
- Հայերեն 59 -
Նախքան առաջին անգամ օգտագործելը
1
Հեռացրեք սարքի փաթեթավորումը։
2
Լվացեք բոլոր մասերը՝ բացի շարժիչի բլոկից (տե՛ս «Մաքրում և սպասարկում»
գլուխը)։
Սարքի օգտագործումը
Գոլորշիով մշակումն ավարտելուց հետո համոզվեք, որ կափարիչը հասցրել է
սառչել՝ նախքան այն հանելը և բաղադրիչներ ավելացնելը, եթե անհրաժեշտ է։ Մի
գերազանցեք գրաֆինի վրա նշված առավելագույն մակարդակը:
Դատարկեք ջրի տարան, նախքան այն նորից լցնելը՝ գոլորշիով մշակման նոր
աշխատաշրջան սկսելու համար։
Միշտ հետևեք, որպեսզի կանաչ դանակների բլոկի վերևի եզրը ծածկված չլինի
սննդամթերքով, երբ սկսում եք գոլորշիով մշակումը։
Այս սարքը նախատեսված է թարմ պինդ բաղադրիչները գոլորշիով մշակելու,
այնուհետև դրանք խառնելու համար՝ մանկական սնունդ պատրաստելու համար։ Որոշ
օրինակներ կարող եք գտնել բաղադրատոմսերի գրքում: Սովորաբար սկզբում
բաղադրիչները գոլորշիով մշակում են, հետո դրանք խառնում։ Այնուամենայնիվ, դուք
կարող եք օգտագործել սարքը միայն գոլորշիով եփելու կամ բլենդերով մշակման
համար։ Երբ սարքն օգտագործում եք միայն բլենդերով մշակման համար, բաց թողեք
«Ջրի տարայի լցնում» և «Գոլորշիով եփում» բաժինները և հետևեք միայն «Բլենդերով
մշակում» բաժնի հրահանգներին: Բլենդերով մշակելուց հետո երբեք գոլորշիով մի
մշակեք արդեն մանրացված սնունդը։ Երբեք 20 րոպեից ավելի կամ մեկից ավելի
անգամ գոլորշիով մի մշակեք բաղադրիչների նույն չափաբաժինը։
Այս սարքը նախատեսված ՉԷ.
–
Սննդամթերքի ապասառեցման համար
–
Սառեցված սնունդը գոլորշիով մշակելու համար
–
Բլենդերով մշակված սննդամթերքը գոլորշիով մշակելու համար
–
Նույն բաղադրիչները 20 րոպեից ավել գոլորշիով եփելու համար
–
Բրինձ և մակարոնեղեն պատրաստելու համար
–
Սկզբում բաղադրիչները բլենդերով մշակելու, այնուհետև գոլորշիով մշակելու
համար
–
Հեղուկներ, օրինակ՝ ապուր կամ ջուր, տաքացնելու համար
–
Սնունդը մի քանի ժամ տաք պահելու համար
–
Սնունդը նորից տաքացնելու համար
Содержание AVENT SCF870
Страница 1: ...SCF870 ...
Страница 266: ... 2022 Koninklijke Philips N V All rights reserved 12 04 2022 ...