200
2.6 Թափոնացում
Միշտ հետևեք բժշկական խորհուրդներին և կենսաբանական վտանգներին
վերաբերող ազգային օրենսդրական պահանջներին օգտագործված
բժշկական սարքերի թափոնացման ժամանակ:
2.7 Պարագաներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․
Օգտագործեք միայն գործարանային բաղադրիչներ:
Այլ բաղադրիչները կարող են վնաս հասցնել սարքին և (կամ) առաջացնել
անսարքություններ:
Ստորև բերված են այն սարքերի օրինակները, որոնք կարող են օգտագործվել
Provox LaryTube-ի հետ.
•
Provox HME Cassette կասետներ (ջերմա- և խոնավափոխանակիչներ)
•
Provox FreeHands HME՝ առանց ստոման ձեռքով փակելու
անհրաժեշտության խոսելու համար:
•
Provox ShowerAid, որը ցնցուղ ընդունելիս կարող է կանխել ջրի
ներթափանցումը LaryTube սարքի մեջ:
•
Provox TubeHolder կամ Provox LaryClips սարքը կարող է օգտագործվել
որպես լրացուցիչ նեցուկ՝ ստոմայից Provox LaryTube-ի անկումը
կանխելու համար:
•
Օղով Provox LaryTube-ի համար օգտագործվում է Provox Adhesive՝
LaryTube-ն ամրացնելու և տեղում պահելու համար:
Տարբեր հասանելի պարագաների ցանկը կարող եք տեսնել պատվերի
տվյալներում:
3. Անսարքությունների շտկում
Արյունահոսություն ստոմայից
Դադարեցրեք սարքի օգտագործվումը: Տրախեոստոման բուժելուց հետո
փորձեք աստիճանաբար ավելացնել սարքի օգտագործման տևողությունը:
Եթե նույնիսկ կարճատև օգտագործումն առաջացնում է արյունահոսություն
կամ եթե սարքը հեռացնելուց հետո արյունահոսությունը չի դադարում,
ապա անմիջապես դադարեցրեք սարքի օգտագործումը և խորհրդակցեք
բժշկի հետ:
Ստոմայի չափերի արագ նվազում
Եթե Provox LaryTube-ը կրում եք տրախեոստոմայի չափերի արագ
նվազման պատճառով, ապա անհրաժեշտ է բժշկի հետ քննարկել միևնույն
չափի երկու սարքերի օգտագործման հնարավորությունը: Դա թույլ կտա
հեռացնել Provox LaryTube-ը ստոմայից և անմիջապես փոխարինել այն
նոր, մաքուր սարքով: Մաքուր LaryTube տեղադրելուց հետո կարելի է
մաքրել հեռացված սարքը: