25
ARM
Վառարանի պահպանում
1.
Մաքրելուց առաջ անջատեք վառարանը և վարդակից
հանեք հոսանքի լարը:
7. Պտտովի սեղանը հարկավոր է պարբերաբար
հանել և մաքրել: Լվացեք այն օճառաջրով կամ
սպասք լվանալու մեքենայի մեջ:
2.
Վառարանի ներքին մակերևույթները, դռնակի
պնդացուցիչը և մակերևույթները պնդացուցիչի շուրջ
հարկավոր է պարբերաբար մաքրել: Մթերքի
մասնիկները, հեղուկների ցայտերը վառարանի
պատերին, դռնակի պնդացուցիչին և պնդացուցիչի
շուրջ մակերևույթները մաքրեք խոնավ անձեռոցիկով:
Շատ կեղտոտ լինելու դեպքում կարելի է օգտագործել
փափուկ մաքրող նյութեր: Խորհուրդ չի տրվում
օգտագործել ուժեղ լվացող միջոցներ կամ
հղկանյութեր: Մի մաքրեք վառարանի խցիկի աջ
պատին գտնվող մագնետրոնի պաշտպանիչ թիթեղի
հատվածը:
ՄԻ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՎԱՌԱՐԱՆՆԵՐԻ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՔՐԻՉՆԵՐ:
8. Գլանիկավոր օղակը և վառարանի հատալը
հարկավոր է պարբերաբար մաքրել` վառարանի
անաղմուկ աշխատանքն ապահովելու համար:
Մաքրեք ներքևի մակերևույթը փափուկ
լվացողմիջոցով, օրինակ` սպասք լվանալու հեղուկ
օճառով, այնուհետև լավ չորացրեք մաքուր կտորով:
Գլանիկավոր օղակը կարելի է լվանալ օճառաջրով:
Վառարանի երկարատև շահագործման ընթացքում
դրա ներսում գոլորշիացումներ են կուտակվում,
սակայն դա չի ազդում հատակի վիճակի և
գլանիկավոր օղակի ակերի վրա: Համոզվեք, որ
մաքրելու համար հանած գլանիկավոր օղակը
միկրոալիքային վառարանի հատակի մասում ճիշտ
եք տեղադրել:
3.
Դռնակի մեջ տեղակայված դիտապատուհանը
մաքրելու համար մի օգտագործեք սուր մետաղյա
քերիչներ և հղկիչ քերիչներ, քանի որ դրանք կարող են
քերծել ապակին, ինչը կհանգեցնի դրա քայքայման:
9. Մաքրման համար չի կարելի օգտագործել գոլորշով
մաքրիչ:
10. Վառարանը պետք է սպասարկվի միայն
որակավորված անձնակազմի կողմից: Վառարանի
սպասարկման կամ վերանորոգման
անհրաժեշտության դեպքում դիմեք մոտակա
լիազորված դիլերին:
4.
Վառարանի արտաքին մակերեսները մաքրեք խոնավ
գործվածքով: Վառարանի ներքին մասերի
վնասվածքը կանխելու համար թույլ մի տվեք, որ
օդափոխման անցքերի մեջ ջուր լցվի:
11. Պահպանեք միկրոալիքային վառարանի
մաքրությունը. աղտոտումը կարող է վնասել
ներքին մակերևույթները, զգալիորեն կրճատել
վառարանի օգտագործման ժամկետը և
վտանգավոր իրավիճակի պատճառ դառնալ:
5.
Կառավարման վահանակը մաքրեք փափուկ կտորով:
Կառավարման վահանակի մաքրման համար մի
օգտագործեք խտացրած լվացող միջոցներ կամ
հղկանյութեր: Կառավարման վահանակը մաքրելիս
վառարանի դռնակը բաց թողեք` վառարանի
հանկարծակի միացումը կանխելու համար:
Մաքրումն ավարտելիս սեղմեք «Կանգ/Չեղարկում»
կոճակը, որպեսզի վառարանը վերադառնա
սկզբնական վիճակին:
12. Օդափոխման անցքերը միշտ պետք է մաքուր մնան:
Թույլ մի տվեք, որ վառարանի վերևի, ստորին և
հետևի մասի օդափոխման անցքերում փոշի կամ
այլ առարկաներ կուտակվեն: Օդափոխման
անցքերի արգելափակումը կարող է հանգեցնել
վառարանի գերտաքացման, ինչը բացասական
ազդեցություն կունենա դրա աշխատանքի վրա և
կարող է վտանգավոր իրավիճակի պատճառ
դառնալ:
6.
Եթե ներքին մակերևույթի կամ դռնակի արտաքին
եզրերի շուրջ խոնավություն է կուտակվում, մաքրեք
այն փափուկ անձեռոցիկով: Դրա պատճառը կարող է
լինել այն, որ վառարանը շահագործվում է բարձր
խոնավության պայմաններում: Դա չի նշանակում, որ
վառարանն անսարք է:
Հ
այե
րեն
Summary of Contents for NN-ST25HBZPE
Page 2: ...NN ST25JB_MPQ_ST25JW_YPQ_HPE indb 2 2018 06 29 10 40 05 ...
Page 30: ...NN ST25JB_MPQ_ST25JW_YPQ_HPE indb 2 2018 06 29 10 40 05 Русский ...
Page 58: ...Українс ька ...
Page 86: ...NN ST25JB_MPQ_ST25JW_YPQ_HPE indb 2 2018 06 29 10 40 05 Қазақша ...
Page 114: ...NN ST25JB_MPQ_ST25JW_YPQ_HPE indb 2 2018 06 29 10 40 05 Հայերե ն ...
Page 142: ...NN ST25JB_MPQ_ST25JW_YPQ_HPE indb 2 2018 06 29 10 40 05 Кыргыз ча ...