Խնդիրների լուծում
Այս գլխում ներկայացված են ամենատարածված խնդիրները, որոնք կարող են
հանդիպել սարքի օգտագործման ժամանակ։ Եթե չեք կարողանում խնդիրը
լուծել ստորև բերված տեղեկատվության օգնությամբ, դիմեք ձեր երկրում գործող
Հաճախորդների սպասարկման կենտրոն։
Խնդիր
Լուծում
Ե՞րբ է հարկավոր
մաքրել
ստերիլիզատորը
նստվածքներից:
Ստերիլիզատորն օգտագործելիս կարող եք նկատել, որ
տաքացնող թիթեղին գոյանում են տարբեր գույնի փոքրիկ
բծեր՝ ձյունաճերմակից մինչև դարչնագույնին մոտ: Դա
նշանակում է, որ ձեր ստերիլիզատորն անհրաժեշտ է
մաքրել նստվածքներից:
Ամեն դեպքում, ստերիլիզատորն անհրաժեշտ է մաքրել
նստվածքներից առնվազն 4 շաբաթը մեկ՝ արդյունավետ
աշխատանքն ապահովելու համար:
Ինչո՞ւ է
մանրէազերծման
ժամանակն այդքան
կարճ:
Դուք մանրէազերծման համար բավականաչափ ջուր չեք
ավելացրել:
Լցրեք ճիշտ 130 ml ջուր անմիջապես հիմքի ջրամանի մեջ:
Ինչո՞ւ է
մանրէազերծումից
հետո տաքացնող
թիթեղի վրա այդքան
շատ ջուր մնում:
Հնարավոր է, որ տաքացնող թիթեղը խցանված է կրային
նստվածքներով: Ստերիլիզատորն անհրաժեշտ է մաքրել
նստվածքներից առնվազն 4 շաբաթը մեկ:
Տե՛ս «Նստվածքի մաքրում» բաժինը։
Ինչո՞ւ է հիմքից
վառվածի հոտ գալիս
և այրվածքի հետքեր
են նկատվում:
Հնարավոր է, որ մեծ զամբյուղի կաթիլների սկուտեղից ջրի
մնացորդները պարբերաբար չեք թափել: Մանրէազերծման
յուրաքանչյուր ցիկլից հետո մեծ զամբյուղի կաթիլների
սկուտեղում ջուր է կուտակվում: Յուրաքանչյուր
օգտագործումից հետո թափեք ջրի մնացորդը մեծ
զամբյուղից:
1
Անջատեք ներքևի սալիկը մեծ զամբյուղից: Թափեք ջրի
մնացորդը մեծ զամբյուղի կաթիլների սկուտեղից:
2
Ներքևի սալիկը և մեծ զամբյուղը լվացեք տաք ջրով և
ամանների հեղուկ լվացամիջոցով:
Հնարավոր է, որ մանրէազերծելուց առաջ իրերը, ինչպես
հարկն է, չեն մաքրվել:
Նախքան մանրէազերծման ենթակա իրերը
ստերիլիզատորի մեջ դնելը, դրանք մանրակրկիտ լվացեք
սպասք լվացող մեքենայի մեջ կամ ձեռքով՝ տաք ջրի և
հեղուկ լվացամիջոցի օգնությամբ:
- Հայերեն 61 -