Շահագործման և հավաքման ցուցումներ
LIB093R01EU
թողարկում`
03-2010
Capitolo 1
Seggiolino da bicicletta per bambini OKBABY BODY GUARD
Pagina 2
ՀԱ
ՅԵ
ՐԵ
Ն
Capitolo 1
Seggiolino da bicicletta per bambini OKBABYBODY GUARD
Pagina 3
Շահագործման և հավաքման ցուցումներ
LIB093R01EU
թողարկում`
03-2010
ՀԱ
ՅԵ
ՐԵ
Ն
Մանկական հեծանվային նստատեղ
OKBABY BODY GUARD
Էջ
2
Գլուխ
1
Մանկական հեծանվային նստատեղ
OKBABY BODY GUARD
Էջ
3
Մանկական հեծանվային նստատեղ
OKBABY BODY GUARD
OKBABY S.r.l.
ՀԱՅԵՐԵՆ
Շահագործման և հավաքման ցուցումներ
ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ.
Կարդացեք այս ցուցումները և պահպանեք դրանք:
Հետևեք անվտանգության միջոցներին:
Նախապես համոզվեք, որ կարող եք տեղադրել և շահագործել մանկական
նստատեղը:
Բովանդակություն
1 Անվտանգության միջոցներ
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 3
2 Ճիշտ շահագործում
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 5
3 Արտադրանքի ընդհանուր նկարագիր
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 5
4 Արտադրանքի մանրամասն նկարագիր
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6
5 Նշաններ և խորհրդանիշեր
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6
6 Մանկական նստատեղի հավաքում և տեղադրում
. . . . . . . . . . . . . . . . . . . . 7
7 Շահագործման ցուցումներ.
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
11
8 Լրացուցիչ պարագաներ
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
13
9 Մաքրում և թափոնում
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
13
10 Երաշխիք և հաճախորդների սպասարկում
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
14
11 Տեխնիկական մասնագիր
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
14
12 Որակի համապատասխանություն և տեղեկություն արտադրողի մասին
. . . . .14
© 2009 Okbaby S.r.l.
Via del Lavoro 26
24060 Telgate BG Italy
Ցանկացած եղանակով ամբողջական կամ մասնակի թարգմանության,
վերարտադրման կամ ադապտացման բոլոր իրավունքները պաշտպանված են բոլոր
երկրների համար:
1
Անվտանգության միջոցներ
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է: Հետևեք անվտանգության ստորև բերված միջոցներին:
Հակառակ դեպքում բացառված չէ, որ վթարի կամ խափանման հետևանքով
կառաջանա ձեր երեխայի կյանքին սպառնացող լուրջ վտանգ:
Ընդհանուր նախազգուշացումներ
Հեծանվորդի, երեխայի և մանկական նստատեղի գումարային զանգվածը չպետք է
գերազանցի հեծանվի առավելագույն թույլատրելի բեռի չափը:
Համոզվեք, որ հեծանվի վրա կարելի է տեղադրել լրացուցիչ բեռ: Նաև խորհուրդ
ենք տալիս աչքի անցկացնել հեծանվի հետ առաքված փաստաթղթերը կամ դրա
արտադրողից տեղեկություն և խորհրդատվություն ստանալ:
Մանկական նստատեղում կամ հեծանվի վրա երբեք չի կարելի միաժամանակ երկու
երեխա տանել:
Բեռի ավելցուկը կարող է խոչընդոտել հեծանվի ճիշտ շահագործմանը: Բացի այդ,
նման դեպքում երեխայի լիարժեք ապահովությունն այլևս չի կարող երաշխավորվել:
Պարբերաբար ստուգեք երեխայի քաշը, որպեսզի այն չանցնի նստատեղի համար
առավելագույն թույլատրելի սահմանից:
Մանկական նստատեղի կառուցվածքը չի կարելի փոփոխել: Անհաջող պատահարի
դեպքում նստատեղը տարեք ստուգման որևէ մասնագիտացված խանութ կամ
մասնագետի մոտ և փոխարինեք վնասված մասերը:
Չի կարելի օգտագործել նստատեղն առանց ստուգման կամ դրա մասերի
վնասվածության պարագայում:
Շրջակա միջավայրի ազդեցության հետևանքով (արև, անձրև, սառուցապատում
ևն) նստատեղի պոլիպրոպիլենից պատրաստված պաստառը ժամանակի ընթացքում
կորցնում է որոշ մեխանիկական հատկություններ:
Նորմալ շահագործման և շրջակա միջավայրի բնականոն ներգործության դեպքում
նստատեղը պետք է փոխել 3 տարին մեկ:
Նստատեղն ավտոմեքենայի տանիքի վրա կամ հեծանվակալի օգնությամբ
տեղափոխելուց առաջ հանեք հեծանվից: Հնարավոր է, որ օդի դիմադրությունը վնասի
նստատեղը կամ պոկի այն հեծանվից: Իտալիայի Ճանապարհային օրենսդրության
համաձայն` յոթ տարեկանից ցածր տարիքի երեխա տեղափոխելիս հեծանվորդը պետք
է առնվազն 18 տարեկան լինի: Նստատեղն այլ երկրներում գործածելու դեպքում
ծանոթացեք այդ երկրի համապատասխան օրենքին:
Ապահովության նկատառումներից ելնելով` հեծանվորդն ու երեխան պետք է միշտ
կրեն սաղավարտ:
Հեծանիվը հարկավոր է միշտ ուշադիր վարել` միևնույն ժամանակ հետևելով
ճանապարհային օրենսդրությանը:
Մանկական հեծանվային նստատեղ
OKBABY BODY GUARD
Երեխային նստեցրեք նստատեղում, միայն եթե նա կարողանում է ուղիղ նստել
հեշտորեն և առանց օգնության (մոտավորապես 9 ամսականից կամ 9 կգ քաշի
դեպքում): Երեխան պետք է կարողանա առանց օգնության երկար ժամանակ նստած
մնալ, առնվազն քանի դեռ հեծանիվը գնում է:
Նստատեղի տեղադրման և հեծանվի վարման անվտանգության միջոցներ
Խորհուրդ է տրվում նստատեղը տեղադրել սովորական անիվներով զբոսաշրջային