114
!
Պատահարը կարող է մեքենայի մանկական նստատեղին այնպիսի
վնաս պատճառել, որն անզեն աչքով տեսանելի չէ: Խնդրում ենք փոխել
մեքենայի մանկական նստատեղը պատահարից հետո: Կասկածի
դեպքում խնդրում ենք խորհրդակցել Ձեր վաճառքի գործակալի կամ
արտադրողի հետ:
!
Մի օգտագործեք այս մեքենայի մանկական նստատեղն ավելի քան
11 տարի: Մեքենայի մանկական նստատեղը ժամանակի ընթացքում
ենթարկվում է ծանրաբեռնվածության, որն էլ տարիների ընթացքում
հանգեցնում է նյութերի որակական փոփոխությունների:
!
Պլաստիկե մասերը կարելի է լվանալ նուրբ մաքրող նյութով և տաք ջրով:
Երբեք մի՛ օգտագործեք կոշտ մաքրող միջոցներ կամ սպիտակեցնող
միջոցներ:
!
Զգայուն նյութից պատրաստված որոշ մեքենաների նստատեղերի վրա
մեքենայի մանկական նստատեղերի օգտագործումը կարող է թողնել
նշաններ և/կամ առաջացնել գունազրկում։ Սա կանխելու նպատակով
կարող եք դնել ծածկոց, սրբիչ կամ նմանատիպ այլ իր մանկական
նստատեղի տակ, որպեսզի պաշտպանեք մեքենայի նստատեղը:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԵՐ
(a)
Օգտագործողի ուղեցույցի խցիկ
(b)
Թիկնակ
(c)
Կարգավորվող գլխակալ
(d)
Գլխակալի բարձրության
կարգավորիչ
(e)
Նստատեղ բուստեր
(f)
Անվտանգության սեղանիկ
(g)
Ամրագոտու ուղղորդիչ Խումբ 1
(h)
Գոտկատեղի ամրագոտու
ուղղորդիչ Խումբ 2/3
(i)
Ուսի ամրագոտու ուղղորդիչ
(j)
Կողային հարվածներից
պաշտպանություն
(k)
ISOFIX-Connect կողպող
փականներ
(l)
ISOFIX-Connect կարգավորման
բռնակ
(m)
ISOFIX-Connect արձակման
կոճակ
(n)
ISOFIX-Connect
անվտանգության ցուցիչ
(o)
ISOFIX ամրացման կետեր
ՍԿԶԲՆԱԿԱՆ ՄՈՆՏԱԺՈՒՄԸ
Ամրացրեք թիկնակը
(b)
նստատեղ բուստերին
(e)
՝ մտցնելով ուղղորդման
սեղմիչը բուստերի առանցքի մեջ։ Այնուհետև թիկնակը
(b)
ծալվում է առաջ:
Տեղադրեք անվտանգության սեղանիկը
(f)
նստատեղ բուստերի վրա
(e)
:
ՃԻՇՏ ԴԻՐՔԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՒՄ
Մեքենայի մանկական նստատեղը հետ քաշված ISOFIX-Connect
կողպող փականներով
(k)
կարող է օգտագործվել տրանսպորտային
միջոցի ցանկացած նստատեղի վրա`«ունիվերսալ» օգտագործման
համար մեքենայի ձեռնարկում հաստատված ավտոմատ երեք կետանոց
անվտանգության ամրագոտիներով:
«Կիսաունիվերսալ» հավաստագիր է տրվում պասիվ անվտանգության
համակարգերին, որոնք միացված են մեքենային ISOFIX-Connect կողպող
փականների միջոցով
(k)
: Այս պատճառով ISOFIX-Connect-ը կարող
է օգտագործվել միայն որոշակի ավտոմեքենաներում: Ուսումնասիրեք
հաստատված տրանսպորտային միջոցների վերաբերյալ կցված ցանկը:
Կարող եք ձեռք բերել թարմացված տարբերակը
www.cybex-online.com
կայքից:
Բացառիկ դեպքերում, մեքենայի մանկական նստատեղը կարող է
օգտագործվել նաև առջևի ուղևորի նստատեղի վրա: Միշտ հետևեք
տրանսպորտային միջոցի արտադրողի կողմից նշված խորհուրդներին։
ՄԱՆԿԱԿԱՆ ՆՍՏԱՏԵՂԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ
ՄԻՋՈՑՈՒՄ
1. Միշտ համոզվեք, որ…
•
տրանսպորտային միջոցում թիկնակները կողպված են ուղիղ դիրքում:
•
մեքենայի նստատեղն առջևի ուղևորի նստատեղի վրա տեղադրելու
ժամանակ կարգավորեք տրանսպորտային միջոցի նստատեղը
հնարավորինս հետ՝ առանց գոտու ուղղության վրա ազդելու։
2. Օգտագործեք ISOFIX-Connect կարգավորող բռնակը
(l)
նստատեղ
բուստերի տակ
(e)
և քաշեք երկու ISOFIX-Connect կողպող փականները
(k)
իրենց առավելագույն չափով:
3. Այժմ պտտեք ISOFIX-Connect կողպող փականները
(k)
180°-ով, որպեսզի
դրանք ուղղված լինեն դեպի ISOFIX ամրացման կետերը
(o)
:
4. Տեղադրեք մանկական նստատեղը մեքենայի համապատասխան
նստատեղի վրա:
5. Սեղմեք կողպող փականները
(k)
ISOFIX ամրացման կետերի մեջ
(o)
մինչև դրանք կողպվեն լսելի «ՉԽԿՈՑՈՎ»:
6. Օգտագործելով ISOFIX-Connect կարգավորող բռնակը
(l)՝
հենեք
մեքենայի մանկական նստատեղը ավտոմեքենայի նստարանին:
7. Համոզվեք, որ մեքենայի մանկական նստատեղի թիկնակի ամբողջ
մակերեսը
(b)
տեղադրված է մեքենայի նստատեղի թիկնակին:
HY