![Mitsubishi Electric MSZ-AP60VG Скачать руководство пользователя страница 64](http://html.mh-extra.com/html/mitsubishi-electric/msz-ap60vg/msz-ap60vg_operating-instructions-manual_1810553064.webp)
HY-14
● ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ ●
HY
Անգամ եթե այս կետերը ստուգված են, երբ բլոկում ծագած խնդիրը չի
լուծվում, դադարեցրե՛ք օդորակչի օգտագործումը և խորհրդակցե՛ք ձեր
մատակարարի հետ:
Նշաններ
Պարզաբանման և ստուգման կետեր
Ներքին Բլոկ
Բլոկը չի կարող գործարկվել:
• Արդյո՞ք անջատիչը միացված է:
• Արդյո՞ք էլեկտրասնուցման խրոցը միացված է:
• Արդյո՞ք կարգավորված է ON թայմերը:
էջ 10
Հորիզոնական թիակը չի շարժվում: • Արդյո՞ք հորիզոնական և ուղղաձիգ թիակները
պատշաճ կերպով են տեղադրված:
• Օդափոխիչի ճաղավանդակը դեֆորմացվա՞ծ է:
• Երբ անջատիչը միացված է, հորիզոնական թիակների
դիրքը կվերականգնվի մոտավորապես մեկ րոպեում:
Վերականգնման ավարտից հետո կշարունակվի
հորիզոնական թիակների նորմալ աշխատանքը:
Նույնը վերաբերում է նաև արտակարգ/վթարային
սառեցման գործառույթին:
Վերսկսման ժամանակ բլոկը չի
կարող աշխատել մոտ 3 րոպե:
• Սա պաշտպանում է բլոկը՝ համաձայն
միկրոպրոցեսորից ստացված ցուցումների:
Խնդրում ենք սպասել:
Գոլորշին հեռացվում է ներքին
բլոկի օդահեռ արտաթող անցքից:
• Բլոկից ներթափանցող սառը օդը արագորեն
սառեցնում է սենյակի ներսում առկա խոնավ օդը, և
այն վերածում ջրային գոլորշու:
ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԹԻԱԿԻ պտտեցումը
որոշակի ժամանակահատվածով
դադարեցվում է, այնուհետև
վերսկսվում:
• Դա նրա համար է, որպեսզի ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԹԻԱԿԻ
պտտեցումը նորմալ կերպով իրականացվի:
COOL/DRY/FAN (ՍԱՌԸ/ՉՈՐ/
ՕԴԱՓՈԽՈՒՄ) ռեժիմներում
SWING ընտրելու դեպքում ստորին
հորիզոնական թիակը չի շարժվում:
• Սովորական է, երբ COOL/DRY/FAN (ՍԱՌԸ/ՉՈՐ/
ՕԴԱՓՈԽՈՒՄ) ռեժիմներում SWING-ն ընտրելու
դեպքում ստորին հորիզոնական թիակը չի
շարժվում:
Օդային հոսքի ուղղությունը
փոխվում է աշխատանքի
ընթացքում:
Հորիզոնական թիակի
ուղղությունը չի կարող փոխվել
հեռակառավարման վահանակի
միջոցով:
• Երբ բլոկը գործարկվում է COOL (ՍԱՌԸ) կամ DRY
(ՉՈՐ) ռեժիմներում և եթե օդը շարունակվում է
ներքև փչել 0,5-ից 1 ժամ շարունակ, ապա օդային
հոսքի ուղղությունը ավտոմատ կերպով փոխվում է
վերին դիրք՝ կոնդենսացիան և կաթոցը բացառելու
նպատակով:
• Ջեռուցման ռեժիմում, երբ օդային հոսքի ջերմաստիճանը
շատ ցածր է լինում կամ երբ ապասառեցում է
իրականացվում, հորիզոնական թիակը ավտոմատ
կերպով բերվում է հորիզոնական դիրքի:
Ջեռուցման ռեժիմում աշխատանքը
