Զգուշացում
-
Երբեք մի օգտագործեք ուրիշ արտադրողների
աքսեսուարներ կամ մասեր, կամ այնպիսիք, որոնք Philips-ը
մասնավորապես խորհուրդ չի տալիս։ Եթե դուք
օգտագործում եք այդպիսի աքսեսուարներ կամ մասեր, ձեր
երաշխիքը անվավեր է դառնում։
-
Մի ենթարկեք սարքը բարձր ջերմաստիճանի կամ արևի
ուղիղ ճառագայթների ազդեցությանը։
-
Տեղափոխելուց կամ պահելուց առաջ միշտ թողեք, որպեսզի
սարքը սառչի։
-
Օգտագործման ընթացքում արտաքին
մակերևույթները կարող են տաքանալ։
-
Մի մանրէազերծեք շատ փոքր առարկաներ, որոնք կարող
են ընկնել զամբյուղի ներքևի մասի անցքերի միջով։
-
Երբեք առարկաներ մի դրեք անմիջապես տաքացնող
մասի վրա, երբ սարքը միացված է։
-
Մի օգտագործեք սարքը, եթե այն ընկել է կամ որևէ կերպ
վնասվել է։ Տարեք այն Philips-ի լիազորված սպասարկման
կենտրոն՝ վերանորոգման համար։
-
Միշտ տեղադրեք և օգտագործեք սարքը չոր, կայուն, հարթ
և հորիզոնական մակերևույթի վրա։
-
Սարքը մի դրեք տաք մակերևույթի վրա։
-
Հետևեք, որպեսզի հոսանքի լարը կախված չլինի այն
սեղանի կամ աշխատասեղանի եզրից, որի վրա դրված է
սարքը։
-
Միշտ թափեք սարքի մեջ մնացած ջուրը սարքն
օգտագործելուց հետո, երբ այն սառել է։
-
Անջատեք սարքը և վարդակից հանեք լարը՝ սարքի մասերը
փոխելուց կամ օգտագործման ժամանակ շարժվող
մասերին դիպչելուց առաջ։
-
Սարքի աշխատանքի վրա կարող են ազդել շրջակա
միջավայրի պայմանները, օրինակ՝ օդի ջերմաստիճանը և
բարձրությունը ծովի մակարդակից:
- Հայերեն 44 -