134
Ներածություն
Շնորհավորում ենք գնման կապակցությամբ և բարի գալուստ Philips։ Philips- ի
առաջարկած աջակցությունից լիարժեք օգտվելու համար գրանցեք ձեր ապրանքն այստեղ՝
www.philips.com/welcome
։
Սարքն օգտագործելուց առաջ կարդացեք այս ձեռնարկը, կարևոր տեղեկություններ պարունակող
բուկլետը և համառոտ ուղեցույցը։ Պահեք դրանք՝ հետագայում օգտվելու համար։
Ապրանքի նկարագրություն (նկ. 1)
1
Տակի հատված
2
«Արդուկման պատրաստ» լինելու ցուցիչ
3
Գոլորշու մատակարարման կոճակ/Գոլորշու ուժեղ մղման կոճակ
4
Ջրի մատակարարման ճկափոկ
5 Ջրի խցիկի դռնակ
6
Արգելափակման սևեռիչ (GC6819, GC6820, GC6830, և GC6840 սերիաները)
7
Արդուկի տակդիր
8
Միացման/անջատման կոճակ՝ միացման և անջատման լույսով
9
CALC-CLEAN կոճակ՝ լուսային ցուցիչով
10
Էլեկտրասնուցման լար խրոցով
11
Ջրի մատակարարման ճկափոկը և հոսանքի լարը պահելու խցիկ
12
Նստվածքի մաքրման խելացի տարա
Philips-ի բացառիկ տեխնոլոգիա
OptimalTEMP տեխնոլոգիա
OptimalTEMP տեխնոլոգիան հնարավորություն է տալիս արդուկել բոլոր տեսակի արդուկվող
գործվածքները ցանկացած հերթականությամբ՝ առանց արդուկի ջերմաստիճանը կարգավորելու և
հագուստը տեսակավորելու։
Արդուկի տակի հատվածը տաք վիճակում կարող եք պարզապես դնել արդուկի տախտակի վրա, դա
անվտանգ է (նկ. 2) և կարող եք նորից չդնել արդուկի տակդիրի վրա։ Սա ավելի քիչ լարվածություն
կառաջացնի ձեր դաստակի վրա։
Կոմպակտ ProVelocity տեխնոլոգիա
Այս տեխնոլոգիան ապահովում է շարունակաբար գոլորշու մղում, որը խորը թափանցում է՝ ծալքերը
հեշտությամբ հարթեցնելու համար: Միևնույն ժամանակ, այն թույլ է տալիս, որ սարքն ավելի կոմպակտ
և թեթև լինի, քան ավանդական գոլորշու գեներատորները, և ավելի հեշտ լինի պահեստավորումը:
Նախապատրաստում
Ինչ տեսակի ջուր պետք է օգտագործել
Այս սարքը նախատեսված է ծորակի ջրով օգտագործման համար։ Սակայն, եթե դուք ապրում եք
այնպիսի տարածքում, որտեղ ջրի կոշտության աստիճանը բարձր է, նստվածքը կարող է ավելի արագ
կուտակվել։ Հետևաբար, խորհուրդ է տրվում օգտագործել թորած կամ դեմիներալիզացված ջուր՝
սարքի ծառայության ժամկետը երկարացնելու համար։
Զգուշացում. Մի ավելացրեք անուշահոտ ջուր, չորանոցի ջուր, քացախ, օսլա, նստվածքի
մաքրման միջոցներ, արդուկման միջոցներ, քիմիական միջոցներով մաքրված ջուր կամ այլ
քիմիական նյութեր, քանի որ դրանք կարող են առաջացնել ջրի արտահոսք, շագանակագույն
բծեր կամ վնասել ձեր սարքը:
Հայերեն
Содержание GC6800 Series
Страница 170: ......