Նստվածքազերծում
Մանրէազերծման գործընթացը չափազանց կարևոր է՝ ձեր երեխայի համար առավել
հիգիենիկ պայմաններ ապահովելու համար: Կրային նստվածքները կարող են
դանդաղեցնել մանրէազերծման ցիկլը և նույնիսկ ազդել դրա արդյունավետության
վրա:
Կրային նստվածքը կոշտ և կավիճային նստվածք է: Կախված ձեր տարածքի ջրի
տեսակից՝ կրային նստվածքը կարող է ունենալ տարբեր արտաքին տեսք՝ սկսած ձյան
պես սպիտակ փոշուց մինչև դարչնագույն բծեր։ Որքան ջուրը կոշտ է, այնքան ավելի
արագ է կուտակվում նստվածքը։ Այն սարքերում գոյանում է որպես ջրում բնականոն
կերպով պարունակվող հանքանյութերի նստվածք, որը ջրի տաքացման դեպքում
չի գոլորշիանում: Չնայած, որ կրային նստվածքն ինքնին վնասակար չէ, սակայն
այն տգեղ է, դժվար մաքրվող և, կուտակվելու դեպքում, կարող է խաթարել սարքի
աշխատանքը կամ վնասել դրա բաղադրիչները:
Ստերիլիզատորը մաքրեք նստվածքներից առնվազն 4 շաբաթը մեկ՝ դրա
արդյունավետ աշխատանքն ապահովելու համար:
1
Լցրեք ջրամանը 90 ml սպիտակ քացախով (5%
քացախաթթու) և 30 ml ջրով:
2
Տեղադրեք փոքր զամբյուղը հիմքի վրա: Տեղադրեք
կափարիչը փոքր զամբյուղի վրա:
3
Պտտեք միացման/անջատման կոճակը
«Ստերիլիզացում» ռեժիմին: Ապա սեղմեք այն՝ սարքը
միացնելու համար։
Նշում
。
Փոքր զամբյուղը դրեք հիմքի վրա՝ տաք ջրի
ցայտերից խուսափելու համար:
2
1
- Հայերեն 59 -