37
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Երաշխիքը գործում է գրանցման հետևյալ
պայմանները կատարելու դեպքում՝
-
հարկավոր է ճիշտ և պարզ կերպով լրացնել
արտադրողի բնօրինակ երաշխիքային կտրոնը`
նշելով մոդելի անվանումը, սերիայի համարը,
վաճառքի ամսաթիվը, ավելացնելով վաճառող
ընկերության կնիքը և վաճառող ընկերության
ներկայացուցչի ստորագրությունը երաշխիքային
կտրոնի վրա, կնիքներ յուրաքանչյուր կտրվող
կտրոնի վրա, գնորդի ստորագրությունը:
Արտադրողը իրավասու է մերժել երաշխիքային
սպասարկումը վերը նշված փաստաթղթերը
չներկայացնելու դեպքում, կամ եթե դրանցում
նշված տեղեկությունը թերի, անհասկանալի կամ
հակասական է:
2. Երաշխիքը գործում է օգտագործման հետևյալ
պայմանները կատարելու դեպքում՝
-
պետք է սարքը օգտագործել ձեռնարկում նշված
ցուցումներին խիստ համապատասխան,
-
հարկավոր է հետևել անվտանգության կանոններին
ու պահանջներին։
3. Երաշխիքը չի ներառում սարքի պարբերական
սպասարկում, մաքրում, տեղադրում, կարգաբերում
սեփականատիրոջ տանը:
4. Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերի վրա՝
-
մեխանիկական վնասվածքներ,
-
սարքի բնականոն մաշում ժամանակի ընթացքում,
-
օգտագործման պայմանների չպահպանում կամ
սխալ գործողություններ սեփականատիրոջ կողմից,
-
սխալ տեղադրում, բեռնափոխադրում,
-
բնական աղետներ (կայծակ, հրդեհ, ջրհեղեղ և այլն),
ինչպես նաև վաճառողից և արտադրողից չկախված
այլ պատճառներ,
-
կողմնակի առարկաների, հեղուկների, միջատների
ընկնելը սարքի մեջ,
-
վ ե ր ա ն ո ր ո գ ո ւ մ կ ա մ կ ա ռ ո ւ ց վ ա ծ ք ա յ ի ն
փոփոխություններ չլիազորված անձանց կողմից,
-
ս ա ր ք ի օ գ տ ա գ ո ր ծ ո ւ մ ը պ ր ո ֆ ե ս ի ո ն ա լ
նպատակներով (ծանրաբեռնվածությունը
գերազանցում է կենցաղային օգտագործման
մ ա կ ա ր դ ա կ ը ) , ս ա ր ք ի մ ի ա ց ո ւ մ ը
էլեկտրամատակարարման հեռահաղորդակցական
և կ ա բ ե լ ա յ ի ն ց ա ն ց ե ր ի ն , ո ր ո ն ք չ ե ն
համապատասխանում պետական տեխնիկական
չափանիշներին,
-
ապրանքի հետևյալ պարագաների փչացում,
եթե դրանց փոխարինումը նախատեսված
է կառուցվածքով և կապված չէ ապրանքի
ապամոնտաժման հետ՝
ա) հեռակառավարման վահանակներ, կուտակիչ
մարտկոցներ, էլեկտրասնուցման տարրեր
(մարտկոցներ), էլեկտրասնուցման արտաքին բլոկներ
և լիցքավորիչներ,
բ) սպառվող նյութեր և պարագաներ (փաթեթ,
պատյաններ, գոտիներ, պայուսակներ, ցանցեր,
դանակներ, շշեր, ափսեներ, տակդիրներ,
վանդակներ, շամփուրներ, փողրակներ, խողովակներ,
խոզանակներ, կցորդներ, փոշեհավաք պարկեր,
ֆիլտրեր, հոտի կլանիչներ),
-
մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝
աշխատանք ոչ համապատասխան կամ սպառված
մարտկոցների հետ,
-
կուտակիչ մարտկոցներով աշխատող սարքերի
դեպքում՝ կուտակիչ մարտկոցներ լիցքավորելու
կանոնների խախտումների պատճառով
առաջացած վնասներ։
5. Այս երաշխիքը տրվում է արտադրողի կողմից
ի հավելումն սպառողի՝ գործող օրենսդրությամբ
սահմանված իրավունքների և որևէ կերպ չի
սահմանափակում դրանք։
6. Արտադրողը պատասխանատվություն չի կրում
մարդկանց, ընտանի կենդանիներին, սպառողի կամ
երրորդ անձանց գույքին TM «Centek»-ի ապրանքի
կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն
հասցված որևէ վնասի համար, եթե դա տեղի է
ունեցել ապրանքի օգտագործման և տեղադրման
կանոններն ու պայմանները չպահպանելու, սպառողի
կամ երրորդ անձանց դիտավորյալ կամ անզգույշ
գործողությունների (անգործության), ֆորսմաժորային
հանգամանքների արդյունքում։
7. Սպասարկման կենտրոնն ապրանքը ընդունում է
միայն մաքուր վիճակում (սարքի վրա չպետք է լինեն
սննդի մնացորդներ, փոշի և այլ կեղտեր):
Արտադրողը իրավասու է փոխել սարքի դիզայնը
և բնութագիրը առանց նախնական ծանուցման: