12
Հարգելի սպառող,
Խնդրում ենք, սկսելուց առաջ ուշադիր ուսումնասիրել
այս հրահանգը. Սույն հրահանգում նշված կանոնները
և պայմանները չպահպանելու, ինչպես նաև Սարքի ոչ
պատշաճ նորոգման փորձերի դեպքում արտադրողը
պատասխանատվություն չի կրում սարքի օգտագործման
դեպքում: Եթե ցանկանում եք սարքը փոխանցել այլ անձի,
Խնդրում ենք այն փոխանցել սույն Հրահանգի հետ միասին:
Մազ կտրող սարքը կենցաղային տեխնիկա է և
նախատեսված չէ արդյունաբերական նպատակով
օգտագործման համար։
1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
-
Օգտագործեք սարքը միայն նախատեսված նպատակով։
- Օգտագործելուց առաջ համոզվեք, որ էլեկտրական ցանցի
լարումը համապատասխանում է սարքի վրա նշված լարմանը:
- Մի քաշեք էլեկտրական լարը, եթե այն դիպչում է սուր
եզրագծերով առարկաների, ճզմվում է որևէ առարկաների
ճնշումից կամ խճճվում է։
- Մի դրեք սարքը և էլեկտրական լարը բարձր խոնավություն
ունեցող տեղերում, տաք մակերևույթների վրա, ջերմություն
արձակող սարքերի կամ բաց կրակի մոտ:
- Մազ կտրող սարքը չի կարելի օգտագործել հետևյալ դեպքերում՝
• էլեկտրական լարը վնասված է,
• սարքը տեսանելիորեն վնասված է,
• սարքը ընկել է բարձրությունից,
• սարքը թրջվել է։
- Երբեք մի փաթաթեք էլեկտրական լարը մազ կտրող սարքի շուրջը։
- Երբեք մի դրեք միացված սարքը փափուկ բարձերի, բրդյա
վերմակների և նման իրերի վրա։
- Երեխաների կողմից սարքի օգտագործումը խստիվ արգելվում է:
- Մազ կտրող սարքը չպետք է օգտագործվի այն անձանց
կողմից, ովքեր տառապում են շարժողական համակարգի
խախտումներով ուղեկցվող հիվանդություններով։
- Եթե սարքը չի օգտագործվում, ապա անջատեք այն։
- Հանեք խրոցը էլեկտրական վարդակից՝
• եթե սարքը չի աշխատում կամ սխալ է աշխատում,
• սարքը մաքրելու ընթացքում,
• սարքի հետ աշխատանքն ավարտելուց հետո։
- Մի քաշեք էլեկտրական լարը և մի տեղափոխեք սարքը
լարից բռնած։
- Մազ կտրող սարքն էլեկտրական ցանցից անջատելիս կտրուկ
մի քաշեք լարը։ Թաց ձեռքերով մի հանեք խրոցը վարդակից։
- Սարքը նախատեսված չէ ֆիզիկական, զգայական կամ
մտավոր նվազ կարողություններ ունեցող անձանց (այդ թվում՝
երեխաների) կամ կյանքի փորձ ու գիտելիք չունեցող անձանց
կողմից օգտագործման համար, եթե նրանք չեն վերահսկվում
կամ սարքի օգտագործման ցուցումներ չեն ստացել այն անձից,
ով պատասխանատու է իրենց անվտանգության համար:
Երեխաները պետք է գտնվեն վերահսկողության ներքո՝ սարքի
հետ խաղալը կանխարգելելու համար:
- Բեռնափոխադրման, իրացման հատուկ պայմաններ չկան:
- Սարքը պետք է օգտագործվի միայն սարքի հետ
մատակարարվող էներգամատակարարման հետ:
2. ՍԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Մազ կտրող վրադիր գլխիկ
2. Շեղբի ճշգրիտ կարգավորման կոճակ
3. Միացման և անջատման կոճակ
4. Լիցքավորման ցուցիչ
5. Սարքի կորպուս
6. Լիցքավորիչ տակդիր
7. Ցանցային ադապտեր