32
Այս արտադրանքը օգտագործելուց առաջ ուշադիր կարդացեք շահագործման
ուղեցույցը և պահեք այն որպես տեղեկատու: Սարքի ճիշտ օգտագործումը զգալիորեն
կերկարացնի դրա շահագործման ժամկետը:
Սույն ձեռնարկում պարունակվող անվտանգության նախազգուշական
միջոցներն ու հրահանգները չեն ներառում բոլոր հնարավոր
իրավիճակները, որոնք կարող են առաջանալ սարքի շահագործման
ընթացքում: Սարքի հետ աշխատելիս օգտագործողը պետք է առաջնորդվի
ողջամտությամբ, զգույշ և ուշադիր լինի:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
•
Արտադրողը պատասխանատվություն չի կրում՝
արտադրանքի օգտագործման անվտանգության
պահանջները և կանոնները չպահպանելու հետևանքով
առաջացած վնասվածքների համար:
•
Այս էլեկտրական սարքը նախատեսված է կենցաղային
պայմաններում օգտագործման համար և կարող է
օգտագործվել բնակարաններում, քաղաքից դուրս գտնվող
տներում, հյուրանոցային համարներում, խանութների,
գրասենյակների կենցաղային տարածքներում կամ այլ
նմանատիպ՝ ոչ արդյունաբերական շահագործման
պայմաններում: Սարքի առևտրային կամ որևէ այլ ոչ
նպատակային օգտագործումը կհամարվի ապրանքի
պատշաճ շահագործման պայմանների խախտում: Այս
դեպքում արտադրողը պատասխանատվություն չի կրում
հնարավոր հետևանքների համար:
•
Սարքը էլեկտրացանցին միացնելուց առաջ ստուգեք, արդյոք
դրա լարումը համապատասխանում է ցանցի ադապտերի
մուտքային լարմանը: Այս տեղեկատվությունը նշված է
ապրանքի տեխնիկական բնութագրի մեջ և գործարանային
ցուցանակի վրա:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Երբեք մի բացեք սարքի կափարիչը:
Էլեկտրական հոսանքի հնարավոր հարվածի պատճառով
սարքի ոչ մեկուսացված ներքին մասերին դիպչելը շատ
վտանգավոր է:
•
Օգտագործման երկարատև ընդմիջումների և մաքրման
ընթացքում սարքն անջատեք էլեկտրացանցից: Հոսանքի
լարը հանեք չոր ձեռքերով՝ բռնելով խրոցից, այլ ոչ թե լարից:
Անզգույշ վարվելը կարող է հանգեցնել մալուխի կտրման կամ
էլեկտրական ցնցման:
•
Երկարացման լար օգտագործելիս համոզվեք, որ այն
համապատասխանում է սարքի սպառող հզորությանը:
Հոսանքի պարամետրերի անհամապատասխանությունը
կարող է հանգեցնել կարճ միացման կամ մալուխի բռնկման:
•
Մի՛ անցկացրեք հոսանքի լարը ջերմության աղբյուրների,
գազի կամ էլեկտրական վառարանների մոտ: Համոզվեք, որ
հոսանքի լարը ոլորված չէ, ծալված չէ և չի կպչում սուր
առարկաների, անկյունների և կահույքի եզրերին:
•
Էլեկտրական վարդակիը, որին միացված է սարքը, պետք է
միշտ հասանելի մնա:
ՀԻՇԵՔ. Էլեկտրասնման մալուխի պատահական վնասումը
կարող է հանգեցնել անսարքությունների, որոնք չեն
համապատասխանում երաշխիքի պայմաններին, ինչպես
նաև էլեկտրական ցնցման: Վնասված էլեկտրական մալուխը
հարկավոր է շտապ փոխարինել սպասարկման կենտրոնում:
•
Սարքի վրա օտար առարկաներ մի դրեք, մի նստեք և մի
կանգնեք սարքի վրա:
Պաշտպանեք աչքերը ինֆրակարմիր ճառագայթման
ազդեցությունից: Հեռակառավարման վահանակի
ճառագայթիչը մի ուղղեք դեպի աչքերը:
•
Մի տեղադրեք սարքը փափուկ մակերևույթի վրա, մի
արգելափակեք օդափոխության անցքերը օտար
Summary of Contents for WT2-M3011
Page 2: ...2 A1 A2 3 4 6 5 1 1 1 2 3 4 5 2 3 4 7 5 6 2 ...
Page 38: ...38 ...