21
Բաց թողնել. ալիքը բաց թողնելու համար սեղմեք կապույտ
կոճակը (ձեր հեռուստացույցն ինքնաբերաբար կանցնի բաց
թողնված ալիքները, երբ սեղմում եք CH ▲/▼):
Սիրելի ալիքներ (Favorite). սեղմեք կոճակը՝ ձեր նախընտրած
ալիքները ընդգծելու համար (կարող եք ընտրել մեկ կամ մի
քանի խումբ):
•
CI տեղեկատվություն (DTV ռեժիմում)
CI քարտի օգնությամբ կարող եք դիտել կոդավորված (վճարովի)
հեռուստաալիքներ: Խնդրում ենք CI քարտը տեղադրել PCMCIA
բնիկի մեջ՝ ղեկավարվելով CI քարտի վրայի սլաքով:
ՆՇՈՒՄ:
- Այս գործառույթը հասանելի է միայն CI բնիկի առկայության
դեպքում։
- Կարող եք փոխել CI (Common Interface) ընտրացանկը և
հնարավորությունները՝ խորհրդակցելով ձեր հեռուստաալիքի
օպերատորի հետ:
- Խնդրում ենք չտեղադրել կամ հեռացնել CI քարտը, երբ
հեռուստացույցը միացված է:
- Հաճախակի մի տեղադրեք կամ հանեք CI քարտը, որպեսզի
չվնասեք հեռուստացույցը կամ CI քարտը:
- CI քարտի ինիցիալիզացիայի ընթացքում մի փոխեք
հեռուստացույցի ալիքը:
•
Տեղեկատվություն ազդանշանի մասին (DTV ռեժիմում)
Սեղմեք ▲/▼ կոճակները՝ «Информация о сигнале»
(«Տեղեկատվություն ազդանշանի մասին» ընտրելու
համար, այնուհետև մանրամասն տեղեկատվության
համար սեղմեք
ENTER
կոճակը:
ՊԱՏԿԵՐԻ մենյու (ընտրացանկ)
•
Պատկերի ռեժիմ.
դուք կարող եք ընտրել պատկերի այն
տեսակը, որն առավելագույնս համապատասխանում է ձեր
դիտման պահանջներին: «Контрастность» («Կոնտրաստ»),
«Яркость» («Պայծառություն»), «Цвет» («Գույն»), «Резкость»
(«Հստակություն»), «Оттенок» («Երանգ») (NTSC) ընտրանքները
կարելի է կարգավորել, երբ պատկերի ռեժիմը սահմանված է
«Пользователь» («Օգտատեր») դիրքում:
- Ցայտագունություն (կոնտրաստ). Պատկերի սպիտակ գույնի
մակարդակի կարգավորում։
- Պայծառություն. պատկերի մուգ կամ սև հատվածների
կարգավորում։
- Գույն: Գույնի հագեցվածության կարգավորում։
- Հստակություն. պատկերի հստակության կարգավորում։
- Երանգ. պատկերի երանգների կարգավորում (հասանելի է
միայն NTSC ազդանշանի համար):
•
Գույնի ջերմաստիճան.
պատկերի գույնի ներկապնակի
ընտրություն։
•
Ձևաչափ (ֆորմատ).
պատկերի կողմերի հարաբերակցության
ընտրություն։
•
Աղմուկի ճնշում.
նվազեցնում է էկրանի թերությունները ՝
առանց վնասելու տեսանյութի որակը:
•
Դինամիկ կոնտրաստ.
կարգավորում է ցայտերանգությունը
օպտիմալ մակարդակի վրա՝ ըստ պատկերի պայծառության:
•
Ձգված բացում.
կարգավորում է պատկերի չափը (էկրանից
դուրս գալը):
•
PC ռեժիմ (HDMI մոնիտոր).
HDMI համակարգչի ռեժիմը
փոխում է On (միացված է) կամ Off (անջատված է):
•
Խաղային ռեժիմ (HDMI).
միացնում կամ անջատում է «Игра»
(«Խաղ») ռեժիմը:
•
Պատկերի վերակայում.
պատկերի բոլոր կարգավորումների
վերակայում մինչև գործարանային պարամետրերը։
ՁԱՅՆԻ ՄԵՆՅՈՒ
•
Ձայնի (հնչման) ռեժիմ.
դուք կարող եք ընտրել ձայնի
ռեժիմը՝ ըստ ձեր անձնական նախասիրության: «Пользова-
тель» («Օգտատեր») ռեժիմում կարգավորեք բարձր և ցածր
հաճախականության ձեր համար ցանկալի մակարդակները:
- Treble (ВЧ). բարձր հաճախականության մակարդակի
կարգավորում։
- Bass (НЧ). ցածր հաճախականության մակարդակի
կարգավորում։
•
Հավասարակշռություն (բալանս).
կարգավորում է ձայնի
մակարդակը ձախ և աջ բարձրախոսներից:
•
Ավտոմատ ձայն (AVL).
ձայնը ավտոմատ կերպով մնում է
սահմանված մակարդակին, երբ փոխվում է ծրագիրը: Քանի որ
յուրաքանչյուր հեռուստաալիք ունի իր սեփական ազդանշանի
պարամետրերը, ձայնի կարգավորումը կարող է անհրաժեշտ
լինել ամեն անգամ, երբ փոխում ես ալիքները:
Այս գործառույթի օգտագործումը թույլ է տալիս օգտվողներին
վայելել ձայնի կայուն մակարդակ, քանի որ ձայնը
ինքնաբերաբար կարգավորվելու է:
•
Ծավալուն ձայն.