դադարեցվում է մոտ 10 րոպեով:
• Արտաքին բլոկը ապասառեցման ռեժիմում է:
Խ ն դ ր ո ւ մ ե ն ք ս պ ա ս ե լ ՝ ս ա կ ա ր ո ղ է տ և ե լ
առավելագույնը 10 րոպե: (Երբ դրսի ջերմաստիճանը
շատ ցածր է, իսկ խոնավությունը՝ շատ բարձր,
առաջանում են սառցաշերտեր):
Երբ հիմնական
էլեկտրամատակարարումը
միացվում է, բլոկն ինքնուրույն
գործարկվում է, անգամ եթե նշան
չի ստացել հեռակառավարման
վահանակից:
• Ա յ ս մ ո դ ե լ ն ե ր ը զ ի ն վ ա ծ ե ն ա վ տ ո մ ա տ
վերսկսման գործառույթով: Երբ հիմնական
էլեկտրամատակարարումը դադարեցվում է
առանց հեռակառավարման վահանակի միջոցով
բլոկի անջատման, և հետո այն վերականգնվում
է, ապա բլոկը ավտոմատ կերպով սկսում է
աշխատանքն այն նույն ռեժիմով, ինչ սահմանված
էր հեռակառավարման վահանակի միջոցով նախքան
էլեկտրասնուցման դադարեցումը: Տե՛ս «Ավտոմատ
վերագործարկման գործառույթը»:
էջ 10
Երկու հորիզոնական թիակները
հպվում են միմյանց: Հորիզոնական
թիակները գտնվում են ոչ նորմալ
դիրքում: Հորիզոնական թիակները
չեն վերադառնում ճիշտ «փակ
դիրքին»:
Կատարեք հետևյալ գործողություններից մեկը.
• Անջատեք և միացրեք անջատիչը: Համոզվեք, որ
հորիզոնական թիակները շարժվում են դեպի ճիշտ
«փակ դիրքը»:
• Սկսեք և դադարեցրեք արտակարգ սառեցման
գործառույթը և համոզվեք, որ հորիզոնական
թիակները շարժվում են դեպի ճիշտ «փակ դիրքը»:
COOL/DRY (ՍԱՌԸ/ՉՈՐ) ռեժիմում,
երբ սենյակի ջերմաստիճանը
հասնում է սահմանվածին մոտ
ջերմաստիճանի, արտաքին բլոկը
կանգ է առնում, հետո ներքին բլոկը
շարունակում է աշխատանքը արդեն
ցածր արագությամբ:
• Երբ սենյակի ջերմաստիճանը շեղվում է սահմանված
ջերմաստիճանից, ներքին օդափոխիչը սկսում
է աշխատել հեռակառավարման վահանակի
կարգավորումներին համապատասխան:
Ներքին բլոկը ժամանակի
ընթացքում գունազրկվում է:
• Թեև պլաստմասսան դեղնում է՝ պայմանավորված
այնպիսի գործոններով, ինչպիսիք են
ուլտրամանուշակագույն ճառագայթները և
ջերմաստիճանը, այնուամենայնիվ, սաչի ազդում
սարքի գործառույթների վրա:
Շահագործման ցուցիչ լույսը թույլ
է: Բլոկը ձայնային ազդանշան չի
հանում:
• NIGHT MODE (ԳԻՇԵՐԱՅԻՆ ՌԵԺԻՄ) ռեժիմը
միացվա՞ծ է։
էջ 9
Բազմակի համակարգ
Եթե ներքին բլոկը չի
շահագործվում, այն սկսում է
տաքանալ, իսկ բլոկի միջից լսվում
է ջրի հոսքի ձայնին նման ձայն:
• Սառեցուցիչի մի փոքր քանակ շարունակում է
հոսել դեպի ներքին բլոկ, անգամ եթե այն այլևս չի
շահագործվում:
Երբ ընտրվում է տաքացման
գործարկումը, այն չի սկսվում
անմիջապես:
• Երբ շահագործումն իրականացվում է արտաքին
բլոկի ապասառեցման ընթացքում, տաք օդ դուրս
փչելու համար կպահանջվի մոտ մի քանի րոպե
(առավելագույնը՝ 10 րոպե):
