- Հայերեն 88 -
ԾՆՈՂԻ ԲԼՈԿԻ ՑՈՒՑԻՉՆԵՐ
Հարց
Պատասխան
Ծնողի բլոկի
վրա մարտկոցի
լուսադիոդային
ցուցիչը վառվում է
կարմիր գույնով: Ի՞նչ է
հարկավոր անել:
Մարտկոցի լիցքը ցածր է: Եթե մարտկոցի լուսադիոդային
ցուցիչը վառվում է կարմիր գույնով և սարքը սկսում է ձայնային
ազդանշաններ արձակել, ծնողի բլոկը միացրեք էլեկտրասնուցման
աղբյուրին: Հակառակ դեպքում բլոկը կանջատվի մոտավորապես
60 րոպեից:
Նվազեցրեք էկրանի պայծառությունը և (կամ) ձայնի ուժգնությունը՝
մարտկոցի լիցքը խնայելու համար և ծնողի բլոկը միացրեք
էլեկտրասնուցման աղբյուրին հոսանքի հարմարակցիչի միջոցով:
(տե՛ս «Նախապատրաստում» բաժինը):
Ինչո՞ւ է ծնողի
բլոկը ձայնային
ազդանշաններ
արձակում:
Ձեր ռադիոդայակն արձակում է հատուկ ձայնային ազդանշաններ՝
ձեզ խնդիրների մասին տեղեկացնելու համար:
1 ազդանշան. ծնողի բլոկն անջատված է:
1 ազդանշան, 20 վայրկյանը մեկ՝ առաջին 3 րոպեների ընթացքում,
այնուհետև՝ րոպեն մեկ. ծնողի բլոկի մարտկոցի լիցքը ցածր է:
3 կարճ ազդանշաններ 20 վայրկյանը մեկ. ծնողի և մանկական
բլոկների միջև կապը խզվել է, ծնողի բլոկի էկրանին ցուցադրվում
է կապակցման պատկերակը և կապակցման կոճակը վառվում է
կարմիր գույնով:
Ի՞նչ է նշանակում
մարտկոցի
լուսադիոդային
ցուցիչի գույնը
(կանաչ, նարնջագույն,
կարմիր) կամ դրա
բացակայությունը
մարտկոցի
կարգավիճակի
իմաստով:
Երբ ծնողի բլոկը միացված է էլեկտրասնուցման աղբյուրին,
մարտկոցի լուսադիոդային ցուցիչի գույնը նշանակում է հետևյալը.
* Կանաչ. մարտկոցն ամբողջությամբ լիցքավորված է:
* Նարնջագույն. մարտկոցը լիցքավորվում է:
Երբ ծնողի բլոկը միացված չէ էլեկտրասնուցման աղբյուրին,
մարտկոցի լուսադիոդային ցուցիչի գույնը նշանակում է հետևյալը.
* Կարմիր. մարտկոցը գրեթե ամբողջությամբ լիցքաթափված է
(<10 %):
* Լուսադիոդային ցուցիչը չի վառվում. ծնողի բլոկը էլեկտրասնուցման
աղբյուրին միացված չէ:
Summary of Contents for AVENT SCD831
Page 1: ...SCD831 SCD833 SCD835 ...
Page 4: ... English 2 1 16 2 3 4 5 13 14 12 11 6 9 10 8 7 17 18 22 20 19 21 23 25 24 15 ...
Page 34: ... Azərbaycan 32 1 16 2 3 4 5 13 14 12 11 6 9 10 8 7 17 18 22 20 19 21 23 25 24 15 ...
Page 64: ... Հայերեն 62 1 16 2 3 4 5 13 14 12 11 6 9 10 8 7 17 18 22 20 19 21 23 25 24 15 ...
Page 97: ... ქართული 95 1 16 2 3 4 5 13 14 12 11 6 9 10 8 7 17 18 22 20 19 21 23 25 24 15 ...
Page 130: ... Қазақша 128 1 16 2 3 4 5 13 14 12 11 6 9 10 8 7 17 18 22 20 19 21 23 25 24 15 ...
Page 161: ... Кыргызча 159 1 16 2 3 4 5 13 14 12 11 6 9 10 8 7 17 18 22 20 19 21 23 25 24 15 ...
Page 192: ... Русский 190 1 16 2 3 4 5 13 14 12 11 6 9 10 8 7 17 18 22 20 19 21 23 25 24 15 ...
Page 225: ... Тоҷикӣ 223 1 16 2 3 4 5 13 14 12 11 6 9 10 8 7 17 18 22 20 19 21 23 25 24 15 ...
Page 257: ... Türkmençe 255 1 16 2 3 4 5 13 14 12 11 6 9 10 8 7 17 18 22 20 19 21 23 25 24 15 ...
Page 287: ... O zbek 285 1 16 2 3 4 5 13 14 12 11 6 9 10 8 7 17 18 22 20 19 21 23 25 24 15 ...
Page 316: ... 2022 Koninklijke Philips N V All rights reserved 05 05 2022 ...