![Mitsubishi Electric MSZ-AP60VG Скачать руководство пользователя страница 55](http://html.mh-extra.com/html/mitsubishi-electric/msz-ap60vg/msz-ap60vg_operating-instructions-manual_1810553055.webp)
HY-5
HY
Շահագործումից առաջ. Մտցրեք էլեկտրասնուցման խրոցը հոսանքի վարդակի
մեջ և/կամ միացրեք անջատիչը:
Հեռակառավարման վահանակի
մարտկոցների տեղադրումը
1.
Հեռացրեք առջևի
կափարիչը:
2.
Առաջինը տեղադրեք
AAA ալկալիական
մարտկոցի
բացասական բևեռը:
3.
Տեղադրեք առջևի կափարիչը:
4.
Սեղմեք RESET:
Ընթացիկ ժամի կարգավորումը
1.
Սեղմեք CLOCK:
4.
Նորից սեղմեք
CLOCK:
2.
Սեղմեք TIME կամ
TIMER կոճակները՝ ժամը
կարգավորելու համար:
Յուրաքանչյուր սեղմում
երկարացնում է/կարճացնում
է ժամանակը 1 րոպեով
(10 րոպեով՝ երկար սեղմելու
դեպքում):
3.
Սեղմեք DAY կոճակը՝
օրը կարգավորելու
համար:
Շ
ԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նշում.
• Համոզվեք, որ մարտկոցների բևեռները ճիշտ են տեղադրված:
• Մի՛ օգտագործեք մանգանե կամ արտահոսող մարտկոցներ:
Հեռակառավարման վահանակը կարող է փչանալ:
• Մի՛ օգտագործեք վերալիցքավորվող մարտկոցներ:
• Մարտկոցի փոխարինման ինդիկատորը վառվում է, երբ մարտկոցը
պարպվում է: Ինդիկատորի վառման պահից մոտավորապես 7 օր անց
հեռակառավարման վահանակը կդադարի աշխատել:
• Փոխարինեք բոլոր մարտկոցները նույն տիպի նոր մարտկոցներով:
• Մարտկոցները կարող են օգտագործվել մոտավորապես 1 տարվա
ընթացքում: Այնուամենայնիվ, ժամկետանց մարտկոցների կյանքն ավելի
կարճ է:
• Բարակ գործիքի օգնությամբ զգույշ սեղմեք RESET:
Եթե չսեղմեք RESET կոճակը, հեռակառավարման վահանակը կարող է
ճիշտ չաշխատել:
Նշում.
• Բարակ գործիքի օգնությամբ զգույշ սեղմեք CLOCK:
Նշում.
Ինչպես կարգավորել հեռակառավարման վահանակը միայն տվյալ ներքին
բլոկի համար:
Սենյակում հեռակառավարման վահանակներով կարող են օգտագործվել
մինչև 4 ներքին բլոկեր:
Ամեն ներքին բլոկ իր առանձին հեռակառավարման վահանակով
կառավարելու համար համարակալեք հեռակառավարման վահանակները՝
ներքին բլոկի համարին համապատասխան:
Կարգավորումները կարելի է անել, միայն եթե բավարարվում են հետևյալ
պահանջները.
• Հեռակառավարման վահանակը OFF ռեժիմում է:
(1) Սեղմած պահեք հեռակառավարման վահանակի
կոճակը 2
վայրկյան, որպեսզի ակտիվացնեք կցորդման ռեժիմը:
(2) Նորից սեղմեք
կոճակը և համարակալեք հեռակառավարման
վահանակները:
կոճակի յուրաքանչյուր սեղմում մեծացնում է թիվը հետևյալ
հերթականությամբ՝ 1
→
2
→
3
→
4:
(3) Կցորդման կարգավորումն ավարտելու համար սեղմեք
կոճակը:
Երբ անջատիչը միացնեք ON, այն հեռակառավարման վահանակը, որը
առաջինը ազդանշան կուղարկի ներքին բլոկին, կլինի տվյալ ներքին բլոկի
հեռակառավարման վահանակը:
Այն պահից, երբ դրանք կարգավորված լինեն, ներքին բլոկը ազդանշաններ
կստանա միայն նշանակված հեռակառավարման վահանակից:
JG79Y567H02_27Hy.indd 5
2019/08/26 11:39:25