![Gazer TV22-HS2 Скачать руководство пользователя страница 63](http://html.mh-extra.com/html/gazer/tv22-hs2/tv22-hs2_user-manual_570603063.webp)
60
HY
Հավելվածների տեղադրում
•
Դուք կարող եք տեղադրել Google Play-ում կամ APP Store-ում մատչելի ցանկացած համատեղելի հավելվածը:
•
Ինչպես նաև կարող եք հավելվածը տեղադրել անմիջականորեն USB հիշողության կուտակիչից: Ֆայլի ձևաչափը պետք է լինի «.apk» (Անհրաժեշտ է, որ
տեղադրվող հավելվածները համատեղելի լինեն հեռուստացույցի օպերացիոն համակարգի հետ: Արտադրողը պատասխանատվություն չի կրում այն
դեպքերում, եթե տեղադրվել են այնպիսի վնասարար կամ հեռուստացույցի հետ անհամատեղելի հավելվածներ):
Android կարգավորումները
Նկար 18. Տան էջը
Android-ի աշխատասեղանը տեսնելու համար սեղմեք ՀԿ վահանակի
վրայի կոճակը: Կետերով տեղափոխվելու համար օգտվեք
ՎԵՐԵՎ/
ՆԵՐՔԵՎ, ՁԱԽ/ԱՋ
կոճակներից: Անհրաժեշտ տարրն ընտրելու համար
սեղմեք
կոճակը:
Տեսադիտման համար առաջարկվող վիդեոն, առաջարկվող հավելվածները,
կցված հավելվածները և այլն գլխավոր էկրանի վրա բաժանված են մի
քանի ժապավենների:
•
Առաջին տողում տեղադրված են եղանակի հավելվածը և
տեսադիտման համար առաջարկվող վիդեոն:
•
Երկրորդ տողում գտնվում են առաջարկվող հավելվածները, որոնք
կարելի է կցել հավելվածների խանութից:
•
Երրորդ տողում նշվում են բոլոր կցված հավելվածները,
հեռուստատեսության պատկերակը, որը սեղմելիս դուք բացում
եք նախօրոք ընտրած աղբյուրը, ինչպես նաև այլ կցված ծրագրեր
սմարթֆոններից պատկերներ հեռարձակելու, միացվող կրիչներից
կոնտենտը դիտելու համար և այլն: Այս տողում
կոճակի
օգնությամբ կարելի է նաև փոխել պատկերակի դիրքը:
Լուսանկարներ կամ վիդեո դիտելու կամ արտաքին միացրած կրիչներից
երաժշտություն լսելու համար օգտվեք
Media Player
հավելվածից:
Նկար 19. Մեդիա
Ստորև զետեղված են ևս մի քանի տող առաջարկվող վիդեո ժապավեններով
ըստ ժանրերի՝ Երաժշտություն և Սպորտ, ինչպես նաև
Պարամետրեր
հավելվածի պատկերակը:
Նկար 20. Android կարգավորումները
Կարգավորման և լրացուցիչ պարամետրերի փոփոխման համար բացեք
Կարգավորումներ
հավելվածը:
Այդ կարգավորումների օգնությամբ կարելի է.
•
Կարգավորել միացումը լարային կամ անլար ցանցերի հետ.
•
Կարգավորել ամիս-ամսաթիվը/ժամանակը, ժամային գոտիները,
ժամանակի համաժամեցումը և այլն.
•
Ընտրել համակարգի լեզուն, կառավարել կցված հավելվածները,
վերականգնել հեռուստացույցի գործարանային կարգավորումները և
ստուգել թարմացումների առկայությունը.
•
Ստուգել համակարգին վերաբերվող տեղեկատվությունը, ներքին
կուտակիչի վրա ազատ տեղի առկայությունը, ինչպես նաև ընթացիկ
ծրագրավորման տարբերակը: