HY
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ՀԵՏԵՎԵԼ
Նախքան սարքավորումն օգտագործելը կարդացեք
այս Անվտանգության ուղեցույցը: Այն պահեք ձեռքի
տակ՝ անհրաժեշտության դեպքում տեղեկություններ
ստանալու համար: Այս ուղեցույցը և սարքը
պարունակում են անվտանգության կարևոր
նախազգուշացումներ, որոնք անհրաժեշտ է միշտ
պահպանել: Արտադրողը հրաժարվում է ցանկացած
պատասխանատվությունից այս անվտանգության
ուղեցույցի պահանջները չկատարելու, սարքը սխալ
օգտագործելու կամ սխալ կարգավորելու հետևանքով
առաջացող անսարքությունների համար:
Մի թույլատրեք փոքր (0-3 տարեկան)
երեխաներին մոտենալ սարքավորմանը: Մի
թույլատրեք 3-8 տարեկան երեխաներին մոտենալ
սարքավորմանը՝ առանց մշտական հսկողության:
Այս սարքավորումը կարող են օգտագործել 8
տարեկանից բարձր երեխաները և նվազ
ֆիզիկական, զգայարանական կամ մտավոր
կարողություններով օժտված կամ գիտելիքների կամ
փորձի բացակայության տեր մարդիկ, եթե նրանք
գտնվում են հսկողության տակ կամ տեղեկացված
են սարքի անվտանգ օգտագործման մասին և
գիտակցում են դրա հետ կապված վտանգները:
Թույլ մի տվեք երեխաներին խաղալ սարքավորման
հետ: Երեխաներին արգելվում է մաքրել կամ
վերանորոգել սարքավորումը առանց հսկողության:
Դռնակը բացելու համար ուժ մի գործադրեք և երբեք
մի օգտագործեք այն որպես աստիճան:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՂԱՆԱԿՆԵՐ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Այս սարքը նախատեսված չէ
արտաքին փոխաանջատիչ սարքով (օրինակ՝
թայմերով) կամ հեռակառավարման առանձին
համակարգով կառավարելու համար:
Այս սարքավորումը նախատեսված է
օգտագործելու կենցաղային և նմանատիպ այլ
պայմաններում, օրինակ՝ խանութների
խոհանոցային տարածքներում, օֆիսային և այլ
աշխատանքային միջավայրերում, ագարակներում,
հյուրանոցներում, մոթելներում, հյուրատներում և
այլ կացարաններում՝ հաճախորդների կողմից:
Մեքենան ծրագրերի աղյուսակում նշված
առավելագույն քաշից ավել (չոր գործվածքներ, կգ)
մի բեռնեք:
Այս սարքավորումը նախատեսված չէ
պրոֆեսիոնալ օգտագործման համար:
Սարքավորումը բացօթյա պայմաններում մի
շահագործեք:
Մի օգտագործեք լուծող նյութեր (օրինակ՝ բևեկն,
բենզին), լուծող նյութեր պարունակող
լվացամիջոցներ, մաքրող փոշի, ապակյա կամ
ընդհանուր նշանակության մաքրող նյութեր կամ
դյուրավառ հեղուկներ: Մեքենայով մի լվացեք
գործվածքներ, որոնք նախապես մշակվել են լուծող
նյութերով կամ դյուրավառ հեղուկներով:
Մի չորացրեք կեղտոտ իրեր մեքենայի մեջ:
Ձեթով, ացետոնով, ալկոհոլով, բենզինով,
կերոսինով, կեղտաբծեր հեռացնող միջոցներով,
բևեկնով, մոմով, մոմը հեռացնող միջոցներով և
նմանատիպ այլ նյութերով աղտոտված իրերը մինչև
մեքենայի մեջ չորացնելը պետք է լվանալ տաք ջրի
մեջ՝ մեծ քանակության լվացքի օգտագործմամբ:
Մեքենայում չի կարելի չորացնել ռետինե
փրփուրից (լատեքսից) պատրաստված իրեր,
լոգանքի գլխարկներ, անջրանցիկ գործվացքներ,
իրեր, որոնց մի կողմը պատված է ռետինով, և
լատեքս պարունակող հագուստ կամ բարձեր:
Գործվացքը փափկեցնող միջոցները կամ
նմանատիպ արտադրանքները հարկավոր է
օգտագործել՝ հետևելով տվյալ միջոցի արտադրողի
հրահանգներին:
Չորացման ցիկլի ավարտական մասն
իրականացվում է առանց տաքացման (սառեցնող
ցիկլ)՝ իրերը չվնասելու նկատառումներով:
Երբեք մի կանգնեցրեք մեքենան մինչև
չորացման ցիկլի ավարտը: Հակառակ դեպքում
անմիջապես հանեք իրերը մեքենայից և փռեք՝
արագ սառեցնելու համար:
Չորացման ցիկլի ընթացքում մեքենայի դռնակը
կարող է տաքանալ:
Մի չորացրեք իրերը մեքենայով, եթե դրանք
լվացվել են դյուրավառ լուծող նյութերի կիրառմամբ
(օրինակ՝ տրիքլորետիլեն):
Մի օգտագործեք սարքավորումը՝ ռետինե
փրփուրից կամ նմանատիպ էլաստոմերներից
պատրաստված իրեր չորացնելու համար:
Չորացման ընթացքում ստուգեք, որ ջրի ծորակը
բաց լինի:
Հանեք բոլոր իրերը գրպաններից,
մասնավորապես կրակայրիչները և լուցկիները:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղափոխվի և
տեղադրվի երկու կամ ավելի անձի կողմից՝
վնասվածքների առաջացման ռիսկերից խուսափելու
համար: Փաթեթավորումը հեռացնելիս և մեքենան
տեղադրելիս օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ՝
կտրվածքներ ստանալու ռիսկից խուսափելու համար:
Եթե չորացման մեքենան ցանկանում եք դնել
լվացքի մեքենայի վրա, նախապես դիմեք մեր
Սպասարկման ծառայության կամ տեղական դիլերի
մասնագետին՝ դրա հնարավորությունը պարզելու
համար: Դա հնարավոր է անել միայն, եթե
չորացման մեքենան լվացքի մեքենային ամրացվի
համապատասխան լրակազմի միջոցով, որը
հնարավոր է ձեռք բերել մեր Սպասարկման
ծառայությունից կամ տեղական դիլերից:
Մեքենան տեղափոխելիս խուսափեք այն վերևի
ծածկից կամ կափարիչից բարձրացնելուց:
Բոլոր տեղադրումները, այդ թվում նաև
ջրամատակարարման (եթե կիրառելի է) և
էլեկտրասնուցման համակարգերի միացումները
պետք է կատարվեն որակավորված մասնագետների
կողմից: Մի նորոգեք կամ մի փոխարինեք սարքի
որևէ մաս, եթե դա որոշակիորեն չի նշված օգտվողի
ձեռնարկում: Երեխաներին թույլ մի տվեք մոտենալ
մեքենայի տեղադրման տարածքին: Սարքավորման
փաթեթավորումը հեռացնելուց հետո համոզվեք, որ
փոխադրման ընթացքում մեքենան չի վնասվել:
Խնդիրներ հայտնաբերելու դեպքում դիմեք դիլերին
կամ Սպասարկման մոտակա ծառայությանը:
Տեղադրելուց հետո փաթեթավորման թափոնները
(պլաստիկ նյութեր, փրփրապլաստե մասեր և այլն)
անհրաժեշտ է դնել երեխաների համար
անհասանելի տեղում՝ խեղդվելու ռիսկերից
խուսափելու համար: Տեղադրումից առաջ
սարքավորումն անհրաժեշտ է անջատել
էլեկտրասնուցման աղբյուրից՝ էլեկտրահարման
ռիսկերից խուսափելու համար: Տեղադրման
ընթացքում հետևեք, որ սարքավորումը չվնասի
էլեկտրասնուցման լարը՝ էլեկտրահարման և հրդեհի
առաջացման ռիսկերից խուսափելու համար:
Սարքավորումը միացրեք միայն տեղադրման բոլոր
աշխատանքները ավարտելուց հետո:
Summary of Contents for BI WDWG 861484 EU
Page 1: ...1 2 3 4 5 150 ml 100 ml 50 ml 10 mm 0 39 inch 2 cm 0 7 inch 6 7 ...
Page 43: ......
Page 44: ......
Page 45: ...400011618400 ...