Նախքան առաջին անգամ օգտագործելը
Սարքն առաջին անգամ օգտագործելիս խորհուրդ է տրվում կատարել մեկ
ամբողջական մանրէազերծման գործընթաց դատարկ զամբյուղներով:
1
Օգտագործեք մաքուր մանկական կերակրման շիշ և լցրեք ճիշտ 130 ml ջուր
անմիջապես հիմքի ջրամանի մեջ:
Խորհուրդ. Այս սարքը նախատեսված է ծորակի ջրով օգտագործման համար։
Եթե ապրում եք այնպիսի տարածքում, որտեղ ջրի կոշտության աստիճանը
բարձր է, նստվածքը կարող է ավելի արագ կուտակվել։ Հետևաբար, խորհուրդ է
տրվում օգտագործել առանց նստվածքների ջուր, օրինակ՝ թորած կամ զտված
ջուր՝ ձեր սարքի ծառայության ժամկետը երկարացնելու համար։ Կրային
նստվածքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տես
«Նստվածքազերծում» բաժինը:
130ml
130ml
130ml
2
Տեղադրեք մեծ զամբյուղը հիմքի վրա:
3
Ներքևի սալիկը դրեք մեծ զամբյուղի մեջ:
4
Տեղադրեք փոքր զամբյուղը մեծ զամբյուղի վրա:
- Հայերեն 50 -