
84
1. Նկարագրական տեղեկություններ
1.1 Օգտագործման նպատակը
Provox XtraHME կասետը մեկանգամյա օգտագործման մասնագիտացված
սարք է, որը նախատեսված է շնչափողահատման (տրախետոմիայի)
միջոցով շնչող հիվանդների համար: Սարքը ջերմության և խոնավության
փոխանակիչ է (անգլերեն՝ Heat and Moisture Exchanger, HME), որը տաքացնում
և խոնավեցնում է ներշնչվող օդը՝ արտաշնչած օդից սարքում պահելով
ջերմությունը և խոնավությունը։ Այն մասնակիորեն վերականգնում է կորած
շնչառական դիմադրողականությունը: Ձայնի պրոթեզ կամ վիրաբուժական
խոսքի ֆիստուլ ունեցող հիվանդների մոտ այն նաև կարող է բարելավել
խոսքի գործառույթը:
1.2 ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Provox XtraHME կասետը նախատեսված չէ սարքը հանելու կամ կառավարելու
ունակություն չունեցող հիվանդների կողմից օգտագործման համար, եթե
այդ հիվանդները չեն գտնվում կլիկական բժշկի կամ մասնագիտացված
բուժանձնակազմի մշտական վերահսկողության տակ: Օրինակ՝ հիվանդները,
որոնք չեն կարող շարժել իրենց ձեռքերը, ցածր մտավոր ունակություններով
հիվանդները կամ հիվանդները, որոնք ունեն գիտակցության ժամանակավոր
կորստի վտանգ պարունակող հիվանդություններ։
Մի օգտագործեք Provox XtraHME կասետը փչվող մանժետով տրախեալ
կանյուլայի հետ. շնչառությունը կարող է սահմանափակվել և առաջանալ
շնչահեղձություն:
Մի օգտագործեք ցածր շնչառական ծավալ ունեցող հիվանդների համար,
քանի որ շնչառության ավելացված մեռած տարածությունը (5 մլ) կարող է
առաջացնել CO
2
-ի (ածխածնի երկօքսիդ) պահպանում ցածր շնչառական
ծավալի դեպքում:
1.3 Սարքի նկարագրությունը
Provox XtraHME կասետները շնչառական ֆունկցիայի վերականգնման
մեկանգամյա օգտագործման սարքեր են: Այն Provox HME System-ի մաս
է, որը կազմված է HME կասետից, կցվող սարքերից և պարագաներից:
Provox XtraHME կասետներն ունեն կալցիում քլորիդային փրփրանյութով
պատված պլաստմասե պատյան: Կասետը փակելու համար կարելի է վերևի
կափարիչը մատով սեղմել վար և ուղղել օդը ձայնային պրոթեզի միջով՝
առաջացնելով խոսելու հնարավորություն: Մատը բաց թողնելուց հետո
կափարիչը վերադառնում է իր նախնական դիրքին:
ՀԱՅԵՐԵՆ
Unregistered
copy
Содержание Provox XtraHME
Страница 1: ...Instructions for Use XtraHME Unregistered copy...
Страница 2: ...Figure 1 Figure 2 Figure 3 Figure 4 Unregistered copy...
Страница 59: ...59 Provox XtraHME HME 4 2 2 HME 24 3 3 1 Unregistered copy...
Страница 87: ...87 Provox XtraHME HME 4 2 2 HME 24 3 3 1 MRI MR MRI Unregistered copy...
Страница 97: ...97 HME 2 2 1 Provox XtraHME 1 2 Provox XtraHME 3 Provox XtraHME HME 4 2 2 HME 24 3 3 1 Unregistered copy...