(Surround) ծավալուն ձայնի ակտիվացում
կամ անջատում։
•
SPDIF ռեժիմ.
ցանկալի SPDIF թվային աուդիո ելքի ռեժիմի
ընտրություն։
•
Աուդիո նկարագրություն (DTV ռեժիմ).
* Հասանելի է ոչ
բոլոր երկրներում:
Սա աուդիոօժանդակ գործառույթ է տեսողության խնդիրներ
ունեցող մարդկանց համար: Այս գործառույթն ապահովվում
է միայն այն դեպքում, երբ հիմնական ձայնին զուգահեռ
միաժամանակ հեռարձակվում է հատուկ ձայնային հոսք:
•
Ձայնի հետաձգում.
ուղղում է համաժամացման
(սինխրոնիզացիայի) խնդիրները հեռուստացույց դիտելիս կամ
արտաքին սարքով աուդիո լսելիս, օրինակ՝ աուդիո ընդունիչ
(0մվ - 250մվ):
•
Պարամետրերի վերակայում.
ձայնի բոլոր պարամետրերը
վերակայեք մինչև գործարանային կարգավորումները։
ԺԱՄԱՆԱԿԻ ընտրացանկ (մենյու)
•
Ավտոմատ համաժամացում.
ON դիրքի (միացված )
դեպքում հեռուստացույցն ինքնաբերաբար կսինխրոնիզացնի
ժամանակը՝ ըստ DTV ազդանշանի:
•
Ժամանակ. ցուցադրում է DTV թվային ազդանշանի
ժամանակը կամ ձեռքով կարգավորվող ժամանակը:
•
Ժամանակացույցի անջատում։
միացրեք հեռուստացույցը
սպասման ռեժիմում որոշակի ժամանակից հետո: Անջատման
ժամանակաչափը չեղարկելու համար դրեք այն «Выкл»
(«Անջատել») դիրքի:
•
Ավտոմատ անջատում.
ընտրեք քնի ցանկալի ժամանակը:
Հեռուստացույցը սահմանված ժամին ինքնաբերաբար կանցնի
սպասման ռեժիմի ՝ առանց որևէ կոճակ սեղմելու:
•
Անջատում ազդանշանի բացակայության դեպքում.
On
դիրքում միացված է կամ Off դիրքում անջատված է։
•
Ժամային գոտի.
ընտրեք ձեր ժամային գոտին (երբ
ավտոմատ համաժամացումը սահմանված է «Вкл» («Միացված
է») դիրքում, կարող եք ընտրել ձեր ժամային գոտին):
•
Մենյուի ցուցադրման ժամանակը.
այն ժամանակն է, երբ
ընտրացանկը ցուցադրվում է էկրանին, ընտրեք ցանկալի
ժամանակը վայրկյաններով։ (15 վ, 30 վ, 60 վ, off (անջատված)):
Ընտրացանկի արգելափակում
•
Համակարգի արգելափակում: Այս գործառույթը թույլ է
տալիս սահմանել քառանիշ գաղտնաբառ հեռուստացույցի
չարտոնված օգտագործումը կանխելու համար: Կանխադրված
գաղտնաբառը 0000 է:
ՆՇՈՒՄ.
Եթե Դուք մոռացել եք ձեր գաղտնաբառը, օգտագործեք
հիմնական 1225 գաղտնաբառը:
•
Գաղտնաբառի տեղադրում.
սեղմեք
ENTER
կոճակը
ենթաընտրացանկը առաջ բերելու համար։ Դուք կարող եք
մուտքագրել Ձեր գաղտնաբառը։ Սեղմեք հեռակառավարման
վահանակի թվանշաններով կոճակներին նոր գաղտնաբառ
սահմանելու համար։ Երբ նոր գաղտնաբառը մուտքագրվում է
երկու անգամ, ապա գաղտնաբառի սահմանումը հաջողությամբ
ավարտված է։
•
Ծրագրի արգելափակում (ATV/DTV ռեժիմում).
սեղմեք
դեղին կոճակին անհրաժեշտ ալիքն արգելափակելու համար։
Կրկին սեղմեք դեղին կոճակին ալիքն արգելաբացելու համար։
Արգելափակված ալիքը դիտելու համար մուտքագրեք Ձեր
քառանիշ գաղտնաբառը, երբ կհայտնվի մուտքագրման
դաշտը էկրանին։
Ընտրանքների մենյու
•
Լեզու.
ընտրեք ցանկալի լեզուն ընտրացանկի ցուցադրման
համար:
•
Աուդիո լեզուներ.
ընտրեք ցանկալի աուդիո ձայնը (հասանելի
է թվային հեռարձակման համար, եթե հեռարձակվում են
բազմաթիվ լեզուներ):
•
Ենթագրեր.
ենթագրերի միացում /անջատում (առկայության
պայմաններում):
•
Ենթագրերի լեզուներ.
ընտրեք ենթավերնագրի լեզու
(հասանելի է թվային հեռարձակման համար, եթե հեռարձակվում
են ենթավերնագրի բազմաթիվ լեզուներ):