23
ARM
Կերակուրը պատրաստելու և տաքացնելու ձեռնարկ
Շատ մթերքներ շատ արագ տաքանում են բարձր հզորության պայմանում: Կերակուրը տաքանում է մինչև սեղան
մատուցվելու ջերմաստիճանը մի քանի վայրկյանների ընթացքում:
Միշտ ստուգեք մթերքի տաքացված լինելու աստիճանը, և, անհրաժեշտության դեպքում, այն վերադարձնեք
վառարանի մեջ` մինչև դրա պատրաստ լինելը:
Ընդհանուր կանոն.միշտ ծածկեք բարձր խոնավություն պարունակող մթերքը, օրինակ` ապուրները, տապակած միսը
և պատրաստի ուտեստները:
Մի ծածկեք չոր մթերքներ, ինչպիսիք են բուլկիները, լցոնած կարկանդակները, խմորի մեջ նրբերշիկը և այլն:
Ցանկացած տեսակի կերակուր պատրաստելիս կամ տաքացնելիս այն հարկավոր է խառնել կամ շրջել մատուցման
ջերմաստիճանին հասնելուց մի քանի վայրկյան առաջ: Դա նպաստում է հավասարաչափ պատրաստել կամ
տաքացնել կերակուրը` եզրերից դեպի մեջտեղի մասը:
ԼՑՈՆԱԾ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ` ԶԳՈՒՇԱՑԵՔ
ՊԱՏՐԱՍՏԻ ՈՒՏԵՍՏՆԵՐ
ՀԱՐԿԱՎՈՐ Է ՀԻՇԵԼ, որ նույնիսկ եթե թխվածքը սառն է դիպչելիս, սակայն
լցոնումը տաք կլինի և կտաքացնի թխվածքը ներսից: ջերմ է թխում ներսում:
Գերտաքացում մի թույլ տվեք. դա կարող է հանգեցնել բռնկման` լցոնի մեջ
ճարպերի և շաքարի բարձր պարունակության պատճառով: Այրվածքը կանխելու
նպատակով` ուտելուց առաջ ստուգեք լցոնի ջերմաստիճանը:
Կերակրի չափերը և
պատրաստման ժամանակը
կախված են մթերքի տեսակից:
Պինդ մթերքը, օրինակ`
կարտոֆիլի խյուսը, պետք է լավ
տարածել սպասքի մակերեսով:
Մեծ քանակության եփահյութ
ավելացնելիս տաքացման համար
կարող է լրացուցիչ ժամանակ
պահանջվել: Առավել պինդ
մթերքը պետք է տեղավորել
ափսեի եզրին մոտ: Միջին չափի
բաժին տաքացնելու համար
հարկավոր է 2—4 րոպե` ԲԱՐՁՐ
հզորության պայմանում: Մի
տաքացրեք չափազանց մեծ
քանակության կերակուր:
ՊՈՒԴԻՆԳՆԵՐ և ՀԵՂՈՒԿՆԵՐ` ԶԳՈՒՇԱՑԵՔ
Թույլ մի տվեք, որ պուդինգները և ճարպերի ու շաքարի բարձր
պարունակությամբ այլ մթերքները չափից ավել տաքանան, օրինակ` ջեմը,
լցոնած կարկանդակները և այլն: Նման մթերքը տաքացնելիս մի թողեք
վառարանն առանց հսկողության. մթերքի գերտաքացումը կարող է հանգեցնել
բռնկման: Նման մթերքը պետք է զգուշությամբ տաքացնել:
Տաքացման ժամանակ մի թողեք դրանք առանց հսկողության:
Լրացուցիչ ալկոհոլ մի ավելացրեք:
ԿԵՐԱԿՐԵԼՈՒ ՇՇԵՐ` ԶԳՈՒՇԱՑԵՔ
ՊԱՀԱԾՈՆԵՐ
Կաթը կամ կաթնային խառնուրդը տաքացնելուց առաջ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է լավ
թափահարել և մեկ անգամ ևս տաքացնելուց հետո, այնուհետև ստուգել
ջերմաստիճանը` նախքան երեխային տալը:
Սառնարանից 200–230 մլ ծավալով կաթի համար` հանեք ծծակն ու կափարիչը:
Տաքացրեք ԲԱՐՁՐ հզորության պայմանում` 30–50 վայրկյանի ընթացքում:
ԵՐԵԽԱՅԻՆ ԿԵՐԱԿՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՍՏՈՒԳԵՔ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ:
Սառնարանից 80 մլ ծավալով կաթի համար` հանեք ծծակն ու կափարիչը:
Տաքացրեք ԲԱՐՁՐ հզորության պայմանում` 15–20 վայրկյանի ընթացքում:
ԵՐԵԽԱՅԻՆ ԿԵՐԱԿՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՍՏՈՒԳԵՔ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ:
Նշում. Շշի վերին մասում գտնվող հեղուկը շատ ավելի տաք կլինի, քան ներքևի
մասում:
Լավ թափահարեք շիշը և ստուգեք ջերմաստիճանն օգտագործելուց առաջ:
ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՄԻԿՐՈԱԼԻՔԱՅԻՆ ՎԱՌԱՐԱՆԸ
ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՇՇԵՐ ՍՏԵՐԻԼԻԶԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Եթե ունեք բարձր հաճախականությամբ միկրոալիքային հատուկ
ստերիլիզատոր, մենք կոչ ենք անում ձեզ լինել չափազանց զգույշ և ուշադիր
բոլոր գործողությունները կատարելիս, քանի որ բարձր հաճախականությամբ
միկրոալիքային ստերիլիզացման դեպքում շշում քիչ ջուր է օգտագործվում:
Կարևոր է ամբողջությամբ հետևել արտադրողի հրահանգներին:
Տաքացնելուց առաջ հարկավոր է
հանել մթերքը բանկայի միջից և
դնել հարմար սպասքի մեջ:
ԱՊՈՒՐՆԵՐ
Օգտագործեք տարողական
սպասք և խառնեք ապուրը մինչև
տաքացնելը, առնվազն մեկ
անգամ` տաքացման ընթացքում,
և մեկ անգամ` տաքացումն
ավարտելուց հետո:
ՏԱՊԱԿԱԾ ՄԻՍ, ՌԱԳՈՒ
Խառնեք մթերքը տաքացման
կեսին և տաքացումն
ավարտելուց հետո:
Հ
այե
րեն
Summary of Contents for NN-ST25HBZPE
Page 2: ...NN ST25JB_MPQ_ST25JW_YPQ_HPE indb 2 2018 06 29 10 40 05 ...
Page 30: ...NN ST25JB_MPQ_ST25JW_YPQ_HPE indb 2 2018 06 29 10 40 05 Русский ...
Page 58: ...Українс ька ...
Page 86: ...NN ST25JB_MPQ_ST25JW_YPQ_HPE indb 2 2018 06 29 10 40 05 Қазақша ...
Page 114: ...NN ST25JB_MPQ_ST25JW_YPQ_HPE indb 2 2018 06 29 10 40 05 Հայերե ն ...
Page 142: ...NN ST25JB_MPQ_ST25JW_YPQ_HPE indb 2 2018 06 29 10 40 05 Кыргыз ча ...