13
8. Վրադիր սափրիչ
9. Վրադիր ձևավորիչ
10. Լրացուցիչ վրադիր գլխիկների միացման տեղ
11. Քթի և ականջների վրադիր թրիմմեր
12. Վրադիր սանրեր (5 հատ)
3. ՓԱԹԵԹԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- Մազ կտրող սարք՝ 1 հատ
- Մազ կտրող վրադիր գլխիկ՝ 1 հատ
- Վրադիր ձևավորիչ՝ 1 հատ
- Վրադիր սափրիչ՝ 1 հատ
- Քթի և ականջների վրադիր թրիմմեր՝ 1 հատ
- Լիցքավորիչ տակդիր՝ 1 հատ
- Ցանցային ադապտեր՝ 1 հատ
– Վրադիր սանր ձևավորման համար՝ 1 հատ
- Վրադիր սանր կտրվածքի համար 3 մմ՝ 1 հատ
- Վրադիր սանր կտրվածքի համար 6 մմ՝ 1 հատ
- Վրադիր սանր կտրվածքի համար 9 մմ՝ 1 հատ
- Վրադիր սանր կտրվածքի համար 12 մմ՝ 1 հատ
- Խոզանակ՝ 1 հատ
- Քսայուղ՝ 1 հատ
- Օգտագործողի ձեռնարկ՝ 1 հատ
4. ՍԱՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄԸ
Սարքն առաջին անգամ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է
16 ժամ լիցքավորել մարտկոցը՝ սարքի պատշաճ աշխատանքն
ապահովելու համար:
Համոզվեք, որ սարքն անջատված է: Տեղադրեք սարքը
լիցքավորիչ տակդիրի վրա: Միացրեք ցանցային ադապտերի
միակցիչը տակդիրի բնիկին, իսկ ադապտերի խրոցը՝
էլեկտրական վարդակին:
Սարքը կարելի է լիցքավորել երկու եղանակով՝ 1) լիցքավորիչ
տակդիրի միջոցով 2) ցանցային ադապտերը սարքին միացնելով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Մի օգտագործեք սարքը լոգարանում կամ ցնցուղի տակ:
- Մի ենթարկեք սարքը արևի ուղիղ ճառագայթների, ինչպես նաև
ջերմության այլ աղբյուրների ազդեցությանը:
- Օգտագործեք սարքը միայն չոր ձեռքերով:
- Մի օգտագործեք սարքը, եթե էլեկտրական լարը մաշված է
կամ ամուր միացված չէ սարքի էլեկտրասնուցման բնիկին:
- Սարքն օգտագործելուց առաջ շեղբին քսեք հատուկ յուղ, որը
ներառված է փաթեթի մեջ:
ՎՐԱԴԻՐ ԳԼԽԻԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
ՄԱԶ ԿՏՐՈՂ ՎՐԱԴԻՐ ԳԼԽԻԿ
1. Տեղադրեք մազ կտրող վրադիր գլխիկը սարքի հիմնական
կորպուսի վրա:
2. Սարք ունի կտրվածքի տարբեր երկարության (3, 6, 9, 12 մմ) 4
լրացուցիչ վրադիր գլխիկ:
3. Սեղմեք միացման կոճակը:
4. Կարող եք սկսել կտրել մազերը:
ՎՐԱԴԻՐ ՍԱՓՐԻՉ
1. Տեղադրեք վրադիր սափրիչը սարքի հիմնական կորպուսի
վրա:
2. Սեղմեք միացման կոճակը:
3. Կարող եք սկսել սափրել: (Ուշադրություն. վրադիր սափրիչը
նախատեսված է միայն դեմքի և վզի համար) Նշում: Սափրելու
ժամանակ շատ ուժեղ մի սեղմեք գլխիկը ձեր մաշկին. կարող
եք փչացնել սափրիչի ցանցը կամ վնասել ձեր մաշկը (օրինակ՝
կարող է առաջանալ այրման զգացում, թմրում կամ ցավ):
ՔԹԻ ԵՎ ԱԿԱՆՋՆԵՐԻ ՎՐԱԴԻՐ ԹՐԻՄՄԵՐ
1. Տեղադրեք քթի և ականջների թրիմմերը սարքի հիմնական
կորպուսի վրա:
2. Սեղմեք միացման կոճակը: