16
hy
Ունե՞ք խնդիր:
Լուծումը այստեղ է: (Սարքը նորմալ է աշխատում:)
Աղմուկի մակարդակը ավելի բարձր է, քան նշված է բնութագրի մեջ:
■
Օդորակչի աշխատանքով պայմանավորված աղմուկի մակարդակը
կախված է առանձին սենյակի ակուստիկ թնութագրերից, ինչպես
ցուցադրված է աղյուսակում, և աղմուկի մակարդակը անվանական
արժեքից ավելի բարձր կլինի, քանի որ նախնական չափումները
արվել են անարձագանք սենյակում:
Ձայնի բարձր
կլանողությամբ
սենյակներ
Ստանդարտ
սենյակներ
Ձայնի ցածր
կլանողությամբ
սենյակներ
Տարածքների
օրինակներ
Հեռարձակման
ստուդիա,
երաժշտական
սենյակ և այլն:
Ընդունարան,
հյուրանոցի
նախասրահ և
այլն:
Գրասենյակ,
հյուրանոցի
սենյակ
Աղմուկի
մակարդակ
3-7 դԲ
6-10 դԲ
9-13 դԲ
Հեռակառավարման սարքի էկրանին ոչինչ չի ցուցադրվում, էկրանը
խավար է, կամ ներքին բլոկը ազդանշաններ է ստանում միայն այն
ժամանակ, երբ հեռակառավարման սարքը ներքին բլոկին մոտ է:
■
Մարտկոցները լիցքաթափված են:
Փոխարինե՛ք մարտկոցները և սեղմեք Reset (Վերակայում) կոճակը:
■
Եթե մարտկոցների փոխարինման արդյունքում ոչինչ չի փոխվել,
ապա ստուգեք մարտկոցների տեղադրման ճիշտ բևեռականությունը
(+, –):
Հեռակառավարման վահանակի մարտկոցների տեղադրումից/
փոխարինումից հետո որոշ ֆունկցիաներ չեն աշխատում:
■
Ստուգե՛ք ժամացույցի կարգաբերումները: Եթե ժամացույցը
կարգաբերված չէ, կարգաբերե՛ք այն:
Ներքին բլոկի հեռակառավարման ազդանշանի ընդունիչի կողքին
գտնվող ցուցիչը թարթում է:
■
Միացել է ինքնախտորոշման ֆունկցիան՝ օդորակիչը վնասվելուց
պաշտպանելու համար:
■
Երբեք մի՛ փորձեք ինքներդ վերանորոգել սարքավորումը:
Անմիջապես անջատեք համակարգը սնուցման աղբյուրից և դիմե՛ք
մատակարարին: Անպայման հայտնեք մատակարարին մոդելի
անունը:
Եթե ներքին բլոկը չի շահագործվում, այն սկսում է տաքանալ, իսկ
բլոկի միջից լսվում է ջրի հոսքի ձայնին նման ձայն:
■
Սառնագենտի մի փոքր քանակ շարունակում է ներհոսել ներքին
բլոկ, անգամ եթե այն այլևս չի շահագործվում: (Միացված է MXZ/
Ճյուղավորիչ տուփով)
7. Անսարքությունների շտկում
GG79D031H01_04hy.indd 16
2021/04/08 11:37:51
068