HY-3
HY
Ա
ՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(Ոչ պատշաճ օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, այդ
թվում՝ լուրջ վնասվածքների կամ մահվան:)
Այս սարքը կարող է օգտագործվել 8 տարեկանից բարձր երեխաների
կողմից, և սահմանափակ ֆիզիկական, զգայական կամ մտավոր
կարողություններով, կամ փորձի և գիտելիքների պակասով անձանց
կողմից, եթե նրանք ուղղորդվում են կամ սարքի անվտանգ օգտագործման
մասին հրահանգներ են ստանում և հասկանում են հնարավոր
վտանգները:
Երեխաները չպետք է խաղան սարքի հետ: Մաքրումը և սպասարկումը
չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց ուղղորդման:
Մի օգտագործեք Wi-Fi միջերեսը բժշկական էլեկտրասարքավորումների
կողքին կամ այն անձանց կողքին, որոնց մոտ տեղադրված է
բժշկական սարք, ինչպես օրինակ սրտախթանիչ կամ իմպլանտացվող
կարդիովերտեր դեֆիբրիլյատոր:
• Դա կարող է պատահարի հանգեցնել՝ բժշկական սարքավորման կամ
սարքի խափանման արդյունքում:
Մի օգտագործեք Wi-Fi միջերեսը ավտոմատ կառավարման սարքերի
կողքին, ինչպիսին են ավտոմատ դռները կամ հրդեհի ահազանգման
համակարգերը:
• Դա կարող է վթարի հանգեցնել անսարքության հետևանքով:
Թաց ձեռքերով մի դիպչեք Wi-Fi միջերեսին:
• Դա կարող է հանգեցնել սարքի վնասման, էլեկտրական ցնցման կամ
հրդեհի:
Wi-Fi միջերեսի վրա ջուր մի՛ ցայտեցրեք և այն մի օգտագործեք
լոգասենյակում:
• Դա կարող է հանգեցնել սարքի վնասման, էլեկտրական ցնցման կամ
հրդեհի:
Wi-Fi միջերեսը գցելու կամ բռնիչի կամ մալուխի վնասման դեպքում
անջատեք հոսանքի լարը կամ անջատիչը փոխեք OFF:
• Դա կարող է հանգեցնել հրդեհի կամ էլեկտրական ցնցման: Այս
դեպքում կապ հաստատեք ձեր մատակարարի հետ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
(Ոչ պատշաճ օգտագործումը կարող է հետևանքներ ունենալ, այդ թվում
մարմնական վնասվածքներ կամ շենքի վնասում:)
Մի՛ կանգնեք անկայուն աթոռակի վրա՝ Wi-Fi միջերեսը տեղադրելիս
կամ մաքրելիս:
• Ընկնելու դեպքում կարող եք ստանալ վնասվածքներ:
Մի՛ օգտագործեք Wi-Fi միջերեսը այլ հեռակառավարվող սարքերի,
միկրոալիքային վառարանի, անլար հեռախոսների կամ ֆաքսիմիլային
սարքերի մոտակայքում:
• Դա կարող է առաջացնել աշխատանքի խափանում:
Ձեր MITSUBISHI ELECTRIC ապրանքը նախագծվել և արտադրվել է
բարձրորակ նյութերից և բաղադրիչներից, որոնք կարող են վերամշակվել և/
կամ վերօգտագործվել:
Այս նշանը նշանակում է, որ էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումները,
մարտկոցները և կուտակիչները իրենց կյանքի վերջում պետք է ուտիլիզացվեն
ձեր կենցաղային աղբից առանձին:
Եթե քիմիական նշան կա այս նշանի տակ (Fig. 1), ապա այդ քիմիական նշանը
նշանակում է, որ մարտկոցը կամ կուտակիչը պարունակում են որոշակի
քանակությամբ ծանր մետաղներ: Դա նշված կլինի հետևյալ կերպ.
Hg: սնդիկ (0,0005%), Cd: կադմիում (0,002%), Pb: արճիճ (0,004%)
Եվրամիությունում կան առանձնացված հավաքման համակարգեր՝
նախատեսված էլեկտրական և էլեկտրոնային ապրանքների, մարտկոցների
և կուտակիչների համար:
Խնդրում ենք ճիշտ ազատվել այս սարքավորումից, մարտկոցներից և
կուտակիչներից՝ ձեր համայնքի աղբահանության/աղբավերամշակման
կանոններին համապատասխան:
Խնդրում ենք՝ օգնեք մեզ պահպանել բոլորիս շրջակա միջավայրը:
Նշում.
Այս նշանը միայն ԵՄ երկրների համար է:
Այս նշանը համապատասխանում է 2012/19/EU
Հոդված 14 Տեղեկություններ օգտագործողների համար
հոդվածին և Լրացում IX, և/կամ 2006/66/EC Հոդված
20 Տեղեկություններ վերջնական օգտագործողների
համար և Լրացում II հոդվածին:
Այս ապրանքը հեռացնելու համար խորհրդակցեք
մատակարարի հետ:
Հ
ԵՌԱՑՈՒՄ
Fig. 1
Wi-Fi միջերեսի համար
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խորհրդակցեք ձեր մատակարարի հետ օդորակչի տեղադրման համար:
• Այն չպետք է տեղադրվի օգտագործողի կողմից, քանի որ տեղադրման
համար պահանջվում են հատուկ գիտելիքներ և հմտություններ: Ոչ
պատշաճ տեղադրված օդորակիչը կարող է ջրի արտահոսքի, հրդեհի
կամ էլեկտրական ցնցման պատճառ դառնալ:
Ապահովեք օդորակչի համար անհրաժեշտ էներգասնուցում:
• Անհամապատասխան էներգասնուցումը կարող է հանգեցնել
գերտաքացման կամ հրդեհի:
Մի՛ տեղադրեք սարքը այնպիսի վայրում, որտեղ դյուրավառ գազի
արտահոսք կարող է տեղի ունենալ:
• Եթե գազ արտահոսի և կուտակվի դրսի սարքի շուրջ, դա կարող է
հանգեցնել պայթյունի:
Ճիշտ հողակցեք սարքը:
• Մի՛ միացրեք հողակցման լարը գազի խողովակին, ջրի խողովակին,
շանթարկման ձողին կամ հեռախոսի հողակցման լարին: Ոչ պատշաճ
հողակցումը կարող է հանգեցնել էլեկտրական ցնցման:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Հողակցման անջատիչ տեղադրեք՝ կախված օդորակչի տեղադրման
վայրից (օրինակ՝ բարձր խոնավությամբ տարածքները):
• Հողակցման աջատիչի չտեղադրումը կարող է հանգեցնել էլեկտրական
ցնցման:
Համոզվեք, որ արտահոսող ջուրը ըստ պատշաճի հեռացվում է:
• Եթե ջուրը չի հեռացվում պատշաճ կերպով, այն կարող է կաթել ներսի/
դրսի սարքից՝ թրջել և վնասել կահույքը:
Ոչ նորմալ պայմաններում
Ամնիջապես դադարեցրեք օդորակչի շահագործումը և խորհրդակցեք մատակարարի
հետ:
Տեղադրման համար
JG79Y567H02_27Hy.indd 3
2019/08/26 11:39:24