ՀԱՅԵՐԵՆ
hy
117
նրանք չեն վնասվել. օգտագործեք չվնասված գործիքներ
և պարագաներ: Գործիքը/Հղկասկավառակը ստուգելուց
և շահագործան համար տեղադրելուց հետո, մեկ րոպե
շարունակ միացրած թողեք այն առավելագույն
պտույտների քանակի վրա՝ հեռու պահելով ներկա
գտնվող անձանցից և ինքներդ պահպանելով անվտանգ
հեռավորություն պտտվող էլեկրտական գործիքից:
Շատ
դեպքերում վնասված սկավառակներ, պարագաները կոտրվում
են այդ փորձնական շահագործման ժամանակ:
ը)
Կրեք անհատական պաշտպանության միջոցներ: Ըստ
կիրառման եղանակի կրեք պաշտպանիչ սաղավարտ,
աչքերը պաշտպանող վահանակ կամ պաշտպանիչ
ակնոց: Անհրաժեշտության դեպքում կրեք պաշտպանիչ
դիմակ, պաշտպանիչ ականջակալ, ձեռնոց կամ
հղկակտորներից և մշակվող նյութի մասնիկներից
պաշտպանող գոգնոց:
Աչքերը պետք է պաշտպանված լինեն
շահագործման տարբեր եղանակների ժամանակ օդում թռնող
մասնիկներից: Պաշտպանիչ դիմակը պետք է պաշտպանի
աշխատանքի ժամանակ առաջացած փոշուց: Աղմուկի մեջ
երկար աշխատանքը կարող է լսողության խանգարման կամ
կորստի պատճառ դառնալ:
թ)
Հետևեք, որ ներկա գտնվող անձինք պահպանեն
անվտանգ հեռավորություն ձեր աշխատանքային
վայրից: Աշխատանքային տարածքում գտնվող
յուրաքանչյուր անձ պետք է կրի պաշտպանիչ հագուստ:
Մշակվող նյութի/մակերեսի կամ սկավառակի կտորներ կարող
են պոկվել և վնասել աշխատանաքային անմիջական տարածքից
դուրս գտնվող անձանց:
ժ)
Եթե աշխատաում եք որևէ վայրում, որտեղ կարող են
թաքնված էլեկտրալարեր լինել կամ աշխատանքային
էլեկտրասնուցման լարին մոտ, բռնեք գործիքը միայն
մեկուսացված տեղերից, բռնակներից:
Լարման տակ
հաղորդալարերի հետ հպման արդյունքում լարումը կարող է
փոխանցվել գործիքի մետաղական մասերին, ինչը կառաջացնի
էլէկտրական հարված:
ի)
Հեռու պահեք էլեկտրասնուցման լարը պտտվող
սկավառակներից:
Սարքի նկատմամբ վերահսկողությունը
կորցնելու դեպքում կարող եք պտտվող սկավառակով դիպչել
կամ կտրել սնուցման լարը, ձեր ձեռքը կամ թևը կարող են
վնասվել պտտվող գործիքին հպվելուց:
լ)
Երբեք մի վայր դրեք գործիքը, մինչև այն
ամբողջությամբ չանջատվի:
Հակառակ դեպքում պտտվող
սարքը կարող է դիպչել սեղանին և ձեր վերահսկողությունից
դուրս գալ:
խ)
Կրելու/տեղափոխելու ընթացքում երբեք մի միացրեք
սարքը:
Ձեր հագուստը կարող է պատահական հպվել պտտվող
սկավառակին և սկավառակը խրվել մարմնի վեջ:
ծ)
Պարբերաբար մաքրեք ձեր էլեկտրական գործիքի
օդափոխման անցքերը:
Պտտական օդափուքը կարող է
պատյանի մեջ մետաղական փոշի ներքաշել, իսկ մետաղական
փոշու կուտակումը կարող է առաջացնել էլեկտրահարման
վտանգ:
կ)
Մի կիրառեք էլեկտրական գործիքը բռնկվող նյութերի
գտնվելու վայրերում:
Այդ նյութերը կարող են բռնկվել
կայծերից:
ճ)
Մի օգտագործեք սկավառակներ, կտրող, հղկող
պարագաներ, որոնց համար պահանջվում են սառեցնող
հեղուկ յուղեր:
Ջրի կամ այլ հեղուկ հովացնող նյութերի
օգտագործումը կարող է էլեկտրական հարվածի պատճառ
դառնալ:
4.2 Հետահարում/հետհարվածում և անվտանգության
հրահանգներ
Հետահարումը/հետհարվածումը առաջանում է կիրառվող
գործիքի, ինչպիսին են պտտվող հղկասկավառակը, կտրող
սկավառակը, խոզանակը և այլն, պտտվելու ընթացքում
լռվելու, խրվելու, խցանման ժամանակ: Լռվելը, խցանումը
բերում են պտտվող գործիքի կտրուկ կանգին: Արդյունքում,
անվերահսկելի էլեկտրական գործիքն արագացվում է
արգելափակման կետում գործիքի պտույտների հակառակ
ուղղությամբ:
Եթե օրինակ հղկասկավառակը՝ խրվելով մշակվող նյութի մեջ
արգելափակվում, ծայրը լռվում է նախապատրաստվածքի մեջ
և սկավառակը կարող է կոտրվել կամ հետհարվածում
առաջացնել: Հղկասկավառակը շարժվում է շահագործողի
ուղղությամբ կամ հակառակ՝ կախված արգելափակման կետում
սկավառակի պտույտների ուղղությունից: Այս դեպքում էլ
հղկասկավառակները կարող են վնասվել:
Հետհարվածումը էլեկտրական գործիքի սխալ կամ ոչ
պրոֆեսիոնալ օգտագործման արդյունք է: Հետհարվածումից
կարելի է խուսափել կատարելով ստորև նկարագրված
նախազգուշական միջոցառումները:
ա)
Պինդ բռնեք էլեկտրական գործիքը, ձեր ձեռքերն ու
մարմինը բերեք այն դիրքի, որում կկարողանաք
դիմադրել հետհարվածի ուժին: Եթե առկա է, օգտվեք
լրացուցիչ բռնակից, որպեսզի մեկնարկի և արագ
պտտման ժամանակ ապահովեք առավելագույն
հնարավոր վերահսկողություն, հետհարվածի
դիմադրողականություն և արագ արձագանքում:
Գործիքը
կիրառողը կարող է տիրապետել իրավիճակին հետհարվածի
ժամանակ եթե հետևում է կանխարգելիչ միջոցառումներին:
բ)
Երբեք մի մոտեցրեք ձեռքերը պտտվող
սկավառակներին:
Հետհարվածի ժամանակ սկավառակը
կարող է հպվել ձեր ձեռքին և վնասել այն:
գ)
Պահպանեք անհրաժեշտ տարածություն սարքից,
որպեսզի հետհարվածի պարագայում էլեկտրական
գործիքը ձեզ չկարողանա դիպչել:
Հետհարվածումը մղում է
էլեկտրական գործիքը իր արգելափակման տեղում սկավառակի
պտույտներին հակառակ ուղղությամբ:
դ)
Անկյունային, սուր ծայրերի և նմանատիպ
հատվածներում աշխատեք առավելապես զգույշ:
Խուսափեք սկավառակների, խոզանակների մշակվող
նախապատրաստվածքից հետցատկից կամ դետալի մեջ
լռվելուց:
Անկյունային հատվածների, սուր ծայրերի մշակման
ժամանակ, կամ երբ պտտվող սկավառակը վայր է սահում առկա
է լռվելու վտանգ: Դրա հետևանքով գործիքը դառնում է
անկառավարելի և առաջանում է հետհարվածում:
ե)
Մի օգտագործեք շղթայավոր կամ ատամներով
սղոցման ժապավեն:
Նման գործիքները հաճախ են
առաջացնում հետհարված կամ անկառավարելի դառնում էլ.
սարքի վրա:
4.3 Անվտանգության հատուկ ցուցումներ հղկման և
կտրման աշխատանքների ժամանակ.
ա)
Օգտագործեք բացառապես ձեր էլեկտրական գործիքի
համար նախատեսված և թույլատրված
հղկասկավառակներ և հղկասկավառակին
համապատասխան պաշտպանիչ պատյան:
Հղկասարքերը,
որոնք նախատեսված չեն տվյալ գործիքի համար, կարող են
բաց/չպաշտպանված մնալ գործիքի վրա և վտանգավոր լինել:
բ)
Կորացված հղկասկավառակները պետք է նստեցնել
էլեկտրական սարքին այնպես, որպեսզի սկավառակի
հղկող, կտրող մակերեսը մնա պաշտպանիչ պատյանի
տակ:
Եթե սկավառակը սխալ է տեղադրված և նրա ծայրը
Summary of Contents for W 11-125 Quick
Page 2: ...13 Z W 9 100 WP 9 100 13 Y 13 X 2 2 7 7 A B 1 3 2 4 5 6 7 12 11 13 14 8 9 10 7 9 8 2 ...
Page 3: ...3 15 12 C 0 mm D 15 b a Γ ʼƑʷ Ã ƭƖ ʷƑʼ Ã Γ ʺƑʷ Ã ƭƖ ʷƑʺ Ã ...
Page 186: ......
Page 187: ......
Page 188: ...Metabowerke GmbH Metabo Allee 1 72622 Nuertingen Germany www metabo com 17030013_00_0421 ...