ՀԱՅԵՐԵՆ
hy
28
Օգտագործման սկզբնական ուղեցույց
Սույնով հայտարարում ենք բացառիկ
պատասխանատվությամբ, որ այս սկավառակային սղոցները,
յուրաքանչյուրն իր տիպով և սերիական համարով
նույնականացված *1), համապատասխանում են հրահանգների
բոլոր համապատասխան դրույթներին *2) և նորմերին *3):
Տեխնիկական փաստաթղթերը *4)-ի համար - տե՛ս էջ 3:
Այս գործիքը նախատեսված է տարբեր փայտատեսակներ
սղոցելու համար:
Այս գործիքը նախատեսված չէ ներկտրմամբ խորը սղոցման
համար:
Սխալ օգտագործման արդյունքում առաջացած վնասների
համար պատասխանատվությունը կրում է բացառապես
օգտագործողը:
Պարտադիր կատարել դժբախտ պատահարների կանխման
ուղղությամբ կանխարգելիչ ընդհանուր միջոցառումները և
հետևել կից ներկայացվող անվտանգության ցուցումներին:
Ձեր անվտանգության և Ձեր գործիքի
սարքինության և ապահովության համար
ուշադրություն դարձրեք ուղեցույցում այս նշանով
նշված հատվածներին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝
– Վնասվածք ստանալու վտանգը
կանխարգելելու, նվազեցնելու համար կարդացեք
օգտագործման ուղեցույցը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Կարդացեք
անվտանգության բոլոր ցուցումները, կանոնները
և ուշադրություն դարձրեք այս էլեկտրական գործիքի
վրա գտնվող բոլոր զգուշացնող նշաններին:
Անվտանգության ցուցումներին չհետևելը կարող է հանգեցնել
էլեկտրական հարվածի, հրդեհի և/կամ ծանր մարմնական
վնասվածքների:
Անվտանգության բոլոր ցուցումներն ու ուղեցույցը
պահպանել նաև ապագայի համար:
Ձեր էլեկտրական գործիքը փոխանցեք միայն այս
փաստաթղթերի/ուղեցույցի հետ միասին:
4.1 Սղոցում. Օգտագործման կարգը
ա)
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է. Ձեռքերը սղոցման
հատվածից և սղոցի սայրից հեռու պահեք:
Երկրորդ ձեռքով բռնեք օժանդակ բռանկը (5), կամ այն
պետք է լինի շարժիչի պատյանի վրա:
Սղոցը երկու ձեռքով
բռնելով կխուսափեք ձեռքերի սղոցաշեղբով վնասվելուց:
բ)
Մի փորձեք մշակվող դետալի տակի հատվածին
դիպչել:
Պաշտպանիչ պատյանը չի պաշտպանում շեղբից
մշակվող դետալի տակի հատվածում:
գ)
Սղոցման խորությունը հարմարեցրե՛ք սղոցվող
կտորի հաստության համապատասխան:
Սղոցվող դետալի
տակ սղոցաշեղբի ատամը չպետք է երևա ամբողջությամբ:
դ)
Սղոցելիս երբեք մի բռնեք սղոցվող կտորը ձեռքերի
մեջ կամ ոտքին՝ լայնակի: Մշակվող դետալը ամրացրե՛ք
կայուն հենահարթակին:
Աշխատանքային պայմանները
հարկավոր է կազմակերպել այնպես, որպեսզի նվազեցվեն
մարմնի վրա ցանկացած ազդեցության, սղոցաշեղբի լռվելու և
վերահսկողության կորստի վտանգները:
ե)
Գործիքը բռնե՛ք մեկուսացված տեղերից, երբ
աշխատում եք որևէ վայրում, որտեղ կարող եք
հանդիպել թաքնված էլեկտրալարերին կամ հենց ձեր
գործիքի սնուցման լարին:
Լարման տակ հաղորդալարերի
հետ հպման արդյունքում լարումը կարող է փոխանցվել
գործիքի մետաղական մասերին և օգտագործողին էլէկտրական
հարված հասցնել:
զ)
Երկայնական կտրման ժամանակ միշտ օգտագործեք
ուղղորդիչ հենակ կամ ձող:
Այդ կերպ կտրվածքը ավելի
ճշգրիտ կլինի և կնվազեցվի շեղբի լռվելու
հավանականությունը:
է)
Մշտապես օգտագործեք կալակի ճիշտ չափսի և ձևի
սղոցաշեղբեր (ադամանդաձև, և ոչ թե կլոր):
Սղոցաշեղբեր, որոնք չեն համապատասխանում սղոցի
ամրացման/տեղադրման սարքավորմանը կշեղվեն կենտրոնից,
ինչի հետևանքով գործիքը անկառավարելի կդառնա:
h)
Երբեք մի օգտագործեք սղոցաշեղբի/սկավառակի
վնասված տափօղակներ կամ պտուտակներ:
Շեղբի
տափօղակներն ու պտուտակը հատուկ մշակված են ձեր սղոցի
համար՝ օպտիմալ արդյունք և անվտանություն ապահովելու:
4.2 Հետհարվածում և հետհարվածին առնչվող
նախազգուշացումներ
- Հետհարվածումը խրված, սեղմված կամ խախտված
սղոցաշեղբի հանկարծակի արձագանքն է, ինչը հանգեցնում
է նրան, որ սղոցը անկառավարելի է դառնում և վերև
հարվածում օգտագործողի ուղղությամբ:
- Երբ սղոցաշեղբը սեղմված է կամ ամուր խրված է սղոցվածքի
մեջ, այն լռվում է իսկ սղոցը շարժիչի ուժուվ հետ է
հարվածում օգտագործողի ուղղությամբ:
- Եթե սայրը ոլորված է կամ շեղվում է սղոցվածքի մեջ, շեղբի
հետևի ատամների եզրերը խրվում են սղոցվածքի վերևի
մակերևույթի մեջ, ինչի արդյունքում շեղբը դուրս է թռնում
սղոցվածքից՝ հետհարվածելող օգտագործողի ուղղությամբ:
Հետհարվածումը սղոցի սխալ օգտագործման և/կամ սխալ
բնագավառում, պայմաններում շահագործման արդյունք է ,
հետհարվածումից կարելի է խուսափել ստորև բերված
կանխարգելման միջոցները ձեռնարկելով:
ա)
Սղողը ամուր բռնեք երկու ձեռքով և այնպիսի դիրք
ընդունեք, որ ձեռքերով կարողանաք դիմակայել
հետհարվածի ուժգնությանը: Գտնվեք սղոցաշեղբի
որևէ կողմի կողքից, ոչ թե նույն առանցքի վրա:
Հետհարվածման հետևանքով սղոցը դուրս է թռնում
օգտագործողի ուղղությամբ, սակայն հետհարվածման
ուժգնությունը կառավարելի է ճիշտ կանխարգելման
միջոցների ձեռնարկման պարագայում:
բ)
Եթե սղոցաշեղբը լռվում է, կամ ինչ-որ պատճառով
ընդհատում եք աշխատանքը, անջատե՛ք գործիքը/թողե՛ք
կոճակը և պահե՛ք գործիքը սղոցվող
նախապատրաստվածքի մեջ այնքան, մինչև սղոցը կանգ
առնի: Երբեք մի փորձեք աշխատող սղոցը հանել
կտրվածքից կամ պտտվող սղոցաշեղբը դուրս քաշել
մշակվող դետալից, հակառակ դեպքում հետհարվածում
1. Համապատասխանության
հավաստագիր
2. Կիռառման բնագավառներ
3. Անվտանգության ընդհանուր
ցուցումներ
4. Անվտանգության հատուկ
ցուցումներ
Содержание KS 165
Страница 21: ...ru 21 1 2 3 4 3 4 1 5 1 2 3 4...
Страница 22: ...ru 22 4 2 4 3 5 4 4...
Страница 23: ...ru 23 3 KS 165 160 165 KS 190 184 190...
Страница 28: ...hy 28 1 2 3 4 3 4 1 5 h 4 2 1 2 3 4...
Страница 29: ...hy 29 4 3 5 4 4 3...
Страница 34: ...34 1 2 3 4 3 4 1 a 5 4 2 a 1 2 3 4...
Страница 35: ...35 4 3 a 5 4 4 3...
Страница 37: ...37 11 9 24 G 6 1 8 8 6 2 15 14 11 45 16 6 3 16 7 2 6 4 6 25 G 26 7 1 3 2 3 2 7 2 7 15 2 1 7 8...
Страница 40: ...KYRGYZ ky 40 1 2 3 4 3 4 1 a 5 4 2 1 2 3 4...
Страница 41: ...KYRGYZ ky 41 a 4 3 a 5 4 4 3...
Страница 46: ...KYRGYZ ky 46 7 5...
Страница 47: ...uk 47 1 2 3 4 3 4 1 5 4 2 1 2 3 4...
Страница 48: ...uk 48 4 3 5 4 4 3...
Страница 49: ...uk 49 KS 165 160 165 KS190 184 190 2 1 2 3 4 5 6 7 8 A 9 10 11 12 13 14 15 45 16 45 17 18 19 20 B 21 A 5...
Страница 54: ......
Страница 55: ......