WT2-M3011
35
ARM
15.
– անցում՝ ցանկում եղած հաջորդ ֆայլին
16. MENU – հիմնական ընտրացանկի ցուցադրում հեռուստացույցի
էկրանին: Ընտրացանկից դուրս գալու համար կրկին սեղմեք կոճակը
17. EXIT – ելք ընտրացանկի բաժնից կամ գործողության չեղարկում
18. OK – հաստատել հրահանգները կամ ցուցադրել ալիքների ցանկը
ընտրացանկի ռեժիմում
19.
– նավիգացիոն կոճակներ՝ ընտրացանկով տեղաշարժվելու համար
20. EPG – հաղորդումների էլեկտրոնային ծրագիր
21. INFO – տեղեկատվության ցուցադրում ընթացիկ ալիքի մասին դրա
վերարտադրման ընթացքում: Հիմնական ընտրացանկում, սեղմելով INFO,
կարելի է տեսնել ընդունիչի ծրագրակազմի տեսքը
22. VOL +/- – ձայնի փոխում
23. BACK – անցում նախորդ ալիքի
24. MEDIA – արագ մուտք դեպի մեդիա ռեժիմ
25. PAGE +/- – ընտրացանկի էջերը՝ վերև / ներքև
26. 0-9 – ալիքի համար ընտրելու կամ տեքստ մուտքագրելու կոճակներ
27. – ձայնի միացում և անջատում
28. TV/RADIO – անցում հեռուստացույցի և ռադիոյի ռեժիմների միջև
Հեռակառավարման վահանակի սովորեցում
Հեռակառավարման վահանակը սովորեցնելու համար հարկավոր է
հեռուստացույցի օրիգինալ հեռակառավարման վահանակ: Միայն երեք
կոճակ կարելի է ծրագրավորել (սովորեցվող կոճակների բլոկից):
1. Ծրագրավորման ռեժիմ անցնելու համար սեղմեք և պահեք SET կոճակը:
POWER կոճակի անընդհատ լուսավորումը նշանակում է անցում
ծրագրավորման ռեժիմի:
2. Հետո սեղմեք ընդունիչի հեռակառավարման վահանակի սովորեցվող
կոճակների բլոկի երեք կոճակներից մեկը, որը ցանկանում եք սովորեցնել:
Հեռուստացույցի օրիգինալ հեռակառավարման վահանակի ինֆրակարմիր
հաղորդիչը ուղղեք սովորեցվող հեռակառավարման վահանակի
ինֆրակարմիր հաղորդիչի վրա և միաժամանակ սեղմեք այն կոճակը, որի
մասին տեղեկատվությունը դուք ցանկանում եք, որպեսզի հիշվի
սովորեցվող հեռակառավարման վահանակում:
3. Կարգավորումները պահպանելու համար կրկին սեղմեք SET կոճակը:
Հեռակառավարման վահանակը կհաստատի կարգավորումների
պահպանումը՝ POWER կոճակի կարճ առկայծումով:
4. Մյուս կոճակները սովորեցնելու համար կրկնեք վերը նշված քայլերի
հաջորդականությունը:
I. ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Ապրանքը և դրա պարագաները զգուշորեն հանեք տուփից: Հեռացրեք
բոլոր փաթեթավորման նյութերն ու գովազդային պիտակները:
Անպայման տեղում պահե ՛ք նախազգուշացնող պիտակները, ցուցանշան-պիտակները
(եթե այդպիսիք կան) և պատյանի վրա գտնվող ապրանքի սերիական համարով
ցուցանակը:
Փոխադրումից կամ ցածր ջերմաստիճանում պահելուց հետո միացնելուց առաջ սարքը
հարկավոր է պահել սենյակային ջերմաստիճանում առնվազն 2 ժամ:
Ամբողջությամբ ետ կծկեք էլեկտրալարը: Սրբեք սարքը և
հեռակառավարման վահանակը փափուկ չոր կտորով: Հանեք
հեռակառավարման վահանակի մարտկոցի խցիկի կափարիչը: Համոզվեք,
որ մարտկոցները ճիշտ են տեղադրված: Եթե մարտկոցները տեղադրված
չեն, տեղադրեք դրանք՝ պահպանելով բևեռականությունը: Տեղադրելուց
հետո փակեք մարտկոցի խցիկի կափարիչը:
Մարտկոցները տեղադրելիս ձեռքերը և հեռակառավարման վահանակը պետք է չոր
լինեն:
Հեռակառավարման վահանակն ունի մինչև 7 մ գործողության շառավիղ
թվային հեռուստատեսային ընդունիչից՝ մինչև 60° անկյան տակ:
Պաշտպանեք աչքերը ինֆրակարմիր ճառագայթման ազդեցությունից:
Հեռակառավարման վահանակի ճառագայթիչը մի ուղղեք դեպի աչքերը:
II. ՍԱՐՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
Նախապատրաստում աշխատանքին
(սխեմա
A4
, էջ 3)
1. Սարքը միացրեք հեռուստացույցին առկա պորտերի միջոցով:
2. Անհրաժեշտության դեպքում միացրեք տեղեկատվության մուտքագրման
սարքը USB 2.0 պորտի միջոցով:
3. Միացրեք լարման ադապտերը սնուցման միակցիչին և էլեկտրական
վարդակին:
4. Սարքը տեղադրեք հարթ ամուր հորիզոնական մակերեսի վրա: Առջևի
վահանակը պետք է տեսադաշտում լինի, հակառակ դեպքում սարքը կարող
է չարձագանքել հեռակառավարման վահանակի հրահանգներին:
5. Սարքը միացնելու համար սեղմեք հեռակառավարման վահանակի վրա
գտնվող STANDBY կոճակը: Սպասեք, մինչև ՕՀ-ի սկզբնական բեռնումը:
Երբ բեռնումն ավարտվի, էկրանին կհայտնվի նախնական հրահանգներով
ընտրացանկ: Սարքն սպասման ռեժիմի փոխելու համար կրկին սեղմեք
հեռակառավարման վահանակի STANDBY կոճակը:
6. Սարքն ամբողջությամբ անջատելու համար այն անջատեք
էլեկտրացանցից:
Summary of Contents for WT2-M3011
Page 2: ...2 A1 A2 3 4 6 5 1 1 1 2 3 4 5 2 3 4 7 5 6 2 ...
Page 38: ...38 ...