5
Պտտեք միացման/անջատման կոճակը «Ավտոմատ»
ռեժիմին: Ապա սեղմեք այն՝ սարքը միացնելու համար։
•
Սարքը նախ կսկսի մանրէազերծել: Ողջ գործընթացի
ցուցիչի լույսերը թարթում են՝ ցույց տալով, որ սարքը
մանրէազերծում է։
•
Դրանից հետո ավտոմատ կերպով անցում է
կատարվում չորացման գործընթացին։ Ցուցիչի լույսերը
կթարթեն և աստիճանաբար կմարեն՝ ցույց տալով, որ
սարքը չորացնում է։
•
Ողջ գործընթացն ավարտելուց հետո լույսերն
անջատվում են, և սարքն ավտոմատ կերպով
անջատվում է։
Զգուշացում. Հիմքը, զամբյուղները և կափարիչը տաք են
լինում օգտագործման ժամանակ կամ դրանից
անմիջապես հետո։
2
1
6
Հեռացրեք կափարիչը:
7
Զամբյուղից հեռացրեք կերակրման շշերը և այլ իրերը: Մանր իրերը
հեռացնելու համար օգտագործեք աքցան:
Զգույշ եղեք։ Մանրէազերծված իրերը կարող են դեռ տաք լինել:
Նշում. Մանրէազերծված իրերին դիպչելուց առաջ մանրակրկիտ լվացեք
ձեռքերը:
Նշում. Չորացման արդյունքը կարող է տարբեր լինել` կախված շրջակա
միջավայրի ջերմաստիճանից, շրջակա միջավայրի խոնավությունից և
ստերիլիզատորի ծանրաբեռնվածությունից։ Անհրաժեշտության դեպքում կարող
եք ևս մեկ չորացման ցիկլ կատարել:
8
Սարքն անջատեք հոսանքի աղբյուրից և սպասեք, որ այն լրիվ հովանա։
9
Հեռացրեք փոքր և մեծ զամբյուղները:
Նշում. Մեծ զամբյուղը հեռացնելիս զգուշացեք հիմքի կաթիլների սկուտեղի մեջ
մնացած ջրից:
10
Անջատեք ներքևի սալիկը մեծ զամբյուղից: Թափեք ջրի մնացորդը մեծ
զամբյուղի կաթիլների սկուտեղից և մաքրեք այն (տե՛ս «Մաքրում» բաժինը):
- Հայերեն 55 -