11
hy
6. Անսարքությունների շտկում
Ունե՞ք խնդիր:
Լուծումը այստեղ է: (Սարքը նորմալ է աշխատում:)
Օդորակիչը լավ չի տաքացնում կամ լավ չի հովացնում:
■
Մաքրե՛ք ֆիլտրը: (Կեղտոտ կամ խցանված ֆիլտրի դեպքում օդի
հոսքը դժվարանում է:)
■
Ստուգե՛ք ջերմաստիճանի կարգավորումները և շտկեք սահմանված
ջերմաստիճանը:
■
Համոզվե՛ք, որ արտաքին բլոկի շուրջ բավականաչափ ազատ
տարածություն կա: Արդյո՞ք օդի ներթող ու արտաթող անցքերն
արգելափակված չեն:
■
Սանյակում բաց դուռ կամ պատուհան կա՞:
Երբ գործարկվում է ջեռուցման ռեժիմը, ներքին բլոկից տաք օդը
անմիջապես միացնելուց հետո չէ սկսում փչել:
■
Տաք օդը սկսում է փչել միայն ներքին բլոկի բավականաչափ
տաքանալուց հետո:
Ջեռուցման ռեժիմում օդորակիչն անջատվում է մինչև սահմանված
ջերմաստիճանի հասնելը:
■
Դրսի ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում
արտաքին բլոկը կարող է սառցապատվել: Նման դեպքերում
արտաքին բլոկը միացնում է հալեցման ռեժիմը: Նորմալ
աշխատանքը կվերականգնվի մոտավորապես 10 րոպե անց:
Շահագործման ընթացքում օդի հոսքի ուղղությունը փոփոխվում է կամ
օդի հոսքի ուղղությունը հնարավոր չէ կարգավորել:
■
Հովացման ռեժիմում թիակներն ավտոմատ կերպով փոխվում
են հորիզոնական (դեպի ներքև) դիրքի՝ օդի հոսքի դեպի ներքև
(հորիզոնական) ուղղությանը ընտրելուց 1 ժամ հետո: Այդ կերպ
կանխվում է թիակների վրա կոնդենսատի և կաթոցի ձևավորումը:
■
Ջեռուցման ռեժիմում թիակներն ավտոմատ կերպով անցնում են օդի
հոսքի հորիզոնական ուղղության, երբ օդի հոսքի ջերմաստիճանը
ցածր է, կամ երբ միացված է հալեցման ռեժիմը:
Օդի հոսքի ուղղությունը փոխելիս, թիակներն անընդհատ շարժվում են
վերև-ներքև՝ անցնելով սահմանված դիրքը և վերջնական կանգնում այդ
դիրքում:
■
Օդի հոսքի ուղղությունը փոխելու դեպքում թիակները շարժվում են
դեպի տրված ուղղություն սկզբնական դիրքը հայտնաբերելուց հետո:
Լսվում է հոսող ջրի ձայն կամ ժամանակ առ ժամանակ խշշոց:
■
Այդ ձայները կարող են լսվել օդորակչի մեջ սառնագենտի հոսալու
ժամանակ, կամ երբ սառնագենտի հոսքի ուղղությունը փոխվում է:
Ճթճթոց կամ ճռճռոց է լսվում:
■
Այս ձայներն առաջանում են, երբ ջերմաստիճանի
փոփոխությունների արդյունքում մասերը ընդարձակվում են կամ
կոծկվում և հպվում իրար:
Սենյակում տհաճ հոտ է տարածվում:
■
Ներքին բլոկը ներկլանում է պատերից, գորգերից, կահույքից և
հագուստից արձակվող գազեր կամ հոտեր պարունակող օդը և նորից
դուրս փչում այդ օդը սենյակ:
Ներքին բլոկից մշուշաքող կամ գոլորշի է դուրս գալիս:
