56
HY
Հեռուստացույցի նախապատրաստումը
Նշում.
Նորմալ գործածության դեպքում նոր մարտկոցիկները կաշխատեն
մոտավորապես կես տարի: Եթե մտադիր եք չօգտվել հեռուստացույցից
երկար ժամանակ, մարտկոցիկները հանեք ՀԿ վահանակի միջից:
Հեռուստացույցի տեղադրումը
Կատարեք հետևյալ գործողությունները հեռուստացույցից հարմարավետորեն
ու անվտանգ օգտվելու համար.
•
Սարքը տուփից զգուշորեն հանեք, ազատեք փոխադրման
անվտանգությունն ապահովող բոլոր միջոցներից (պենոպլաստե
բռնիչներից, պահպանական փաթեթավորումից).
•
Ինչպես նաև սարքի վրայից հեռացրեք բոլոր պահպանական
ծածկաժապավենները:
•
Այն դեպքում, եթե դուք մտադիր եք հեռուստացույցը բարձակների
միջոցով ամրացնել պատին, սարքի ետևի կափարիչի վրա տեղադրեք
VESA տեսակի ամրակներ:
•
Տեղադրման վայրն ընտրելիս, ուշադրություն դարձրեք, որ մակերեսը, որի
վրա հեռուստացույցը տեղադրվելու է, լինի կայուն: Ոչ կայուն, շարժվող
կահույքը կարող է հեռուստացույցի շուռ գալու պատճառ դառնալ:
•
Հեռուստացույցն ամրակներով պատին ամրացնելիս, ուշադիր եղեք և
հեռուստացույցը հուսալիորեն ամրացրեք, սարքի անկման դեպքում
վնասվածքներից խուսափելու համար:
•
Հեռուստացույցը տեղադրելուց հետո սնուցման էլեկտրալարը միացրեք
վարդակին: Սնուցման էլեկտրալարն անցկացրեք այնպես, որ այն չձգվի,
չծալվի, այսինքն չվնասվի:
ՀԿ վահանակի նախապատրաստումը
ՀԿ վահանակի աշխատելու համար անհրաժեշտ է մարտկոցիկներ դնել
դրա մեջ: ՀԿ վահանակն աշխատում է երկու ААА 1.5 V ստանդարտի
մարտկոցիկներից:
Մարտկոցիկները վահանակի մեջ տեղադրելու համար կատարեք հետևյալ
գործողությունները.
•
Զգուշորեն բացեք մարտկոցի կափարիչը:
•
Տեղադրեք երկու մարտկոցիկները՝ ըստ դրանց բևեռականության
(համաձայն մարտկոցի ներսում եղած նկարագրի).
•
Զգուշորեն փակեք մարտկոցի կափարիչը: