138
Խնդիր
Հնարավոր պատճառ
Լուծում
Սարքից պոմպի
աշխատանքի բարձր
ձայն է գալիս։
Ջրի խցիկը դատարկ է։
Ջրի խցիկի մեջ ջուր լցրեք և սեղմեք
գոլորշու մատակարարման կոճակը՝ մինչև
աշխատող պոմպի ձայնը դառնա ավելի
մեղմ, և արդուկի տակի հատվածից սկսի
գոլորշի դուրս գալ։
Արդուկի տակի
հատվածի վրա ջրի
կաթիլներ են հայտնվում։
Նստվածքի մաքրումից
հետո մնացած ջուրը կարող
է դուրս գալ արդուկի տակի
հատվածից։
Արդուկի տակի հատվածը սրբեք չոր շորով։
Եթե Calc-Clean ցուցիչի լույսը շարունակում
է թարթել, և սարքը ազդանշան է տալիս,
կատարեք նստվածքի մաքրում (տե՛ս
«Մաքրում և տեխնիկական սպասարկում»
գլուխը)։
Նստվածքի մաքրումը դեռ չի
ավարտվել։
Դուք պետք է նորից կատարեք նստվածքի
մաքրում (տե՛ս «Մաքրում և տեխնիկական
սպասարկում» գլուխը)։
Սարքն առաջին անգամ
կամ երկար ընդմիջումից
հետո օգտագործելիս
ճկափոկի ներսում գտնվող
գոլորշին վերածվում է ջրի։
Դա նորմալ է։ Մի կողմ պահեք արդուկը
և սեղմեք գոլորշու մատակարարման
կոճակը։ Սպասեք, մինչև արդուկի տակի
հատվածից ջրի փոխարեն գոլորշի դուրս
գա։
Արդուկի տակի
հատվածից կեղտոտ ջուր
և փաթիլներ են դուրս
գալիս։
Ջրի մեջ առկա
աղտոտիչներ կամ
քիմիական նյութեր են նստել
գոլորշու ելքի անցքերի
և/կամ արդուկի տակի
հատվածի վրա։
Պարբերաբար կատարեք նստվածքի
մաքրում (տե՛ս «Մաքրում և տեխնիկական
սպասարկում» գլուխը)։
Արդուկի տակի
հատվածից ջուր է գալիս։
Դուք պատահաբար
գործարկել եք նստվածքի
մաքրման ֆունկցիան (տե՛ս
«Մաքրում և տեխնիկական
սպասարկում» գլուխը)։
Անջատեք սարքը։ Այնուհետև նորից
միացրեք։ Սպասեք, մինչև արդուկը
տաքանա և «արդուկման պատրաստ»
ցուցիչի լույսը համաչափ վառվի։
Նստվածքի մաքրման
գործընթացը չի սկսվում։
Դուք չեք սեղմել CALC-
CLEAN կոճակը 2 վայրկյան՝
մինչև սարքը ձայնային
ազդանշանը տա։
Տե՛ս «Մաքրում և տեխնիկական
սպասարկում» գլուխը։
Արդուկը օգտագործելուց
հետո կտորի վրա փայլ
կամ արդուկի հետք է
մնում։
Արդուկվող մակերեսը
անհարթ է եղել, օրինակ՝
արդուկումը կատարվել է
կարի կամ հագուստի ծալքի
վրա։
PerfectCare տեխնոլոգիան անվտանգ
է բոլոր գործվածքների համար։ Փայլը
կամ արդուկի հետքերը մշտական չեն
և անհետանում են լվանալուց հետո։
Հագուստի վրայի հետքերից խուսափելու
համար խորհուրդ չի տրվում արդուկել
կարերի կամ ծալքերի վրա։ Կարող եք նաև
արդուկվող հատվածի վրա բամբակե կտոր
փռել։
Արդուկի սեղանի ծածկոցի
թաղիքի շերտերը քիչ են։
Արդուկի սեղանի ծածկոցի տակ լրացուցիչ
թաղիքի շերտեր դրեք։
Արդուկման ժամանակ
արդուկի սեղանը
խոնավանում է կամ
հատակի/հագուստի
վրա ջրի կաթիլներ են
հայտնվում։
Երկար արդուկելուց հետո
գոլորշին կուտակվել է
արդուկի սեղանի ծածկոցի
վրա։
Փոխեք արդուկի սեղանի ծածկոցը, եթե
փրփրանյութը կամ թաղիքը մաշվել են։
Կարող եք նաև արդուկի տախտակի
ծածկոցի տակ լրացուցիչ թաղիք փռել`
արդուկի տախտակի վրա կոնդենսացիայի
առաջացումը կանխելու համար։
Հայերեն