14
-
Արգելվում է օգտագործել սարքը, եթե
էլեկտրական լարը, խրոցը և սարքի այլ
մասեր վնասված են:
-
Եթե էլեկտրական լարը վնասված է, ապա
դրա փոխարինումը պետք է իրականացնի
արտադրողը, լիազորված սպասարկման
կենտրոնը
կամ
համապատասխան
որակավորված անձնակազմը վտանգից
խուսափելու համար:
-
Առաջին օգտագործման ժամանակ կարող է
հայտնվել թեթև տհաճ հոտ (որը կանհետանա
մի քանի օգտագործումից հետո), ինչը
բացատրվում է ներքին մակերեսների
վրա յուղերի, այլ նյութերի հնարավոր
առկայությամբ։
-
Սարքը պետք է տեղադրել այնպես, որ
դրա ներքին մակերեսի հեռավորությունը
էլեկտրական
վառարանի
ջեռուցման
մակերեսից լինի առնվազն 65 սմ, իսկ
գազօջախի ջեռուցման մակերեսից՝ առնվազն
75 սմ։
-
Ուշադիր եղեք օդաքաշիչի և այրիչի (օջախի)
միաժամանակյա աշխատանքի ժամանակ։
Օդաքաշիչը ներծծում է օդը թթվածնի
հետ միասին, որն անհրաժեշտ է այրման
գործընթացին։
-
Տարածքի բացասական ճնշումը չպետք է
գերազանցի 4 Պա (4x10–5 բար)։ Անհրաժեշտ
է ապահովել սենյակի օդափոխությունը
հուսալի և անվտանգ աշխատանքի համար:
-
Մի ստուգեք ֆիլտրերի վիճակը, եթե սարքը
միացրած է։
-
Մի դիպչեք լամպին կամ հարակից
տարածքներին լուսավորության համակարգի
օգտագործման ընթացքում կամ դրա
անջատումից անմիջապես հետո։
-
Էլեկտրական ցանցի գերծանրաբեռնվածու-
թյունից խուսափելու համար մի օգտագործեք
այս սարքը էներգասպառ սարքի հետ
միաժամանակ։
-
Սարքը նախատեսված չէ ֆիզիկական,
զգայական
կամ
մտավոր
նվազ
կարողություններ ունեցող անձանց (այդ թվում՝
երեխաների) կամ կյանքի փորձ ու գիտելիք
չունեցող անձանց կողմից օգտագործման
համար, եթե նրանք չեն վերահսկվում կամ
սարքի օգտագործման ցուցումներ չեն
ստացել այն անձից, ով պատասխանատու է
իրենց անվտանգության համար: Երեխաները
պետք է գտնվեն վերահսկողության ներքո՝
սարքի հետ խաղալը կանխարգելելու համար:
-
Ծուխ առաջանալու դեպքում անմիջապես
անջատեք սարքը և անջատեք էլեկտրական
լարը ցանցից։
-
Արգելվում է բաց կրակի վրա ուտեստներ
պատրաստել սարքի տակ։ Խուսափեք բաց
կրակից, քանի որ այն վնասում է ֆիլտրերը և
կարող է հրդեհ առաջացնել։ Թույլ մի տվեք,
որ ուժեղ բաց կրակ առաջանա սարքի տակ։
Այրիչների բոցը միշտ պետք է փակված լինի
սպասքով։
-
Մի օգտագործեք սարքը դրսում։
-
Զգույշ եղեք։ Սարքի մակերեսը կարող է
տաքանալ օգտագործման ժամանակ։
-
Եթե միակցիչ խողովակը բաղկացած է
երկու և ավելի մասերից, ապա վերին
մասը պետք է տեղադրել ստորին մասի
վրա։ Մի միացրեք սարքի արտանետումը
տաք օդի շրջանառության խողովակին
կամ էլեկտրական էներգիայից զատ այլ
էներգիայով աշխատող սարքերի ծխատար
խողովակին։
-
Սարքը
հավաքելուց
առաջ
հանեք
յուղակլանիչ ֆիլտրը՝ սարքի տեղադրումը
հեշտացնելու համար։
-
Եթե լարը չունի խրոց, տեղադրեք
բնութագրերի աղյուսակում նշված լարումով
աշխատող համապատասխան խրոց։ Եթե
սարքն ունի խրոց, ապա տեղադրեք սարքն
այնպես, որ խրոցը հասանելի լինի։
-
Անմիջապես էլեկտրական ցանցին միացնելու
դեպքում պետք է սարքի և էլեկտրական
ցանցի միջև տեղադրել առնվազն 3 մմ
կոնտակտային
բացով
բազմաբևեռ
անջատիչ, որը համապատասխանում է
անհրաժեշտ ծանրաբեռնվածությանը և
գործող կանոնակարգերին:
2. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
ՄՈԴԵԼ
СТ-
1841-50
СТ-
1841-60
Գնահատված
լարման
220-240 Վ ~50/60 Հց
Շարժիչների
քանակը
1
Լուսավորություն
լամպ
1,5 Վտ x 2 հատ
Յուղակլանիչ
ֆիլտրերի քանակը
2
Արագությունների
քանակը
2
Լայնությունը
(մմ)
495
595
Խորությունը
(մմ)
282
Բարձրությունը
(մմ)
200
Օդատար խողովակի
տրամագիծը (մմ)
150
Արդյունավ
ետությունը
(մ3/ժ)
600
Շարժիչի
հզորությունը
(Վտ)
65
Ընդհանուր
էներգիայի
սպառումը (Վտ)
68