Այս ﬕ ավորը ճիշտ և անվտանգ օգտագործելու համար՝ կարդացեք շահագործման այս հրահանգները:
HY-2
HY
Ա
ՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՐԵՎՈՐ
Կեղտոտ ֆիլտրերը կարող են հանգեցնել օդորակչի մեջ կոնդենսատի առաջացմանը, որն
իր հերթին կարող է նպաստել սնկերի, օրինակ՝ բորբոսի աճին: Այդ պատճառով, խորհուրդ
է տրվում մաքրել օդի ֆիլտրերը 2 շաբաթը մեկ անգամ:
Գործարկելուց առաջ համոզվեք, որ հորիզոնական թիակները փակ դիրքում են:
Գործարկումը հորիզոնական թիակները բաց դիրքով սկսելու դեպքում դրանք կարող են
չվերադառնալ ճիշտ դիրք:
Սարքը տեղադրված մի՛ թողեք վնասված հենարանի վրա:
• Սարքը կարող է ընկնել և հանգեցնել վնասվածքների:
Սարքը գործարկելու կամ մաքրելու համար մի՛ կանգնեք անկայուն
նստարանի վրա:
• Ընկնելու դեպքում կարող եք վնասվել:
Մի՛ քաշեք հոսանքի լարից:
• Դա կարող է բերել հիմնական մետաղալարի կոտրմանը և
արդյունքում հանգեցնել տաքացման կամ հրդեհի:
Մի՛ լիցքավորեք կամ ապամոնտաժեք մարտկոցները և մի՛ նետեք
դրանք կրակի մեջ:
• Դա կարող է հանգեցնել մարտկոցների արտահոսքի, հրդեհի կամ
պայթյունի:
Մի՛ շահագործեք սարքը 4 ժամից ավել բարձր խոնավության (80% RH
և ավելին) և/կամ բաց պատուհանների և դրսի դռան պայմաններում:
• Դա կարող է հանգեցնել ջրի կոնդենսացմանը օդորակչում,
առաջացնել կաթոց և խոնավեցնել կամ վնասել կահույքը:
• Օդորակչում ջրի կոնդենսացումը կարող է նպաստել սնկերի, օրինակ՝
բորբոսի աճին:
Մի՛ օգտագործեք սարքը հատուկ նպատակներով՝ սննդամթերքի
պահպանման, կենդանիների խնամքի, բույսերի աճեցման, ճշգրիտ
սարքերի կամ արվեստի գործերի պահպանման համար:
• Դա կարող է հանգեցնել որակի վատթարացման կամ վնաս հասցնել
կենդանիներին և բույսերին:
Մի՛ ենթարկեք վառվող սարքերը անմիջական օդի հոսանքին:
• Դա կարող է հանգեցնել թերի այրման:
Երբեք մի՛ դրեք մարտկոցները բերանի մեջ որևէ պատճառով՝
պատահաբար կուլ տալուց խուսափելու համար:
• Մարտկոցների կուլ տալը կարող է հանգեցնել խեղդվելուն և/կամ
թունավորվելուն:
Սարքի մաքրումից առաջ անջատեք այն կամ անջատեք միացման լարը
կամ անջատիչը փոխեք OFF:
• Դա կարող է հանգեցնել վնասվածքի, քանի որ աշխատանքի
ընթացքում ներսում գտնվող օդափոխիչը պտտվում է բարձր
արագությամբ:
Եթե սարքը չի օգտագործվելու երկար ժամանակ, անջատեք հոսանքի
լարը կամ անջատիչը փոխեք OFF:
• Սարքը կարող է կեղտ կուտակել, ինչը կարող է հանգեցնել
գերտաքացման կամ հրդեհի:
Փոխարինեք հեռակառավարման վահանակի բոլոր մարտկոցները
նորերով՝ բոլորը նույն տեսակի:
• Հին մարտկոցների օգտագործումը նորերի հետ մեկտեղ կարող է
հանգեցնել գերտաքացման, արտահոսքի կամ պայթյունի:
Եթե մարտկոցի հեղուկը հոսել է ձեր մաշկի կամ շորերի վրա,
մանրակրկիտ կերպով լվացեք դրանք մաքուր ջրով:
• Եթե մարտկոցի հեղուկը քսվել է ձեր աչքերին, մանրակրկիտ կերպով
լվացեք մաքուր ջրով և անմիջապես դիմեք բժշկական օգնության:
Սարքը այլ այրման սարքերի հետ միաժամանակ օգտագործման դեպքում
համոզվեք, որ տարածքը լավ օդափոխություն ունի:
• Ոչ պատշաճ օդափոխությունը կարող է հանգեցնել թթվածնային
քաղցի:
ԱՆՋԱՏԵՔ սարքը, երբ ամպրոպի ձայն եք լսում, և կա կայծակի
հավանականություն:
• Կայծակի հարվածի դեպքում սարքը կարող է վնասվել:
Օդորակիչը մի քանի սեզոն օգտագործելուց հետո, սովորական մաքրման
հետ միաժամանակ՝ անց կացրեք ստուգում և սպասարկում:
• Սարքի մեջ կուտակված կեղտը կամ փոշին կարող են տհաճ հոտի
աղբյուր հանդիսանալ, հանգեցնել սնկերի, օրինակ՝ բորբոսի աճին,
կամ խցանել ջրահեռացման հատվածը, և առաջացնել կաթոց
ներքին բլոկից: Զննման և սպասարկման համար խորհրդակցեք ձեր
մատակարարի հետ, քանի որ դա պահանջում է հատուկ գիտելիքներ
և հմտություններ:
Մի գործարկեք անջատիչները թաց ձեռքերով:
• Դա կարող է հանգեցնել էլեկտրական ցնցման:
Մի՛ մաքրեք օդորակիչը ջրով և մի տեղադրեք դրա վրա ջուր պարունակող
իրեր, օրինակ՝ ծաղկաման:
• Դա կարող է հանգեցնել հրդեհի կամ էլեկտրահարման:
Մի՛ կանգնեք դրսի սարքի վրա, և դրա վրա ոչ մի իր մի՛ տեղադրեք:
• Դա կարող է հանգեցնել վնասվածքների, եթե դուք կամ իրը ընկնի:
Սարքը չպետք է տեղադրվի, տեղափոխվի, ապամոնտաժվի, փոխվի կամ
վերանորոգվի օգտագործողի կողմից:
• Օդորակչի անպատսշաճ օգտագործումը կարող է հանգեցնել հրդեհի,
էլեկտրական հարվածի, վնասվածքի կամ ջրի արտահոսքի և այլնի:
Խորհրդակցեք ձեր մատակարարի հետ:
• Եթե հոսանքի լարը վնասվել է, այն պետք է փոխարինվի արտադրողի
կամ սպասարկող գործակալի կողմից՝ վտանգներից խուսափելու
համար:
Սարքի տեղադրման, տեղափոխման կամ սպասարկման ժամանակ
համոզվեք, որ բացի նշված (R32) սառնագենտից ոչ մի այլ նյութ չի մտնում
սառնագենտի շրջանառության համակարգ:
• Օդի կամ ցանկացած այլ օտար նյութի առկայությունը կարող է
ճնշման արտառոց բարձրացման պատճառ հանդիսանալ և հանգեցնել
պայթյունի կամ վնասվածքի:
• Համակարգի համար նշվածից բացի այլ սառնագենտի օգտագործումը
կհանգեցնի մեխանիկական վնասվածքի, համակարգի անսարքության
կամ սարքի խափանման: Վատագույն դեպքում, այն կարող
է հանգեցնել ապրանքի անվտանգության ապահովման լուրջ
խոչընդոտների:
Այս սարքը նախատեսված չէ ցածր ֆիզիկական, զգայական կամ մտավոր
կարողություններով, կամ փորձի և գիտելիքների պակասով (ներառյալ
երեխաներին) անձանց կողմից շահագործման համար, եթե միայն
նրանք չեն ուղղորդվում կամ սարքի օգտագործման մասին հրահանգներ
ստանում նրանց անվտանգության համար պատասխանատու անձանցից:
Երեխաները պետք է ուղղորդվեն, որպեսզի չխաղան սարքի հետ:
Մատ, փայտիկ կամ այլ իրեր մի՛ մտցրեք օդի ներթող և բացթող անցքերի
մեջ:
• Դա կարող է հանգեցնել վնասվածքի, քանի որ աշխատանքի
ընթացքում ներսում գտնվող օդափոխիչը պտտվում է բարձր
արագությամբ:
Ոչ նորմալ իրավիճակում (օրինակ՝ այրման հոտի առկայություն)
կանգնեցրեք օդորակիչը և անջատեք հոսանքի լարը կամ OFF անջատիչը:
• Ոչ նորմալ իրավիճակում օգտագործման շարունակումը կարող
է հանգեցնել անսարքության, հրդեհի կամ էլեկտրահարման: Այս
դեպքում կապ հաստատեք ձեր մատակարարի հետ:
Երբ օդորակիչը չի սառեցնում կամ չի տաքացնում, հնարավոր է, որ
կա սառնագենտի արտահոսք: Եթե նկատեք սառնագենտի արտահոսք,
անմիջապես անջատեք օդորակիչը և օդափոխեք սենյակը, և կապ
հաստատեք մատակարարի հետ: Եթե նորոգումը ներառում է սարքի
սառնագենտի վերալիցքավորում, հարցրեք սպասարկման տեխնիկին
մանրամասների մասին:
• Օդորակչում օգտագործվող սառնագենտը անվնաս է: Սովորական
պայմաններում արտահոսք չի լինում: Այնուամենայնիվ, եթե
սառնագենտն արտահոսի և շփման մեջ մտնի կրակի կամ , օրինակ,
օդաջեռուցիչի, նավթավառի կամ վառարանի տաքացնող մասի հետ,
կգոյանա վնասակար գազ, և կառաջանա հրդեհի վտանգ:
Օգտագործողը երբևէ չպետք է փորձի լվանալ ներքին բլոկի ներսը:
Եթե ներսի հատվածը մաքրման կարիք ունենա՝ կապ հաստատեք
մատակակարի հետ:
• Անհամապատասխան մաքրող միջոցի օգտագործումը կարող է
հանգեցել ներսում գտնվող պլաստիկ մասերի վնասմանը, ինչը կարող
է բերել ջրի արտահոսքի: Եթե մաքրող միջոցը կպչի էլեկտրական
մասերին կամ շարժիչին, այն կհանգեցնի անսարքության, ծխի կամ
հրդեհի:
• Սարքը պետք է պահվի այնպիսի սենյակում, որտեղ չկան անընդմեջ
շահագործվողբոցավառման աղբյուրներ (օրինակ՝ բաց կրակ,
շահագործվող գազային սարքեր կամ էլեկտրական տաքացուցիչներ):
• Իմացեք, որ սառնագենտները կարող են հոտ չունենալ:
• Մի՛ օգտագործեք հալեցման գործընթացն արագացնող կամ
սարքի մաքրման այլ ձևեր, բացի արտադրողի կողմից խորհուրդ
տրվողներից:
• Մի՛ վնասեք կամ վառեք:
Ներսի սարքը պետք է տեղադրվի այնպիսի սենյակում, որի մակերեսը
գերազանցում է նշված հատակային մակերեսը: Խնդրում ենք կապ
հաստատել մատակարարի հետ:
Այս սարքը նախատեսված է փորձագետների կամ պատրաստված
օգտագործողների կողմից օգտագործման համար խանութներում,
թեթև արդյունաբերությունում և տնտեսություններում, կամ ուղղակի
անհատների կողմից առևտրային օգտագործման համար:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Ձեռք մի՛ տվեք ներսի/դրսի սարքի օդի ներթող անցքին կամ ալյումինե
կողերին:
• Դա կարող է հանգեցնել վնասվածքի:
Մի՛ օգտագործեք միջատասպան կամ դյուրավառ փչվող միջոցներ
սարքի վրա:
• Դա կարող է հանգեցնել սարքի բռնկման կամ դեֆորմացիայի:
Տնային կենդանիներին և սենյակային բույսերը մի՛ պահեք անմիջական
օդային հոսքի տակ:
• Դա կարող է հանգեցնել կենդանիների կամ բույսերի վնասվածքներին:
Ներսի/դրսի սարքի տակ մի տեղադրեք այլ էլեկտրական սարքեր կամ
կահույք:
• Սարքից կարող է ջուր կաթալ, ինչը կարող է բերել վնասման կամ
անսարքության:
JG79Y567H02_27Hy.indd 2
2019/08/26 11:39:23