■
Այդ երևույթը կարող է տեղի ունենալ սարքը գործարկելիս, երբ
սենյակի ջերմաստիճանը և խոնավությունը բարձր են:
■
Հալեցման ռեժիմում հնարավոր է սառը օդի հոսք դեպի ներքև
ուղղությամբ, ինչը կարող է մշուշի տպավորություն ստեղծել:
Արտաքին բլոկից ջուր կամ գոլորշի է արձակվում:
■
Հովացման ռեժիմում հնարավոր է կոնդենսատի գոյացում, որը
կարող է կաթալ սառը խողովակներից և միացումներից:
■
Ջեռուցման ռեժիմում հնարավոր է կոնդենսատի գոյացում և կաթոց
ջերմափոխանակիչի հատվածից:
■
Հալեցման ռեժիմում ջերմափոխանակիչում ջուրը գոլորշիանում է,
ինչի արդյունքում հնարավոր է գոլորշու արտանետում:
«
» հայտնվում է հեռակառավարման սարքի էկրանի վրա:
■
Կենտրոնացված կառավարման դեպքում «
» հայտնվում է
հեռակառավարման սարքի էկրանի վրա, և հեռակառավարման
սարքով օդորակչի միացնելը կամ անջատելը հնարավոր չէ:
Կանգից կարճ ժամանակ անց օդորակիչը վերագործարկելիս, այն չի
միանում նույնիսկ ON/OFF (ՄԻԱՑ./ԱՆՋ.) կոճակի սեղմումով:
■
Սպասե՛ք մոտ 3 րոպե: (Շահագործումը դադարեցվել է օդորակիչը
վնասվելուց պաշտպանելու համար:)
Օդորակիչը միանում է առանց ON/OFF (ՄԻԱՑ./ԱՆՋ.) կոճակը
սեղմելու:
■
Արդյո՞ք միացման թայմերն ակտիվացված է:
Սեղմե՛ք ON/OFF (ՄԻԱՑ./ԱՆՋ.) կոճակը՝ սարքն անջատելու համար:
■
Օդորակիչը միացվա՞ծ է կենտրոնական հեռակառավարման սարքին:
Խորհրդակցե՛ք այն անձանց հետ, ովքեր կառավարում են
օդորակիչը:
■
Արդյո՞ք «
» նշանը ցուցադրվում է հեռակառավարման սարքի
էկրանի վրա:
Խորհրդակցե՛ք այն անձանց հետ, ովքեր կառավարում են
օդորակիչը:
■
Արդյո՞ք միացված է էլեկտրասնուցման խափանման դեպքում
ավտոմատ վերագործարկման ֆունկցիան:
Սեղմե՛ք ON/OFF (ՄԻԱՑ./ԱՆՋ.) կոճակը՝ սարքն անջատելու համար:
Օդորակիչն անջատվում է առանց ON/OFF (ՄԻԱՑ./ԱՆՋ.) կոճակը
սեղմելու:
■
Արդյո՞ք անջատման թայմերն ակտիվացված է:
Սեղմե՛ք ON/OFF (ՄԻԱՑ./ԱՆՋ.) կոճակը օդորակիչը
վերագործարկելու համար:
■
Օդորակիչը միացվա՞ծ է կենտրոնական հեռակառավարման սարքին:
Խորհրդակցե՛ք այն անձանց հետ, ովքեր կառավարում են
օդորակիչը:
■
Արդյո՞ք «
» նշանը ցուցադրվում է հեռակառավարման սարքի
էկրանի վրա:
Խորհրդակցե՛ք այն անձանց հետ, ովքեր կառավարում են
օդորակիչը:
Հեռակառավարման սարքից թայմերի կարգավորում չի հաջողվում
կատարել:
■
Արդյո՞ք թայմերի կարգավորումները ճիշտ են:
Եթե թայմերը հնարավոր է կարգավորել,
կամ
ցուցադրվում
են հեռակառավարման սարքի էկրանի վրա:
BT79D077H01_04hy.indd 11
4/2/2021 2:45:37 PM
051