34
ОСУШЕНИЕ - աշխատանքի չորացման ռեժիմի
ցուցիչ:
ОБОГРЕВ - աշխատանքի ջեռուցման ռեժիմի ցուցիչ:
ВЕНТИЛЯЦИЯ - աշխատանքի օդափոխման ռեժիմի
ցուցիչ:
СКОРОСТЬ (ВЫСОКИЙ, СРЕДНИЙ, НИЗКИЙ) -
օդափոխիչի պտտման արագության ցուցիչներ
(ԲԱՐՁՐ, ՄԻՋԻՆ, ՑԱԾՐ)։
– նպատակային ջերմաստիճանի կամ
ժ ա մ ա ն ա կ ա չ ա փ ի ս ա հ ա մ ա ն վ ա ծ
ժամանակի ցուցիչ:
- տվյալների փոխանցման ցուցիչ:
- հեռակառավարման վահանակի աշխատանքի
ցուցիչ
- ժամանակաչափի միացման ցուցիչ:
- ժամանակաչափի անժատման ցուցիչ:
- կառավարման վահանակի կոճակների
արգելափակման ակտիվացման ցուցիչ:
- «СОН» («ՔՆԵԼ») ռեժիմի աշխատանքի ցուցիչ:
Մ Ա Ր Տ Կ Ո Ց Ն Ե Ր Ի Տ Ե Ղ Ա Դ Ր Ո Ւ Մ Ը Ե Վ
ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ
Հեռակառավարման վահանակը գործարկելու
համար օգտագործվում են երկու AAA մարտկոցներ:
Բացեք մարտկոցի խցիկի կափարիչը և տեղադրեք
մարտկոցները՝ ըստ խցիկի պատին նշված «+» և «-»
խորհրդանիշների:
Մարտկոցները փոխելու համար հետևեք նույն
ընթացակարգին:
Նշում
1.
Մարտկոցները փոխելիս մի օգտագործեք հին կամ
այլ տեսակի մարտկոցներ: Դա կարող է հանգեցնել
հեռակառավարման վահանակի անսարքությանը:
2.
Եթե 1 ամսից ավելի չեք օգտագործում
հեռակառավարման վահանակը, ապա հանեք
մարտկոցները, քանի որ դրանք կարող են
արտահոսել և վնասել հեռակառավարման
վահանակը:
3.
Սարքի ամենօրյա օգտագործման դեպքում
մարտկոցի ծառայության ժամկետը մոտ 6 ամիս է:
4.
Փոխեք մարտկոցները, եթե հեռակառավարման
հրամանների ձայնային հաստատում չկա
կամ ազդանշանի փոխանցման պատկերակը
անհետացել է:
5. ՍԱՐՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ
ԽՆԱՄՔԸ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!
Տեխնիկական սպասարկումից
առաջ անջատեք սարքը էլեկտրական ցանցից։
ՆԵՐՔԻՆ ԲԼՈԿԻ ԴԻՄԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ ԽՆԱՄՔԸ
Սարքի մանրակրկիտ խնամքը և ժամանակին
մաքրումը երկարացնում են դրա ծառայության
ժամկետը և խնայում էլեկտրաէներգիան:
Մաքրելիս ուշադրություն դարձրեք հետևյալ
խորհուրդներին.
–
սարքը սրբելիս կանգնեք կայուն մակերևույթի
վրա, այլապես ընկնելու դեպքում կարող եք վնասել
սարքը կամ վնասել ինքներդ ձեզ,
–
դիմային վահանակը հանելիս վնասվածք
չստանալու համար մի դիպչեք կորպուսի
մետաղական մասերին,
–
սարքի դիմային վահանակը և հեռակառավարման
վահանակը մաքրելիս օգտագործեք խոնավ կտոր,
եթե հնարավոր չէ մաքրել կեղտը չոր կտորով։
Նշում
1.
Մի լվացրեք սարքը և հեռակառավարման
վահանակը ջրով։
2.
Մաքրելիս մի օգտագործեք ալկոհոլ, բենզին, յուղ
կամ լաք:
3.
Ուժեղ ճնշում մի գործադրեք դիմային վահանակի
մակերեսի վրա. այն կարող է ընկնել:
4.
Մաքրելիս մի օգտագործեք կոշտ մաքրող
միջոցներ կամ մետաղյա սպունգեր, քանի որ դա
կարող է վնասել սարքի մակերեսը:
5.
Ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 45
0
С։
Դա կարող է հանգեցնել պլաստիկ մակերեսի
դեֆորմացիային կամ գունաթափմանը:
ՕԴԻ ՖԻԼՏՐԻ ՄԱՔՐՈՒՄԸ
1.
Բարձրացրեք դիմային վահանակը մինչև վերջ,
ապա բարձրացրեք օդի ֆիլտրի դուրս ցցված մասը
և հանեք այն:
2.
Մաքրեք ֆիլտրը փոշեկուլով կամ լվացրեք ջրով:
Եթե ֆիլտրը շատ կեղտոտ է, լվացրեք այն տաք
ջրով և մեղմ լվացող միջոցներով: Մանրակրկիտ
չորացրեք ֆիլտրը ստվերոտ տեղում:
3.
Փոխեք ֆիլտրը և փակեք դիմային վահանակը:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Սեզոնի ավարտին
Ա ն հ ր ա ժ ե շ տ է կ ա տ ա ր ե լ հ ե տ և յ ա լ
գործողությունները՝
–
երկար ժամանակով միացրեք սպլիտ համակարգը
«ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ռեժիմում,
–
հետո անջատեք սարքը էլեկտրական ցանցից,
–
մաքրեք օդի ֆիլտրը,
–
մաքրեք ներքին և արտաքին բլոկերը չոր, փափուկ
անձեռոցիկով,
–
հանեք մարտկոցները հեռակառավարման
վահանակից:
Սեզոնի սկզբում
Ա ն հ ր ա ժ ե շ տ է կ ա տ ա ր ե լ հ ե տ և յ ա լ
գործողությունները՝
–
համոզվեք, որ ներքին և արտաքին բլոկերի
օդի ընդունման ու արտանետման տեղերը
արգելափակված չեն,
–
համոզվեք, որ արտաքին բլոկը ժանգոտված և
քայքայված չէ,
–
համոզվեք, որ օդի ֆիլտրը մաքրված է,
–
միացրեք սարքը էլեկտրական ցանցին,
–
տեղադրեք մարտկոցները հեռակառավարման
վահանակի մեջ: