137
Հայերեն
Պահումը
1
Անջատեք գոլորշու գեներատորը և հանեք խրոցը վարդակից։
2
Ջրի խցիկից ջուրը լցրեք լվացարանի մեջ (նկ. 27)։
3
Ծալեք ջրի մատակարարման ճկափոկը։ Փաթաթեք ջրի մատակարարման ճկափոկը իր պահման
խցիկում և ամրացրեք այն կեռիկով (նկ. 28)։
4
Ծալեք հոսանքի լարը և ամրացրեք այն Velcro ժապավենով (նկ. 29)։
5
Սեղմեք արգելափակման սևեռիչը՝ արդուկը տակդիրին ֆիքսելու համար (նկ. 30)։
6
Մեկ ձեռքով դուք հեշտությամբ կարող եք բռնակից տանել տակդիրին ամրացված արդուկը (նկ. 31)։
Խնդիրների լուծում
Այս գլխում ներկայացված են ամենատարածված խնդիրները, որոնք կարող են հանդիպել սարքի
օգտագործման ժամանակ։ Եթե չեք կարողանում խնդիրը լուծել ստորև բերված տեղեկատվության
օգնությամբ, այցելեք
www.philips.com/support
հաճախակի տրվող հարցերի համար կամ դիմեք ձեր
երկրում գործող Հաճախորդների սպասարկման կենտրոն։
Խնդիր
Հնարավոր պատճառ
Լուծում
Արդուկը գոլորշի չի
արձակում:
Ջրի խցիկի մեջ բավարար
քանակությամբ ջուր չկա։
Ջրի խցիկը լցրեք մինչև MIN
նշագիծը։ Սեղմեք և պահեք գոլորշու
մատակարարման կոճակը, մինչև գոլորշին
դուրս գա։ Կարող է մինչև 30 վայրկյան
տևել, մինչև գոլորշի դուրս գա։
Դուք չեք սեղմել գոլորշու
մատակարարման կոճակը։
Սեղմեք և պահեք գոլորշու
մատակարարման կոճակը, մինչև գոլորշին
դուրս գա։
Գոլորշու մատակարարման
ֆունկցիան անջատված
է, քանի դեռ չեք կատարել
նստվածքի մաքրում։
Կատարեք նստվածքի մաքրում՝
գոլորշու մատակարարման ֆունկցիան
վերականգնելու համար։ (տե՛ս «Մաքրում և
տեխնիկական սպասարկում» գլուխը)
Ջրի տարան ճիշտ
տեղադրված չէ սարքի մեջ։
Ջրի տարան նորից հագցրեք սարքին
(պետք է կտտոցի ձայն լսեք)։
Արդուկման սկզբում դուք
բավականաչափ երկար
չեք սեղմել գոլորշու
մատակարարման կոճակը։
Սեղմեք և պահեք գոլորշու
մատակարարման կոճակը, մինչև գոլորշին
դուրս գա։ Կարող է մինչև 30 վայրկյան
տևել, մինչև գոլորշի դուրս գա։
CALC-CLEAN կոճակի
ցուցիչի լույսը թարթում
է, և սարքը ձայնային
ազդանշան է արձակում։
Դա Calc-Clean գործողության
հիշեցումն է։
Կատարեք նստվածքի մաքրում՝ Calc-
Clean-ի հիշեցումից հետո (տե՛ս «Մաքրում և
տեխնիկական սպասարկում» գլուխը)։
Արդուկի տակի
հատվածից գոլորշի
դուրս չի գալիս, CALC-
CLEAN կոճակի ցուցիչի
լույսը թարթում է, և
սարքն ազդանշան է
տալիս։
Դուք չեք կատարել կամ
չեք ավարտել նստվածքի
մաքրումը։
Կատարեք նստվածքի մաքրում՝ գոլորշու
մատակարարման ֆունկցիան կրկին
ակտիվացնելու համար (տե՛ս «Մաքրում և
տեխնիկական սպասարկում» գլուխը)։
Սարքն անջատվել է։
Ավտոմատ անջատման
ֆունկցիան միանում է
ավտոմատ կերպով, եթե
սարքը չի օգտագործվում 5
րոպեից ավելի։
Սարքը նորից ակտիվացնելու համար
սեղմեք միացման/անջատման կոճակը։
Դրանից հետո, սարքը կսկսի նորից
տաքանալ։