hy
2
1.2. Տեղադրումիցկամ տեղափոխումից առաջ
Զգուշացում.
• Չափազանց զգույշ եղեք սարքը տեղափոխելիս: Օդորակիչը պետք է
առնվազն երկու հոգի տեղափոխեն, քանի որ դրա քաշը 20 կգ-ից ավել է:
Մի՛ բարձրացրեք օդորակիչը փաթեթավորման ժապավենների միջոցով:
Պաշտպանիչ ձեռնոցներ կրեք, քանի որ դուք կարող եք վնասել ձեր ձեռքերը
եզրերին կամ այլ մասերին դիպչելիս:
• Ուտիլիզացրեք փաթեթավորման նյութերը պատշաճ կերպով:
Փաթեթավորման այնպիսի բաղադրիչները, ինչպիսիք են մեխեր կամ այլ
մետաղե կամ փայտե մասերը կարող են ծակել կամ այլ վնասվածքների
հանգեցնել:
• Սառնագենտի խողովակի ջերմամեկուսացումն անհրաժեշտ է հեղուկացումը
կանխելու համար: Սառնագենտի խողովակի ոչ պատշաճ մեկուսացման
դեպքում տեղի կունենա հեղուկացում:
1.1. Տեղադրումից առաջ (միջավայր)
Զգուշացում.
• Մի՛ օգտագործեք սարքը արտասովոր միջավայրում: Եթե օդորակիչը
տեղադրվում է գոլորշու, ցնդող յուղերի (այդ թվում շարժիչի յուղ) կամ
ծծմբային գոլորշիների ազդեցության տակ գտնվող վայրերում, աղի բարձր
պարունակությամբ վայրերում (օրինակ՝ ծովափերում), ապա դա կարող է
հանգեցնել օդորակչի աշխատանքի արդյունավետության զգալի նվազման և
ներքին մասերը կարող են վնասվել:
• Օդորակիչը մի՛ տեղադրեք այն վայրերում, որտեղ հնարավոր է դյուրավառ
գազերի արտահոսք, առաջացում, ներհոսք կամ կուտակում: Եթե դյուրավառ
գազը կուտակվի օդորակչի շուրջ, դա կարող է հանգեցնել հրդեհի կամ
պայթյունի:
• Մի պահեք սնունդ, բույսեր, վանդակի մեջ պահվող տնային կենդանիներ,
արվեստի գործեր կամ գշգրիտ գործիքներ ներքին բլոկի օդի ուղիղ հոսանքի
տակ կամ բլոկին շատ մոտ, քանի որ ջերմաստիճանի փոփոխությունները կամ
կաթացող ջուրը կարող են դրանց վնաս հասցնել:
• Երբ սենյակի խոնավությունը 80%-ից բարձր է կամ դրենաժային խողովակը
խցանվել է, ներքին բլոկից կարող է ջուր կաթել: Մի տեղադրեք ներքին բլոկն
այնտեղ, ուր կաթացող ջուրը կարող է վնաս պատճառել:
• Օդորակիչը հիվանդանոցում կամ կապի ապահովման գրասենյակում
տեղադրելիս նկատի ունեցեք աղմուկի և էլեկտրոնային ազդեցությունը:
Ինվերտորները, կենցաղային տեխնիկան, բարձր հաճախականության
բժշկական սարքավորումները և ռադիոկապի սարքավորումները կարող
են հանգեցնել օդորակչի խափանմանը կամ անսարքությանը: Օդորակիչը
նույնպես կարող է ազդել բժշկական սարքավորումների աշխատանքի և
բուժսպասարկման վրա՝ առաջացնելով պատկերի ցուցադրման աղավաղում
դիսփլեյի վրա:
• Խողովակները փաթաթեք ջերմամեկուսիչ նյութով՝ հեղուկացումը կանխելու
համար: Եթե դրենաժային խողովակը ճիշտ չի տեղադրված, կարող է տեղի
ունենալ ջրի արտահոսք, ինչը վնաս կպատճառի առաստաղին, հատակին,
կահույքին կամ այլ իրերին:
• Մի՛ մաքրեք օդորակիչը ջրով: Դա կարող է հանգեցնել էլեկտրական ցնցմանը:
• Ձգեք բոլոր կոնուսային մանեկները մասնագրերին համապատասխան՝
օգտագործելով կարգավորվող ուժաչափական դարձակ: Չափազանց ձգված
կոնուսային մանեկը կարող է որոշ ժամանակ անց կոտրվել:
• Ներքին կառույցների հետ աշխատանքներ, վերջնամշակման աշխատանքներ
կատարելիս կամ պատի անցքը հերմետիկորեն փակելիս աէրոզոլային
հեղուկացիրներ օգտագործելու դեպքում՝ անջատեք անջատիչը և լավ
օդափոխեք սենյակը: Սառնագենտի սենսորը կարող է արձագանքել
հեղուկացիրների գազին, և դա կարող է սխալ հայտնաբերում առաջացնել:
1.3. Նախքան էլեկտրական աշխատանքներ կատարելը
Զգուշացում.
• Պարտադիր տեղադրեք ավտոմատ անջատիչներ: Այլապես կա
էլեկտրահարման վտանգ:
• Էլեկտրական գծերի համար օգտագործեք ստանդարտ և համապատասխան
թողունակության մալուխներ: Այլապես կա կարճ միացման, գերտաքացման
կամ հրդեհի վտանգ:
• Էլեկտրական գծեր անցկացնելիս խուսափեք մալուխների ձգումներից:
• Պարտադիր կատարեք օդորակչի հողանցում: Օդորակչի ոչ պատշաճ
հողանցումը կարող է էլեկտրահարման հանգեցնել:
• Օգտագործեք սահմանված հզորության ավտոմատ անջատիչներ (բարձր
լարման ընդհատիչ հողանցումով, զատիչ (+B դյուրահալ ապահովիչ) և ձուլածո
իրանի ավտոմատ անջատիչ): Եթե ավտոմատ անջատիչի սահմանային
հզորությունը սահմանվածից բարձր է, խափանում կամ հրդեհ կարող է
առաջանալ:
1.4. Նախքան փորձնական գործարկում իրականացնելը
Զգուշացում.
• Հիմնական անջատիչը միացրեք ոչ ուշ, քան օդորակչի շահագործումը սկսելուց
12 ժամ շուտ: Էլեկտրական սնուցման հիմնական անջատիչը միացնելուց
անմիջապես հետո շահագործումը սկսելը կարող է ներքին մասերի լուրջ
վնասվածքների հանգեցնել:
• Շահագործումը սկսելուց առաջ համոզվեք, որ բոլոր պանելները, վահանները
և այլ պաշտպանիչ մասերը ճիշտ են տեղադրված: Պտտվող, տաք և բարձր
լարման տակ գտնվող մասերը կարող են վնասվածքի պատճառ դառնալ:
• Մի շահագործեք օդորակիչը, եթե օդազտիչը տեղում չէ: Եթե օդազտիչը
տեղադրված չէ, կուտակվող փոշին կարող է խափանման պատճառ
հանդիսանալ:
• Մի՛ դիպչեք որևէ անջատիչի թաց ձեռքերով: Դա կարող է հանգեցնել
էլեկտրական ցնցմանը:
• Շահագործման ժամանակ մի՛ դիպչեք սառնագենտի խողովակներին առանց
ձեռնոցների ձեռքերով:
• Օդորակիչը անջատելուց հետո, պարտադիր սպասեք առնվազն հինգ րոպե
նախքան հիմնական անջատիչին էլեկտրասնուցումն անջատելը: Հակառակ
դեպքում ջրի արտահոսք կամ սարքի խափանում կարող է առաջանալ:
1. Անվտանգության նախազգուշացումներ
• Մի տեղադրեք անջատիչը OFF (ԱՆՋ) դիրքում, բացառությամբ այրման հոտ
առաջանալու կամ տեխնիկական սպասարկում կամ ստուգում կատարելու
դեպքերի:
Էլեկտրասնուցումը չի կարող մատակարարվել ներքին բլոկում տեղադրված
սառնագենտի սենսորին, և սենսորը չի կարող հայտնաբերել սառնագենտի
արտահոսքը: Դա կարող է հրդեհ առաջացնել:
Ուշադրություն.
• Իմացեք, որ սառնագենտները կարող են հոտ չունենալ:
• Խողովակները պետք է պաշտպանված լինեն ֆիզիկական վնասվածքներից:
• Խողովակների տեղադրման աշխատանքները պետք է հասցվեն նվազագույնի:
• Պետք է պահպանվեն գազի վերաբերյալ տեղական կանոնակարգերի
պահանջները:
• Բաց պահեք օդափոխման բոլոր անհրաժեշտ անցքերը և խուսափեք դրանց
խցանումից:
• Մի օգտագործեք դյուրահալ զոդանյութ սառնագենտի խողովակները զոդելու
համար:
• Զոդավորման աշխատանքներ կատարելիս ապահովեք սենյակի բավարար
օդափոխությունը:
Համոզվեք, որ մոտակայքում չկան վնասակար կամ դյուրավառ նյութեր:
Փակ սենյակում, փոքր սենյակում կամ այլ նմանատիպ վայրում աշխատանքներ
կատարելիս համոզվեք, որ չկա սառնագենտի արտահոսք:
Սառնագենտի արտահոսքի և կուտակման դեպքում, այն կարող է բռնկվել կամ
կարող են արտադրվել թունավոր գազեր:
RG79F531H01_04hy.indd 2
2021/5/6 14:52:46
084