ՀԱՅԵՐԵՆ
hy
116
Օգտագործման սկզբնական ուղեցույց
Սույնով հայտարարում ենք բացառիկ
պատասխանատվությամբ, որ այս անկյունային հղկող
սարքերը, յուրաքանչյուրն իր տիպով և սերիական համարով
նույնականացված *1), համապատասխանում են հրահանգների
*2) և նորմերի *3) բոլոր մասնագիտական դրույթներին:
Տեխնիկական փաստաթղթերի համար *4) -տես էջ 4:
Անկյունային հղկող սարքերը Metabo օրիգինալ համալրող
մասերի և աքսեսուարների հետ շահագործման պարագայում
նախատեսված են հղկման, հղկաթղթով քսահարթման/
կոպտամշակման, մետաղական խոզանակներով մշակման
աշխատանքների համար, ինչպես նաև առանց ջրի կիրառման
մետաղի, բետոնի, քարի և նմանատիպ նյութերի կտրման
աշխատանքների համար:
WEV 15-125 Quick HT,
WEV 17-125 Quick Inox-ը,
WEV 17-125 Quick Inox RT-ն լրացուցիչ նախատեսված
են փայլեցման թեթև աշխատանքների համար: Փայլեցման
բարդ աշխատանքներում երկարաժամկետ օգտագործման
համար խորհուրդ ենք տալիս մեր անկյունային փայլեցնող
սարքը:
WEV.. անվանանշմամբ սարքերը պտույտների արագությունը
կարգավորող անիվի պատճառով կիրառելի են մասնավորապես
մետաղական խոզանակներով մշակման աշխատանքներում:
Այլ նպատակներով կամ սխալ օգտագործման արդյունքում
առաջացած վնասների համար պատասխանատվությունը կրում
է բացառապես օգտագործողը:
Պարտադիր հետևել կից ներկայացվող անվտանգության
ցուցումներին և կատարել դժբախտ պատահարների կանխման
ուղությամբ կանխարգելիչ ընդհանուր միջոցառումները:
Ձեր անվտանգության և Ձեր գործիքի
սարքինության և ապահովության համար
ուշադրություն դարձրեք ուղեցույցում այս նշանով
նշված հատվածներին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Վնասվածք ստանալու վտանգը
կանխարգելելու, նվազեցնելու համար կարդացեք
օգտագործման ուղեցույցը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Կարդացեք անվտանգության
բոլոր խորհուրդներն ու ցուցումները:
Անվտանգության ցուցումներին չհետևելը կարող է հանգեցնել
էլեկտրական հարվածի, հրդեղի և/կամ ծանր մարմնական
վնասվածքների:
Անվտանգության բոլոր ցուցումներն ու ուղեցույցը
պահպանել նաև ապագայի համար:
Ձեր էլեկտրական գործիքը փոխանցեք միայն փաստաթղթերի,
ուղեցույցի հետ միասին:
4.1 Անվտանգության ընդհանուր ցուցումներ
հղկման, հարթեցման, երկաթե խոզանակներով
մշակման և կտրման աշխատանքների ժամանակ.
Շահագործում
ա)
Այս էլեկտրական գործիքը նախատեսված է որպես
հղկող, հարթեցնող, երկաթե խոզանակով և կտրող/
հղկող սկավառակներով աշխատող սարք շահագործելու
համար: Հետևեք այս գործիքի լրակազմի մեջ ներառված
բոլոր ուղեցույցներին, անվտանգության ցուցումներին,
ուսումնասիրեք տեխնիկական պատկերներն ու
բնութագրերը:
Ստորև նկարագրված ցուցումներին չհետևելը
կարող է հանգեցնել էլեկտրական հոսանքից վնասվելուն,
հրդեհի և/կամ ծանր մարմնական վնասվածքների պատճառ
դառնալ:
WEV 15-125 Quick HT,
WEV 17-125 Quick
Inox, WEV 17-125 Quick Inox RT-ն լրացուցիչ
նախատեսված է որպես փայլեցման սարք օգտագործվելու
համար:
բ)
Այս էլեկտրական գործիքը նախատեսված չէ
փայլեցման աշխատանքների համար:
Գործիքի ոչ
նպատակային կամ չնախատեսված նպատակներով
օգտագործումը կարող է վտանգավոր լինել և վնասվածքների
պատճառ դառնալ (
WEV 15-125 Quick HT,
WEV 17-
125 Quick Inox, WEV 17-125 Quick Inox RT-ի
համար կիրառելի չէ):
գ)
Մի օգտագործեք այլ պարագաներ բացի տվյալ սարքի
համար արտադրողի կողմից հատուկ ցուցված կամ
նախատեսված պարագաներից:
Եթե նույնիսկ որևէ
պարագաներ ամրանում են էլեկտրական գործիքին, այն դեռ չի
երաշխավորում անվտանգ շահագործում:
դ)
Կիրառվող գործիքի թույլատրելի պտույտների
աշխատանքյին քանակը պետք է առնվազն
համապատասխանի էլեկտրական գործիքի վրա նշված
պտույտների առավելագույն քանակին:
Պարագաները
(սկավառակներ, խոզանակներ), որոնք թույլատրելիից ավելի
արագ են պտտվում, կարող են կոտրվել կամ պոկվել գործիքից:
ե)
Կիրառվող սկավառակի արտաքին տրամաչափն ու
հաստությունը պետք է համապատասխանեն ձեր
էլեկտրական գործիքի չափանիշներին:
Սխալ չափսի
սկավառակներ չեն կարող վերահսկելի կամ անվտանգ լինել
աշխատանքի ընթացքում:
զ)
Պարուրակային միացումով սկավառակների ու
խոզանակների պարուրակները պետք է ճիշտ
համապատասխանեն սարքի իլի պարուրակային
միացման չափսին: Կցաշուրթային միացումով
սկավառակների/խոզանակների անցքը պետք է
համապատասխանի կցորդիչի նստեցման անցքին:
Էլեկտրական գործիքի վրա ոչ ճշգրիտ նստեցված
աքսեսուարները պտտվում են անհամաչափ, ուժեղ թռթռում են
և կարող են անկառավարելի դառնալ:
է)
Մի օգտագործեք վնասված պարագաներ
(սկավառակներ, խոզանակներ): Յուրաքանչյուր
կիրառումից առաջ ստուգեք հղկող սկավառակների ու
երկաթե խոզանակների մաշվածության աստիճանը,
համոզվեք, որ սկավառակների վրա չկան պոկված
կտորներ, ճաքեր, ուժեղ մաշված հատվածներ, երկաթե
խազանակները չպետք է կոտրված մետաղալարեր
ունենան: Եթե էլեկտրական սարքը կամ կտրող/հղկող
սկավառակը վայր են ընկնում, ստուգեք և համոզվեք, որ
1. Համապատասխանության
հավաստագիր
2. Կիրառման բնագավառներ
3. Անվտանգության ընդհանուր
ցուցումներ
4. Անվտանգության հատուկ
ցուցումներ
Summary of Contents for W 11-125 Quick
Page 2: ...13 Z W 9 100 WP 9 100 13 Y 13 X 2 2 7 7 A B 1 3 2 4 5 6 7 12 11 13 14 8 9 10 7 9 8 2 ...
Page 3: ...3 15 12 C 0 mm D 15 b a Γ ʼƑʷ Ã ƭƖ ʷƑʼ Ã Γ ʺƑʷ Ã ƭƖ ʷƑʺ Ã ...
Page 186: ......
Page 187: ......
Page 188: ...Metabowerke GmbH Metabo Allee 1 72622 Nuertingen Germany www metabo com 17030013_00_0421 ...