9
ARM
Միկրոալիքային վառարանում օգտագործելու համար համապատասխան սպասք
Ճիշտ սպասքի ընտրությունը ամենակարևոր գործոններից մեկն է, որոնք ազդում են կերակուր
պատրաստելու վրա:
ԱՊԱԿԵ ՍՊԱՍՔ
Վառարանում օգտագործելու համար հիանալի հարմար է ջերմակայուն
ապակին, օրինակ` Purex®-ը:
Մի օգտագործեք ապակե սպասքը, որը կարող է ճաքել կերակրի
տաքացման ժամանակ: Մի օգտագործեք բյուրեղյա սպասք, որը կարող
է ճաքել կամ կայծում առաջացնել:
ՃԵՆԱՊԱԿԻ և ԽԵՑԵՂԵՆ
Միկրոալիքային վառարանում կարելի է օգտագործել ափսեներ,
բաժակապնակներ, ճաշամաններ, գավաթներ և բաժակներ
խեցեղենից և ջնարակած ջերմակայուն ճենապակուց: Նրբապատ
ճենապակյա սպասք կարելի է օգտագործվել միայն կարճաժամկետ
տաքացման համար. Երկարատև տաքացման դեպքում ջերմաստիճանի
փոփոխությունը կարող է ճաքեցնել սպասքը կամ վնասել դրա
դեկորատիվ ծածկույթը: Մի օգտագործեք մետաղացված եզրով կամ
նկարով ափսեներ: Մի օգտագործեք սոսնձած բռնակներով գավաթներ
կամ սափորներ. սոսինձը միկրոալիքային վառարանում կարող է
հալվել:
ԲՐՈՒՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐ, ՀԱԽՃԱՊԱԿԻ, ԿԵՐԱՄԻԿԱ
Օգտագործեք միայն ամբողջությամբ ջնարակած սպասք: Պետք չէ
օգտագործել առանց ջնարակի կամ մասամբ ջնարակած ասպասք.
նման սպասքը կկլանի միկրոալիքային էներգիան, չափազանց
տաքացնելով սպասքը և դանդաղեցնելով կերակրի պատրաստումը:
ՓԱՅԼԱԹԻԹԵՂ և ՄԵՏԱՂԱԿԱՆ ՏԱՐԱՆԵՐ
ԿԵՐԱԿՈՒՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ
ՓԱՅԼԱԹԻԹԵՂ ԿԱՄ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՍՊԱՍՔ` միկրոալիքային
ճառագայթումը չի անցնում մետաղի միջով, ինչը խանգարում է
կերակրի հավասարաչափ տաքացմանը: Բացի այդ, դա կարող է վնաս
հասցնել վառարանին: Մետաղական շամփուրների փոխարեն քաբաբի
համար օգտագործեք փայտյա շամփուրներ:
ԿԵՐԱԿՐԻ ԹԱՂԱՆԹ
Կերակուրը տաքացնելիս կամ պատրաստելիս միկրոալիքային
վառարանների համար նախատեսված կերակրի թաղանթով ծածկեք
ՄԻԱՅՆ ՄԻԿՐՈԱԼԻՔԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՒՄ, թույլ չտալով, որ թաղանթն
անմիջապես շփվի կերակրի հետ:
Հ
այե
րեն
Содержание NN-ST25HBZPE
Страница 2: ...NN ST25JB_MPQ_ST25JW_YPQ_HPE indb 2 2018 06 29 10 40 05 ...
Страница 30: ...NN ST25JB_MPQ_ST25JW_YPQ_HPE indb 2 2018 06 29 10 40 05 Русский ...
Страница 58: ...Українс ька ...
Страница 86: ...NN ST25JB_MPQ_ST25JW_YPQ_HPE indb 2 2018 06 29 10 40 05 Қазақша ...
Страница 114: ...NN ST25JB_MPQ_ST25JW_YPQ_HPE indb 2 2018 06 29 10 40 05 Հայերե ն ...
Страница 141: ...Микро толкундуу мешти колдонуу боюнча нускама Үйдө колдонууга Модель NN ST25HBZPE NN ST27HMZPE Кыргызча ...
Страница 142: ...NN ST25JB_MPQ_ST25JW_YPQ_HPE indb 2 2018 06 29 10 40 05 Кыргыз ча ...