18
Սարքը նախատեսված չէ ֆիզիկական, զգայական կամ
մտավոր թույլ կարողություններ ունեցող անձանց (այդ
թվում՝ երեխաների) կամ կյանքի փորձի ու գիտելիքի պակաս
ունեցող անձանց կողմից օգտագործման համար, եթե նրանք
չեն վերահսկվում կամ սարքի օգտագործման ցուցումներ
չեն ստացել այն անձից, ով պատասխանատու է իրենց
անվտանգության համար: Երեխաները պետք է գտնվեն
վերահսկողության տակ սարքի հետ խաղալը կանխարգելելու
համար:
ՆՇՈՒՄ.
- Մի միացրեք հեռուստացույցը վարդակին, որի հոսանքը
գերազանցում է նշված տիրույթը: Նախքան արտաքին
սարքին միանալը, խնդրում ենք, նախ համոզվեք, որ
հեռուստացույցն ու արտաքին սարքն անջատված են:
Միացնելուց առաջ ստուգեք, որ վարդակների (բնիկների) և
միակցիչների անվանումն ու գույնը համընկնում են:
- Հոսանքի լարը ցանցից անջատելիս խնդրում ենք բռնել
խրոցի մեկուսացված հատվածից, մի դիպչեք մետաղական
հատվածին:
ՆՇՈՒՄ.
- Այս ապրանքի վերամշակումը (ուտիլիզացումը) կատարվի՝
համապատասխան տեղի կանոններին։ Մի նետեք այս
ապրանքը ընդհանուր վերամշակման կենցաղային
թափոնների հետ։
- Երբեմն, որոշ ոչ ակտիվ պիքսելներ կարող են էկրանին
հայտնվել ֆիքսված կապույտ, կանաչ կամ կարմիր կետերի
տեսքով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ դա չի ազդում ձեր
ապրանքի արտադրողականության վրա:
- Մի դիպչեք էկրանին կամ մատներով երկար ժամանակ
մի սեղմեք դրանց վրա: Սա կարող է ժամանակավոր
խեղաթյուրման էֆեկտ առաջացնել էկրանին:
- Խորհուրդ չի տրվում երկար ժամանակ անշարժ (ստատիկ)
պատկեր պահել էկրանին, ինչպես նաև պետք չէ պատկերը
չափազանց պայծառ դարձնել. նվազեցրեք պայծառությունն
ու ցայտերանգությունը (կոնտրաստը), երբ պատկերն անշարժ
է (ստատիկ):
2. ԿՈՄՊԼԵԿՏԱՅՆՈՒԹՅՈՒՆ
-
Հեռուստացույց - 1 հատ
-
Հեռակառավարման վահանակ - 1 հատ
-
Մարտկոցներ հեռակառավարման վահանակի համար - 2 հատ
-
Շարժական ոտքեր - 2 հատ
-
Պտուտակներ - 4 հատ
-
Օգտագործողի ձեռնարկ - 1 հատ
3. ՏԵՂԱԿԱՅՈՒՄ
Ոտքերի տեղադրում
1. Բացեք տուփը և հանեք հեռուստացույցն իր պարագաներով:
2. Հեռուստացույցը վնասելուց խուսափելու համար սեղանը
ծածկեք փափուկ կտորով, տեղադրեք հեռուստացույցը
սեղանի վրա՝ էկրանը դեպի ներքև:
3. Պտուտակեք
ոտքերը
հեռուստացույցի
պատյանի
համապատասխան անցքերի մեջ:
4. Ոտքերի տեղադրումն ավարտված է:
Հեռուստացույցի տեղակայումը պատին
1. Հեռուստացույցը զգուշորեն տեղադրեք փափուկ կտորով
ծածկված սեղանի վրա խազումերից խուսափելու համար։
2. Պտուտակահանով թուլացրեք տակդիրի ներքին կանգնակի
պտուտակները: Հեռացրեք տակդիրը: Կատարեք այս
գործողությունները ուշադիր:
3. Կարգավորեք բարձակն այնպես (կրոնշտեյնը), որ այն
ամրացվի պատին՝ համաձայն 3 -րդ և 4 -րդ նկարների:
4. Պատի վրա 4 անցք բացեք (մասշտաբը տրված է որպես
հղում) և դրանց մեջ պտուտակեք 4 հեղույս (բոլտ):
5. Պտուտակահանով ամրացրեք հեռուստացույցի հետևի
պատի հեղույսները, ինչպես ցույց է տրված 4-րդ նկարում:
Տեղադրեք հեռուստացույցը պատին:
ՆՇՈՒՄ.
1. Տեղակայման
հեռուստացույցի
հենարանը
համապատասխանում է VESA 200x100 ստանդարտին:
2. Պատին ամրացնելիս բարձակ օգտագործելը պարտադիր չէ:
3. Մոնտաժման
աշխատանքների
ժամանակ
պատի
մերձակայքում և պատի դիմաց չպետք է լինեն այլ
առարկաներ:
4. Տեղակայումը պետք է իրականացվի որակավորված
մասնագետի կողմից:
5. Տեղակայման ժամանակ հետևեք բարձակի հավաքման
հրահանգներին:
6. Նկարները տրված են հղման համար:
4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ
Հեռուստացույցի առջեւի վահանակը
Տեղադրելուց և օգտագործելուց առաջ խնդրում ենք
ուշադիր կարդալ համապատասխան «Նախազգուշացում»
և «Անվտանգության ցուցումներ» բաժինները:
Սնուցման հեռակա ինդիկատորի տվիչ