ցուցումներ չեն ստացել այն անձից, ով
պատասխանատու է իրենց անվտանգության
համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
–
Այս օդափոխության համակարգը կարելի է
օգտագործել միայն կենցաղային նպատակներով:
–
Սարքի օգտագործման ընթացքում առաջացած
արտակարգ իրավիճակների դեպքում
(վառելահոտ, կողմնակի աղմուկ և այլն)
անմիջապես անջատեք այն էլեկտրական
ցանցից:
–
Էլեկտրական ցնցումների վտանգ: Երբեք մի
փորձեք ինքնուրույն վերանորոգել սարքը. դա