17
ազդանշանները, ինչպիսիք են DVD / Blu-ray նվագարկիչները,
խաղային կոնսուլները և այլն)։
1.
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
ՆԱԽԱՁԳՈՒՇԱՑՈՒՄ. ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԵԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ
ՀԱՄԱՐ ՄԻ՛ ՓՈՐԶԵՔ ՔԱՆԴԵԼ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ ԵՎ
ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՇՏԿԵԼ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ ԴԻՄԵՔ
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ։
Հավասարանկյուն եռանկյունու ներսում գտնվող կայծակի
նշանը նպատակ ունի օգտագործողին նախազգուշացնել
չմեկուսացված «վտանգավոր լարման» առկայության մասին:
Եռանկյան ներսի բացականչական նշանը ցույց է տալիս
շահագործման և տեխնիկական սպասարկման կարևոր
ցուցումներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մի փորձեք մոդիֆիկացնել (ձևափոխել, փոխել) այս ապրանքը
որևէ կերպ՝ առանց մատակարարի գրավոր թույլտվության:
Այս ձեռնարկի նկարներն ու պատկերազարդումները միայն
հղման համար են և կարող են տարբերվել արտադրանքի
փաստացի տեսքից: Ապրանքի դիզայնը և տեխնիկական
բնութագրերը կարող են փոփոխվել առանց նախնական
ծանուցման:
Կ Ա Ր Ե Վ Ո Ր Ն Ա Խ Ա Զ Գ Ո Ւ Շ Ա Ց Ո Ւ Մ Ն Ե Ր Ե Վ
ԿԱՆԽԱԶԳՈՒՉԱՑՈՒՄՆԵՐ
Էլեկտրական սարքի ոչ պատշաճ շահագործումը կարող
է հանգեցնել գույքի վնասվածքների և փչացման: Այս
ապրանքը նախագծվել և արտադրվել է անվտանգության
ամենաբարձր առաջնահերթությամբ: ԲԱՅՑ ՍԱՐՔԻ ՍԽԱԼ
ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ԷԼԵԿՏՐԱՀԱՐՄԱՆ
ԿԱՄ ՀՐԴԵՀԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ։
- Պոտենցիալ վտանգներից խուսափելու համար խնդրում
ենք հետևել արտադրանքի տեղադրման, շահագործման և
մաքրման հետևյալ հրահանգներին:
- Օգտագործեք միայն արտադրողի կողմից նշված
աքսեսուարներ (պարագաներ)։ Արտադրողի կողմից
չնախատեսված աքսեսուարների օգտագործումը կարող է
վնասվածք հասցնել:
- Որպեսզի նվազեցնել հրդեհի առաջացման կամ
էլեկտրահարման ռիսկերը, տվյալ սարքը մի ենթարկեք
անձրևի կամ խոնավության ներգործությանը։ Սարքի վրա
մի տեղադրեք ջրի տարաներ։ Մի կաթեցրեք կամ ցողեք սարքը
որևէ հեղուկով։
- Սարքին մոտիկ մի օգտագործեք և մի պահեք դյուրաբորբոք
կամ այրվող նյութեր, քանի որ դրանք կարող են հրդեհի
կամ պայթյունի պատճառ դառնալ։ Հեռուստացույցի վերին
հատվածին մի տեղադրեք բաց կրակի ոչ մի աղբյուր (վառված
մոմեր, ծխախոտներ կամ խնկարկիչներ)։
- Կանխազգուշացում. կրակի տարածումը կանխարգելելու
համար մոմերը և բաց կրակի այլ աղբյուրները մշտապես
սարքից հեռու պահեք։
- Հեռուստացույցը տեղադրելիս պատշաճ օդափոխությոնն
ապահովելու համար անհրաժեշտ է հեռուստացույցի և այլ
առարկաների միջև (պատ, պահարան, կողային կահույքներ
և այլն) պահապանել առնվազն 4 սմ հեռավորություն։
Օդափոխության բացակայությունը կարող է հանգեցնել
հրդեհի կամ սարքի հետ կապված խնդիրների վերջինիս
չափից դուրս տաքացման հետևանքով։
- Այս ապրանքը նախատեսված է ՄԻԱՅՆ պիտակի վրա նշված
սնուցման աղբյուրի տեսակով շահագործելու համար (!):
Եթե Դուք վստահ չեք ձեր տան էլեկտրամատակարարման
տեսակին, դիմեք ձեր տեղական էներգետիկ ընկերությանը:
- Մի ծանրաբեռնեք հոսանքի վարդակները, երկարացման
լարերը կամ ադապտերները, քանի որ դա կարող է հանգեցնել
հրդեհի կամ էլեկտրահարման:
- Նախքան հեռուստացույցը տեղադրելը, համոզվեք, որ ձեր
ցանցի լարումը համապատասխանում է սարքի ցուցանակի
վրա նշված լարման:
- Անվտանգության նկատառումներից ելնելով ՝ սարքերի մեծ
մասը խորհուրդ է տրվում առանձին միացնել վարդակին՝
առանց տարբեր եռաբաշխիկների և պառակտիչների
օգտագործման:
- Սարքի խրոցը օգտագործվում է սարքը ցանցին միացնելու
/ ցանցից անջատելու համար, այն պետք է հեշտ հասանելի
լինի:
- Սարքը պատին ամրացնելիս տեղադրեք այն նեցուկի /
հեռուստացույցի արտադրողի կողմից տրված հրահանգներին
համաձայն:
- Ապրանքը մի դրեք անկայուն տակդիրի, եռոտանու կամ
սեղանի վրա: Ապրանքը անկայուն մակերևույթի վրա դնելիս
այն կարող է վայր ընկնել և առաջացնել լուրջ վնասվածք կամ
ապրանքի փչացում:
- Միշտ տեղադրեք հեռուստացույցը կահույքի վրա, որը կարող
է ապահով կերպով պահել այն: Համոզվեք, որ հեռուստացույցի
եզրերը դուրս չեն գալիս կահույքի սահմաններից, որի վրա
այն կանգնած է:
- Երբեք մի մտցրեք առարկաներ հեռուստացույցի
բացվածքների կամ բնիկների մեջ: Սարքում կա բարձր
լարում, և առարկայի տեղադրումը կարող է հանգեցնել
էլեկտրահարման և (կամ) ներքին դետալների կարճ միացման:
Նույն պատճառով, թույլ մի տվեք, որ ջուր կամ այլ հեղուկ
հայտնվի արտադրանքի վրա:
- Այս սարքը պետք է սպասարկվի միայն լիազորված և
պատշաճ պատրաստված մասնագետի կողմից: Կափարիչը
բացելը կամ օգտագործողի կողմից սարքը վերանորոգելու
այլ փորձերը կարող են հանգեցնել լուրջ վնասվածքի
կամ մահվան հոսանքահարումից ինչպես նաև հրդեհի
առաջացման։
- Եթե սարքը վերանորոգման կարիք ունի, համոզվեք, որ
սպասարկողն օգտագործում է արտադրողի կողմից նշված
փոխարինող մասեր կամ ունեն նույն բնութագրերն ու
արտադրողականությունը, ինչ բնօրինակ մասերը: Օտար
դետալների օգտագործումը կարող է հանգեցնել հրդեհի,
էլեկտրահարման և / կամ այլ վտանգների:
- Ծառայությունը կամ վերանորոգումը ավարտելուց հետո
խնդրեք մասնագետին կատարել անվտանգության ստուգում
համոզվելու համար, որ հեռուստացույցը գտնվում է պատշաճ
աշխատանքային վիճակում:
- Թույլ մի տվեք երեխաներին խաղալ պոլիէթիլային
տոպրակի հետ, որտում հեռուստացույցը փաթեթավորված
է եղել: Անվտանգության այս կանոնի չատարումը կարող է
հանգեցնել շնչահեղձության:
- Մարտկոցները (մարտկոցային բլոկը կամ տեղադրված
մարտկոցները) չպետք է ենթարկվեն ավելորդ ջերմության
(արևի լույս, կրակ և այլն): Մի թափեք մարտկոցները
կենցաղային աղբի հետ: Վերադարձեք դրանք հին
մարտկոցների հավաքման կետ:
- Տեղադրեք ալեհավաքը բարձր լարման էլեկտրահաղորդման
գծերից և հաղորդակցության մալուխներից հեռու և
համոզվեք, որ այն ապահով է տեղադրված: Եթե ալեհավաքը
դիպչում է էլեկտրահաղորդման գծին, ալեհավաքին դիպչելը
կարող է հանգեցնել հրդեհի, էլեկտրահարման կամ լուրջ
վնասվածքների:
1. Շահագործման պայմանները.
—
օդի ջերմաստիճան՝ 15 -ից 35 °С
— հարաբերական խոնավություն՝ 45-75
%
— մթնոլորտային ճնշում՝ 86 -ից 106 կՊա (650 -ից 800
մմ սս)
2.
~
Նշանակում է փոփոխական հոսանք:
Նշանակում է մշտական հոսանք։
Անվտանգության ցուցումներ
1. Կարդացեք և պահեք այս ցուցումները: Հետևեք
հրահանգներին և հետևեք բոլոր նախազգուշացումներին:
2. Մի օգտագործեք այս սարքը ջրին մոտ:
3. Մի արգելափակեք օդափոխությունը: Մի ծածկեք
օդափոխման անցքերը այնպիսի իրերով, ինչպիսիք են
թերթերը, սփռոցները, վարագույրները և այլն:
4. Մի տեղադրեք ջերմության աղբյուրների մոտ, ինչպիսիք
են ռադիատորները, տաքացուցիչները, վառարանները
կամ ջերմություն արտադրող այլ սարքերը (ներառյալ
ուժեղացուցիչները):
5. Մի օգտագործեք վնասված կամ սխալ տիպի վարդակ:
Համոզվեք, որ խրոցն ու վարդակը պատշաճ կերպով միացված
են: Պաշտպանեք խրոցն ու վարդակը փոշուց և մետաղական
առարկաների հետ շփումից։
6. Երեխաներին բացատրեք, որ վտանգավոր է կահույքի
վրա բարձրանալը հեռուստացույցի հեռակառավարման
վահանակին հասնելու համար:
7. Եթե օգտագործում եք մոբիլային տակդիր հեռուստացույցի
համար, այն տեղափոխելիս զգույշ եղեք, որպեսզի խուսափեք
վայր գցելուց: Անսպասելի կանգառները, ավելորդ ուժը և
հատակի անհավասար մակերևույթը կարող են արտադրանքի
և տակդիրի վայր ընկնելու և վնասվելու պատճառ դառնալ:
8. Կայծակի ժամանակ կամ եթե սարքը երկար ժամանակ
մնում է առանց հսկողության և չի օգտագործվում, լրացուցիչ
պաշտպանության համար անջատեք այն հոսանքի վարդակից
և անջատեք մալուխային համակարգը:
9. Տեխնիկական սպասարկման համար դիմեք որակավորված
սպասարկող ծառայությանը: Եթե հոսանքի լարը վնասված
է, վտանգից խուսափելու համար այն պետք է փոխարինվի
արտադրողի, հաճախորդների սպասարկման կամ նմանապես
որակավորված անձնակազմի կողմից: