HY - 141
Ձեր ձեռքերը թաց են կամ ոտաբոբիկ եք:
Չի կարելի սարքավորումը շահագործել,
եթե դրա մալուխը կամ խրոցակը
վնասված են, պատշաճ կերպով չի
աշխատում, վնասված է կամ ընկել է:
Եթե էլեկտրամատակարարման
հաղորդալարը վնասված է, ապա
այն պետք է փոխարինել նմանատիպ
լարով`արտադրողի կամ որակավորված
անձանց կողմից` վտանգից խուսափելու
համար - կա էլեկտրահարվելու վտանգ:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սարքավորման
հետևի մասում չի կարելի տեղադրել
բազմաթիվ շարժական վարդակներ կամ
շարժական հոսանքի աղբյուրներ:
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ստուգեք`
արդյոք սարքավորումն անջատված է
հոսանքի մատակարարումից, նախքան
սպասարկման որևէ գործողություն
իրականացնելը. Երբեք չօգտագործել
գոլորշիով մաքրող սարքեր - կա
էլեկտրահարվելու հավանականություն:
Չի կարելի օգտագործել հղկող
կամ կոպիտ մաքրիչներ ինչպիսիք
են պատուհանի ցողիչները, սանրող
մաքրիչները, դյուրավառ հեղուկները,
մաքրող մոմերը, կոնցենտրացված
լվացող միջոցները, գունավոր
նյութեր հեռացնող հեղուկները որոնք
պարունակում են նավթամթերքներ
պլաստմասե մասերի, դռների
երեսամասերի կամ խցիկների վրա: Չի
կարելի օգտագործել թղթե սրբիչներ,
սանրող բարձիկներ կամ այլ կոպիտ
մաքրող գործիքներ:
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ
ՀԵՌԱՑՈՒՄ
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման
ենթակա է և նշված է այդ նշանով
.
Փաթեթավորման տարբեր մասերը պետք է հեռացնել
պատշաճ կերպով և աղբի հեռացման տեղի իրավական
կանոններին համապատասխան:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ
ՀԵՌԱՑՈՒՄ
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ
վերաօգտագործվող նյութերից:
Դրա հեռացումն անհրաժեշտ է կատարել տեղի
աղբահանման կանոններին համապատասխան:
Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման
և վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու
համար անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր
համապատասխան տեղամասի կենցաղային աղբի
հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը
որտեղից գնել եք սարքավորումը: Այս սարքավորումը
նշված է ըստ Եվրոպական հրահանգի 2012/19/ԵՄ,
Էլեկտրական և Էլեկտրոնային Սարքավորումներ:
Համոզվելով, որ արտադրանքի հեռացումը կատարվել
է ճիշտ կերպով, դրանով օգնած կլինեք կանխելու
պոտենցիալ բացասական հետևանքները շրջակա
միջավայրի և մարդու առողջության վրա: Արտադրանքի
վրա կամ դրա փաստաթղթերում նշված նշանը ցցույց
է տալիս որ այն չպետք է հեռացվի որպես կենցաղային
աղբ, այլ պետք է տեղափոխել համապատասխան
կենտրոն, որտեղ կատարվում է էլեկտրական և
էլեկտրոնային սարքերի վերամշակում:
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Անհրաժեշտ է սարքավորումը տեղադրել չոր, լավ
օդափոխվող սենյակում և հեռու որևէ ջերմային
աղբյուրից (օրինակ` ռադիատոր, կաթսա և այլն) և
այնտեղ որտեղ արևի ուղիղ ճառագայթներ չկան:
Անհրաժեշտության դեպքում օգտագործել մեկուսիչ
թիթեղ:
Պատշաճ օդափոխություն ապահովելու համար
անհրաժեշտ է հետևել հրահանգներին: Սարքավորման
ետևում ոչ բավարար օդափոխությունը բարձրացնում
է էներգիայի սպառումը և նվազեցնում սառեցման
արդյունավետությունը:
Դուռը հաճախակի բացելով՝ կարող եք Էներգիայի
Սպառման աճի պատճառ դառնալ:
Սարքավորման ներքին ջերմաստիճանի և էներգիայի
սպառման վրա կարող է ազդեցություն ունենալ նաև
շրջակա միջավայրի ջերմաստիճանը, ինչպես նաև
սարքավորման գտնվելու վայրը: Ջերմաստիճանը
կարգավորելիս պետք է հաշվի առնել այս գործոնները:
Անրաժեշտ է դռան բացումը հասցնել մինիմումի:
Երբ սառցակալած մթերքը հալվում է, դրեք այն
սառնարանում: Սառցակալումից հետո հալեցված և
ցածր ջերմաստիճանի հասած մթերքներն անհրաժեշտ է
սառեցնել սառնարանում: Թողնել որպեսզի տաք սնունդն
ու ըմպելիքները զովանան նախքան սարքավորման մեջ
դնելը:
Դարակների տեղադրումը սառնարանի մեջ
ազդեցություն չի ունենում էներգիայի արդյունավետ
օգտագործման վրա: Սնունդը դարակներում պետք է
տեղադրել այնպես որ օդի շրջանառությունը պատշաճ
կերպով կատարվի (սնունդը չպետք է դիպչի մեկը
մյուսին, ինչպես նաև սննդի և հետևի պատի միջև
հեռավորությունը պետք է պահպանվի):
Դուք կարող եք ավելացնել սառեցված սննդի
պահեստային կարողությունները` հեռացնելով
զամբյուղները և, եթե առկա է, Դադարեցնել Սառեցում
դարակը:
Պետք չէ անհանգստանալ կոմպրեսորից լսվող աղմուկից,
որոնք համարվում են նորմալ աշխատանքային ձայներ:
Содержание W84BE72X
Страница 1: ...Instrucciones de uso ...
Страница 2: ......
Страница 156: ......
Страница 157: ...400011233747 1 400011233747 n 10 19 ...