Արտաքին բլոկ
Արտաքին բլոկի օդափոխիչը
չի պտտվում, թեև կոմպրեսորը
շարունակում է աշխատել: Անգամ
եթե օդափոխիչը սկսում է պտտվել,
այն քիչ անց կանգ է առնում:
• Դրսի ցածր ջերմաստիճանի դեպքում սառեցման
ռեժիմում օդափոխիչն աշխատում է ընդմիջումներով,
որպեսզի ապահովի սառեցման բավարար
հզորություն:
Նշաններ
Պարզաբանման և ստուգման կետեր
Արտաքին բլոկ
Ջուր է կաթում արտաքին բլոկից:
• COOL(ՍԱՌԸ) և DRY(ՉՈՐ) ռեժիմներում աշխատանքի
ընթացքում խողովակը կամ կցամասերը հովացվում
են, որն առաջացնում է ջրի կոնդենսացիա:
• Ջեռուցման ռեժիմում աշխատանքի ընթացքում
ջերմափոխանակիչում կուտակված ջուրը կաթում է:
• Ջեռուցման ռեժիմում աշխատանքի ընթացքում
ապասառեցման գործարկումը հանգեցնում է արտաքին
բլոկում գոյացող սառույցի հալմանն ու կաթոցին:
Սպիտակ ծուխը հեռացվում է
արտաքին բլոկից:
• Ջեռուցման ռեժիմում աշխատանքի ընթացքում
ապասառեցման հետևանքով առաջացած գոլորշին
սպիտակ ծխի է նման:
Հեռակառավարման վահանակ
Հեռակառավարման վահանակի
դիսփլեյը չի հայտնվում կամ թույլ
է: Ներքին բլոկը չի արձագանքում
հեռակառավարման վահանակի
ազդանշանին:
• Արդյո՞՛ք մարտկոցները պարպված են:
էջ 5
• Արդյո՞ք մարտկոցների բևեռները (+, -) ճիշտ են
տեղադրված:
էջ 5
• Այլ էլեկտրական տեխնիկայի հեռակառավարման
վահանակի որևէ կոճա՞կ է սեղմվել:
Չի սառեցնում կամ չի տաքացնում
Սենյակը հնարավոր չէ բավարար
կերպով սառեցնել կամ տաքացնել:
• Արդյո՞ք ջերմաստիճանի կարգավորումները ճիշտ
են:
էջ 6
• Արդյո՞ք օդափոխիչի կարգավորումները ճիշտ են:
Փոխեք օդափոխիչի արագությունը՝ դարձնելով այն
High (Բարձր) կամ Super High (Գերբարձր):
էջ 7
• Արդյո՞ք ֆիլտրերը մաքուր են:
Էջ 12
• Արդյո՞ք ներքին բլոկի օդափոխիչը կամ
ջերմափոխանակիչը մաքուր են:
• Արդյո՞ք առկա է որևէ խոչընդոտ, որն արգելափակում
է ներքին կամ արտաքին բլոկերի օդի ներթող և
արտաթող անցքերը:
• Արդյոք կա՞ բաց սպատուհան կամ դուռ:
• Հնարավոր է, որ որոշակի ժամանակ պահանջվի
սահմանված ջերմաստիճանին հասնելու համար
կամ հնարավոր չլինի հասնել սահմանված
ջերմաստիճանին` կախված սենյակի չափից, շրջակա
միջավայրի ջերմաստիճանից և այլնից:
• NIGHT MODE (ԳԻՇԵՐԱՅԻՆ ՌԵԺԻՄ) ռեժիմը
միացվա՞ծ է։
էջ 9
Սենյակը հնարավոր չէ բավարար
կերպով սառեցնել:
• Երբ սենյակում օգտագործվում է օդափոխիչ կամ գազի
վառարան, սառեցման բեռնվածքն ավելանում է, որը
կարող է ոչ բավարար սառեցման պատճառ հանդիսանալ:
• Երբ դրսի ջերմաստիճանը բարձր է, սառեցման
արդյունքը կարող է լինել ոչ բավարար:
Սենյակը չի տաքանում բավարար
կերպով:
• Երբ դրսի ջերմաստիճանը ցածր է, ջեռուցման
արդյունքը կարող է լինել ոչ բավարար:
Ջեռուցման ռեժիմում օդը շուտ
դուրս չի մղվում:
• Սպասեք, մինչև բլոկը սկսի դուրս մղել տաք օդ:
Օդի հոսք
Ներքին բլոկի օդից տարօրինակ
հոտ է գալիս:
• Արդյո՞ք ֆիլտրերը մաքուր են:
Էջ 12
• Արդյո՞ք ներքին բլոկի օդափոխիչը կամ
ջերմափոխանակիչը մաքուր են:
• Բլոկը կարող է ներքաշել պատի, գորգի, կահույքի,
հագուստի և այլ իրերի բույրերը՝ դուրս փչելով դրանք
օդի հետ միասին:
Ձայն
Ճաքճքոցի ձայներ են լսվում:
• Այս ձայնը կարող է առաջանալ առջևի վահանակի
լայնացման/նեղացման կամ այլ պատճառով՝ կապված
ջերմաստիճանի փոփոխության հետ:
«Շառաչուն» ձայներ են լսվում:
• Այս ձայնը լսվում է, երբ դրսի օդը ջրահեռացման խողովակից
ներծծվում է՝ միացնելով օդաքաշը կամ օդափոխիչը, դուրս
մղելով ջրահեռացման խողովակով հոսող ջուրը:
Այս ձայնը լսվում է նաև, երբ դրսի օդը փչում է
ջրահեռացման խողովակի մեջ այն դեպքում, երբ
դրսում ուժեղ քամի է:
Մեխանիկական ձայներ են գալիս
ներքին բլոկից:
• Սա անջատման ձայներն են այն դեպքում, երբ
միացնում/անջատում են օդափոխիչը կամ կոմպրեսորը:
Լսվում է հոսող ջրի ձայն:
• Սա բլոկի միջով հոսող սառեցուցիչի կամ ջրի
կոնդենսատի ձայնն է:
Երբեմն լսվում են թշշացող ձայներ: • Սա այն ձայնն է, երբ սառեցուցիչի հոսքը բլոկի
ներսում փոխվում է:
Թայմեր
Շաբաթական թայմերը չի
աշխատում կարգավորումներին
համապատասխան:
• Արդյո՞ք միացված է ON/OFF timer-ը:
էջ 10
• Կ ր կ ի ն փ ո խ ա ն ց ե լ շ ա բ ա թ ա կ ա ն թ ա յ մ ե ր ի
կարգավորման տվյալները ներքին բլոկ: Երբ տվյալները
հաջողությամբ փոխանցվում են, ներքին բլոկից լսվում
է երկար ազդանշանային ձայն: Երբ տեղեկությունների
փոխանցումը ձախողվում է, ներքին բլոկից լսվում
են 3 կարճ ազդանշանային ձայներ: Համոզվեք, որ
տվյալները հաջողությամբ փոխանցվել են:
Էջ 11
• Երբ էլեկտրամատակարարումը անջատվում է և
հիմնական էլեկտրասնուցումը դադարեցվում է, ներքին
բլոկի ներկառուցված ժամացույցի ցուցմունքը սխալ կլինի:
Արդյունքում շաբաթական թայմերը նորմալ չի աշխատի:
Համոզվեք, որ հեռակառավարման վահանակը
այնպիսի տեղում է, որտեղից ներքին բլոկը կարող է
ստանալ ազդանշան:
էջ 5
Բլոկն ինքնուրույն սկսում է/
դադարում է աշխատանքը:
• Արդյո՞ք միացված է շաբաթական թայմերը:
Էջ 11
Wi-Fi միջերես
Երբ սխալ է առաջանում
ցանցի կարգավորումների կամ
աշխատանքի ընթացքում:
Տե՛ս ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ:
ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ համար խնդրում ենք
այցելել ներքոնշյալ ինտերնետային կայք:
http://www.melcloud.com/Support
Ե
ՐԲ ԿԱՐԾՈՒՄ ԵՔ, ՈՐ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ Է ԱՌԱՋԱՑԵԼ
JG79Y567H02_27Hy.indd 14
2019/08/26 11:39:31