12
Արտադրողը իրավասու է մերժել երաշխիքային
սպասարկումը վերը նշված փաստաթղթերը
չներկայացնելու դեպքում, կամ եթե դրանցում նշված
տեղեկությունը թերի, անհասկանալի կամ հակասական է:
2. Երաշխիքը գործում է օգտագործման հետևյալ
պայմանները կատարելու դեպքում՝
• պետք է սարքը օգտագործել ձեռնարկում նշված
ցուցումներին խիստ համապատասխան,
• հարկավոր է հետևել անվտանգության կանոններին
ու պահանջներին։
3. Երաշխիքը չի ներառում սարքի պարբերական
սպասարկում, մաքրում, տեղադրում, կարգաբերում
սեփականատիրոջ տանը:
4. Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերի վրա՝
• մեխանիկական վնասվածքներ,
• սարքի բնականոն մաշում ժամանակի ընթացքում,
• օգտագործման պայմանների չպահպանում կամ սխալ
գործողություններ սեփականատիրոջ կողմից,
• սխալ տեղադրում, բեռնափոխադրում,
• բնական աղետներ (կայծակ, հրդեհ, ջրհեղեղ և այլն),
ինչպես նաև վաճառողից և արտադրողից չկախված այլ
պատճառներ,
• կողմնակի առարկաների, հեղուկների, միջատների
ընկնելը սարքի մեջ,
• վ ե ր ա ն ո ր ո գ ո ւ մ կ ա մ կ ա ռ ո ւ ց վ ա ծ ք ա յ ի ն
փոփոխություններ չլիազորված անձանց կողմից,
• սարքի օգտագործումը պրոֆեսիոնալ նպատակներով
(ծանրաբեռնվածությունը գերազանցում է կենցաղային
օգտագործման մակարդակը), սարքի միացումը
էլեկտրամատակարարման հեռահաղորդակցական և
կաբելային ցանցերին, որոնք չեն համապատասխանում
պետական տեխնիկական չափանիշներին,
• ապրանքի հետևյալ պարագաների փչացում, եթե
դրանց փոխարինումը նախատեսված է կառուցվածքով
և կապված չէ ապրանքի ապամոնտաժման հետ՝
ա) հեռակառավարման վահանակներ, կուտակիչ
մարտկոցներ, էլեկտրասնուցման տարրեր (մարտկոցներ),
էլեկտրասնուցման արտաքին բլոկներ և լիցքավորիչներ,
բ) սպառվող նյութեր և պարագաներ (փաթեթ,
պատյաններ, գոտիներ, պայուսակներ, ցանցեր,
դանակներ, շշեր, ափսեներ, տակդիրներ, վանդակներ,
շամփուրներ, փողրակներ, խողովակներ, խոզանակներ,
կցորդներ, փոշեհավաք պարկեր, ֆիլտրեր, հոտի
կլանիչներ),
• մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝
աշխատանք ոչ համապատասխան կամ սպառված
մարտկոցների հետ,
• կուտակիչ մարտկոցներով աշխատող սարքերի
դեպքում՝ կուտակիչ մարտկոցներ լիցքավորելու
կանոնների խախտումների պատճառով առաջացած
վնասներ։
5. Այս երաշխիքը տրվում է արտադրողի կողմից
ի հավելումն սպառողի՝ գործող օրենսդրությամբ
սահմանված իրավունքների և որևէ կերպ չի
սահմանափակում դրանք։
6. Արտադրողը պատասխանատվություն չի կրում
մարդկանց, ընտանի կենդանիներին, սպառողի կամ
երրորդ անձանց գույքին TM «Centek»-ի ապրանքի
կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն հասցված
որևէ վնասի համար, եթե դա տեղի է ունեցել ապրանքի
օգտագործման և տեղադրման կանոններն ու
պայմանները չպահպանելու, սպառողի կամ երրորդ
անձանց դիտավորյալ կամ անզգույշ գործողությունների
(անգործության), ֆորսմաժորային հանգամանքների
արդյունքում։
7. Սպասարկման կենտրոնն ապրանքը ընդունում է միայն
մաքուր վիճակում (սարքի վրա չպետք է լինեն սննդի
մնացորդներ, փոշի և այլ կեղտեր):
Արտադրողը իրավասու է փոխել սարքի դիզայնը և
բնութագիրը առանց նախնական ծանուցման: