
15
-
COOLING միջակայքը նշանակում է սառեցում: Սարքն
աշխատում է իբրև սառնարան:
-
FREEZING միջակայքը նշանակում է սառցակալում: Սարքն
աշխատում է իբրև սառցախցիկ:
-
SUPER (СТ-1769, СТ-1770 մոդելներում) դիրքում սարքն
անցնում է արագ սառեցման ռեժիմի, և կոմպրեսորը չի
կանգնի, մինչև պտուտակը չդարձնեք այլ դիրքի վրա:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!
-
Սառցախցիկն անջատելու համար էլեկտրական խրոցը
հանեք վարդակից:
-
Եթե սարքն անջատել եք, ապա նորից միացնելուց առաջ
պետք է սպասեք 3-5 րոպե: Եթե փորձեք սարքը միացնել
նշված ժամանակից շուտ, ապա էլեկտրասնուցման
տարրերն ու կոմպրեսորը կարող են վնասվել:
-
Եթե սարքը ծանրաբեռնված է սննդամթերքով, ապա
սառեցումը բավականաչափ ուժեղ չի լինի:
ՍՆՆԴԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
-
Սառցախցիկի մեջ սնունդը տեղադրելուց 2-3 ժամ առաջ
ջերմաստիճանի կարգավորիչը դրեք առավելագույն
դիրքի վրա՝ ամենացածր ջերմաստիճանը ստանալու և
սնունդը սառեցնելու համար:
-
Վերոնշյալ ժամանակից հետո տեղափոխեք կարգավորիչը
առավելագույն դիրքից միջին դիրք:
-
Խորհուրդ չի տրվում սառցախցիկի դռնակը հաճախակի
բացել, ինչպես նաև սառցախցիկը երկար ժամանակ բաց
թողնել:
-
Սառցախցիկը նախատեսված է սառեցված սննդամթերքի
երկարատև պահպանման համար: Սննդամթերքի
պահպանման ժամկետը մինչև երեք ամիս է:
-
Ապրանքներն ունեն տարբեր պիտանելիության ժամկետ,
և խորհուրդ չի տրվում այն գերազանցել: Սառցախցիկը
հալեցնելիս հետևեք սառեցված սնունդը պահելու
ցուցումներին:
-
Առևտրի նպատակով փաթեթավորված սառեցված
սնունդը պետք է պահել արտադրողի հրահանգներին
համապատասխան:
-
Սառեցված սնունդը տեղադրեք սառցախցիկում գնելուց
անմիջապես հետո: Հետևեք սննդի պահպանման
ցուցումներին,
որոնք
նշված
են
արտադրողի
փաթեթավորման վրա:
-
Զամբյուղը նախատեսված է անկանոն ձև ունեցող
սննդամթերք պահելու համար: Սառցախցիկի մեջ այլ
մթերքներ դնելու համար զամբյուղը սահեցրեք մի կողմ
կամ բարձրացրեք այն:
-
Չի թույլատրվում սառցախցիկի մեջ տեղադրել տաք և գոլ
սնունդ, ինչպես նաև հեղուկ սնունդ ապակե տարայի մեջ,
զովացուցիչ ըմպելիքներ և ածխաթթու գազ պարունակող
հեղուկներ շշերի և ապակե տարաների մեջ:
ՀԱԼԵՑՈՒՄ
Ավելի արդյունավետ աշխատանքի և ցածր էներգ-
ասպառման համար սառցախցիկը հալեցրեք ամեն անգամ,
երբ սառույցը հասնում է 5-10 մմ հաստության: Հալեցումը
կատարեք այն ժամանակ, երբ սառցախցիկի մեջ քիչ
քանակությամբ սառեցված սննդամթերք կա:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!
Մի օգտագործեք եռացրած ջուր սառած հատվածները
հեռացնելու համար, քանի որ դա կարող է վնասել սարքի
պլաստիկ մասերը:
Մի օգտագործեք սուր առարկաներ սառույցը հեռացնելու
համար, քանի որ դրանք կարող են վնասել սարքը:
-
Մաքրման ժամանակ մի օգտագործեք քլոր պարունակող
միջոցներ և թթուներ:
-
Անջատեք սառցախցիկը էլեկտրական ցանցից:
-
Հանեք ամբողջ սննդամթերքը սառցախցիկից:
-
Բացեք սարքի ներքին մակերեսի հատակին գտնվող
ջրահեռացման խցանը:
-
Ջրահեռացման անցքի տակ տեղադրեք տարա հալած
ջուրը լցնելու համար:
-
Սառցախցիկի դռնակը բաց թողեք:
-
Հեռացրեք սառույցի շերտը, երբ այն սկսում է հալչել: Դա
կկրճատի հալեցման ժամանակը:
-
Սառույցի հալչելուց հետո սառցախցիկի ներսը լվացրեք
տաք օճառաջրով խոնավացրած կտորով, ապա չորացրեք
այն չոր փափուկ կտորով:
ՆՇՈՒՄ`
Սովորաբար հալեցումը տևում է մի քանի ժամ:
Սառույցի վրա լցրեք գոլ (ոչ տաք) ջուր. դա կնպաստի
սառույցի ավելի արագ հալչելուն:
7. ՍԱՐՔԻ ՄԱՔՐՈՒՄԸ
-
Խորհուրդ ենք տալիս մանրակրկիտ մաքրել սարքը
տեղադրումից անմիջապես հետո:
-
Անջատեք սարքը էլեկտրական ցանցից, հանեք բոլոր
մթերքները և զամբյուղը:
-
Սրբեք սարքի ներքին մակերեսը ջրի և սոդայի տաք
լուծույթով խոնավացրած կտորով: Ջուրը և սոդան
խառնեք 1:2 հարաբերությամբ՝ 1 լ ջրի մեջ լցնելով 2 թեյի
գդալ սոդա:
-
Սննդամթերքի զամբյուղը լվացրեք մեղմ լվացող
միջոցներով:
-
Սարքի արդյունավետ աշխատանքի համար մաքուր
պահեք դռնակի միջադիրները:
-
Սարքի կորպուսը պետք է մաքրել մեղմ լվացող
միջոցներով և տաք ջրով:
-
Սարքը չորացրեք փափուկ կտորով:
-
Փոշեկուլով մաքրեք կոնդենսատորի ջերմափոխանակիչը,
եթե այն փոշոտ կամ կեղտոտ է:
-
Խորհուրդ ենք տալիս մաքրել սարքը հալեցման ժամանակ:
Դա թույլ կտա կանխել տհաճ հոտի առաջացումը և սարքի
աշխատանքն ավելի արդյունավետ կդարձնի:
ՍԱՐՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
-
Հանեք ամբողջ սննդամթերքը սարքից:
-
Անջատեք սարքը:
-
Մաքրեք սարքը:
-
Դռնակը կիսաբաց թողեք՝ խտանյութի, բորբոսի կամ
տհաճ հոտի առաջացումը կանխելու համար:
-
Մի թողեք երեխաներին առանց վերահսկողության: Սարքը
պետք է դրված լինի երեխաների համար անհասանելի
տեղում:
-
Եթե նախատեսում եք դադարեցնել սարքի աշխատանքը
երեք շաբաթից պակաս ժամանակով, կարող եք միացրած
թողնել այն:
ՍԱՐՔԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
-
Սարքը փոխադրեք ցանկացած տեսակի փակ մեքենայով՝
փաթեթի մեջ ուղղահայաց դիրքով դրված: Ապահով
ամրացրեք սարքը՝ մեքենաների ներսում հնարավոր
հարվածներն ու տեղաշարժը կանխելու համար:
-
Բեռնման և բեռնաթափման ընթացքում մի թեքեք
սառցախցիկը 45°-ից ավել, որպեսզի կոմպրեսորը կամ
ամբողջ համակարգը չվնասեք: