15
hy
7. Անսարքությունների շտկում
Ունե՞ք խնդիր:
Լուծումը այստեղ է: (Սարքը նորմալ է աշխատում:)
Օդորակիչը լավ չի տաքացնում կամ լավ չի հովացնում:
■
Մաքրե՛ք ֆիլտրը: (Կեղտոտ կամ խցանված ֆիլտրի դեպքում օդի հոսքը դժվարանում է:)
■
Ստուգե՛ք ջերմաստիճանի կարգավորումները և շտկեք սահմանված ջերմաստիճանը:
■
Համոզվե՛ք, որ արտաքին բլոկի շուրջ բավականաչափ ազատ տարածություն
կա: Արդյո՞ք օդի ներթող ու արտաթող անցքերն արգելափակված չեն:
■
Սանյակում բաց դուռ կամ պատուհան կա՞:
Երբ գործարկվում է ջեռուցման ռեժիմը, ներքին բլոկից տաք օդը
անմիջապես միացնելուց հետո չէ սկսում փչել:
■
Տաք օդը սկսում է փչել միայն ներքին բլոկի բավականաչափ
տաքանալուց հետո:
Ջեռուցման ռեժիմում օդորակիչն անջատվում է մինչև սահմանված
ջերմաստիճանի հասնելը:
■
Դրսի ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում արտաքին բլոկը
կարող է սառցապատվել: Նման դեպքերում արտաքին բլոկը միացնում է հալեցման
ռեժիմը: Նորմալ աշխատանքը կվերականգնվի մոտավորապես 10 րոպե անց:
Հովացման ռեժիմում օդորակիչն անջատվում է, երբ սենյակի
ջերմաստիճանը հասնում է սահմանված արժեքին:
■
PLA-EA սերիայի սարքերի համար, երբ հովացման ռեժիմում
աշխատելիս սենյակի ջերմաստիճանը հասնում է սահմանված
արժեքին, օդափոխիչը սկսում է աշխատել նվազագույն արագությամբ:
Շահագործման ընթացքում օդի հոսքի ուղղությունը փոփոխվում է կամ
օդի հոսքի ուղղությունը հնարավոր չէ կարգավորել:
■
Ջեռուցման ռեժիմում թիակներն ավտոմատ կերպով անցնում են օդի հոսքի հորիզոնական
ուղղության, երբ օդի հոսքի ջերմաստիճանը ցածր է, կամ երբ միացված է հալեցման ռեժիմը:
Օդի հոսքի ուղղությունը փոխելիս, թիակներն անընդհատ շարժվում են վերև-
ներքև՝ անցնելով սահմանված դիրքը և վերջնական կանգնում այդ դիրքում:
■
Օդի հոսքի ուղղությունը փոխելու դեպքում թիակները շարժվում են
դեպի տրված ուղղություն սկզբնական դիրքը հայտնաբերելուց հետո:
Լսվում է հոսող ջրի ձայն կամ ժամանակ առ ժամանակ խշշոց:
■
Այդ ձայները կարող են լսվել օդորակչի մեջ սառնագենտի հոսալու
ժամանակ, կամ երբ սառնագենտի հոսքի ուղղությունը փոխվում է:
Ճթճթոց կամ ճռճռոց է լսվում:
■
Այս ձայներն առաջանում են, երբ ջերմաստիճանի փոփոխությունների
արդյունքում մասերը ընդարձակվում են կամ կոծկվում և հպվում իրար:
Սենյակում տհաճ հոտ է տարածվում:
■
Ներքին բլոկը ներկլանում է պատերից, գորգերից, կահույքից և հագուստից արձակվող
գազեր կամ հոտեր պարունակող օդը և նորից դուրս փչում այդ օդը սենյակ:
Ներքին բլոկից մշուշաքող կամ գոլորշի է դուրս գալիս:
■
Այդ երևույթը կարող է տեղի ունենալ սարքը գործարկելիս, երբ
սենյակի ջերմաստիճանը և խոնավությունը բարձր են:
■
Հալեցման ռեժիմում հնարավոր է սառը օդի հոսք դեպի ներքև
ուղղությամբ, ինչը կարող է մշուշի տպավորություն ստեղծել:
Արտաքին բլոկից ջուր կամ գոլորշի է արձակվում:
■
Հովացման ռեժիմում հնարավոր է կոնդենսատի գոյացում, որը
կարող է կաթալ սառը խողովակներից և միացումներից:
■
Ջեռուցման ռեժիմում հնարավոր է կոնդենսատի գոյացում և կաթոց
ջերմափոխանակիչի հատվածից:
■
Հալեցման ռեժիմում ջերմափոխանակիչում ջուրը գոլորշիանում է,
ինչի արդյունքում հնարավոր է գոլորշու արտանետում:
«
» հայտնվում է հեռակառավարման սարքի էկրանի վրա:
■
Կենտրոնացված կառավարման դեպքում «
» հայտնվում է
հեռակառավարման սարքի էկրանի վրա, և հեռակառավարման
սարքով օդորակչի միացնելը կամ անջատելը հնարավոր չէ:
Կանգից կարճ ժամանակ անց օդորակիչը վերագործարկելիս, այն չի
միանում նույնիսկ ON/OFF (ՄԻԱՑ./ԱՆՋ.) կոճակի սեղմումով:
■
Սպասե՛ք մոտ 3 րոպե:
(Շահագործումը դադարեցվել է օդորակիչը վնասվելուց պաշտպանելու համար:)
Օդորակիչը միանում է առանց ON/OFF (ՄԻԱՑ./ԱՆՋ.) կոճակը
սեղմելու:
■
Արդյո՞ք միացման թայմերն ակտիվացված է:
Սեղմե՛ք ON/OFF (ՄԻԱՑ./ԱՆՋ.) կոճակը՝ սարքն անջատելու համար:
■
Օդորակիչը միացվա՞ծ է կենտրոնական հեռակառավարման սարքին:
Խորհրդակցե՛ք այն անձանց հետ, ովքեր կառավարում են օդորակիչը:
■
Արդյո՞ք «
» նշանը ցուցադրվում է հեռակառավարման սարքի
էկրանի վրա:
Խորհրդակցե՛ք այն անձանց հետ, ովքեր կառավարում են օդորակիչը:
■
Արդյո՞ք միացված է էլեկտրասնուցման խափանման դեպքում
ավտոմատ վերագործարկման ֆունկցիան:
Սեղմե՛ք ON/OFF (ՄԻԱՑ./ԱՆՋ.) կոճակը՝ սարքն անջատելու համար:
Օդորակիչն անջատվում է առանց ON/OFF (ՄԻԱՑ./ԱՆՋ.) կոճակը
սեղմելու:
■
Արդյո՞ք անջատման թայմերն ակտիվացված է:
Սեղմե՛ք ON/OFF (ՄԻԱՑ./ԱՆՋ.) կոճակը օդորակիչը վերագործարկելու համար:
■
Օդորակիչը միացվա՞ծ է կենտրոնական հեռակառավարման սարքին:
Խորհրդակցե՛ք այն անձանց հետ, ովքեր կառավարում են օդորակիչը:
■
Արդյո՞ք «
» նշանը ցուցադրվում է հեռակառավարման սարքի
էկրանի վրա:
Խորհրդակցե՛ք այն անձանց հետ, ովքեր կառավարում են օդորակիչը:
Հեռակառավարման սարքից թայմերի կարգավորում չի հաջողվում
կատարել:
■
Արդյո՞ք թայմերի կարգավորումները ճիշտ են:
Եթե թայմերը հնարավոր է կարգավորել,
կամ
ցուցադրվում
են հեռակառավարման սարքի էկրանի վրա:
«Please Wait» (Խնդրում ենք սպասել) զգուշացումը հայտնվում է
հեռակառավարման սարքի էկրանի վրա:
■
Իրականացվում են նախնական կարգաբերումներ: Սպասե՛ք մոտ 3
րոպե:
Հեռակառավարման սարքի էկրանին ցուցադրվում է սխալի ծածկագիր:
■
Միացել են պաշտպանիչ սարքեր օդորակիչը վնասվելուց
պաշտպանելու համար:
■
Երբեք մի՛ փորձեք ինքներդ վերանորոգել սարքավորումները:
Անմիջապես անջատեք համակարգը սնուցման աղբյուրից և դիմե՛ք
մատակարարին: Անպայման հայտնեք մատակարարին մոդելի անունը
և հեռակառավարման սարքի էկրանի վրա ցուցադրվող տվյալները:
Լսվում են ջրի դատարկման կամ շարժիչի աշխատանքի ձայներ:
■
Երբ հովացման ռեժիմն անջատվում է, միանում է ջրահեռացման պոմպը, այնուհետև կանգնում:
Սպասե՛ք մոտ 5 րոպե:
Թիակները չեն շարժվում կամ ներքին բլոկը չի արձագանքում անլար
հեռակառավարման վահանակի կոճակների սեղմումներին:
■
Թիակի շարժիչի և ազդանշանի ընդունիչի միացման լարերի միակցիչները կարող են
սխալ միացված լինել: Սարքը տեղադրողին խնդրեք ստուգել միացումները: (Միացման
լարերի միակցիչների արական և իգական հատվածների գույները պետք է համընկնեն:)
GG79D031H01_04hy.indd 15
2021/04/08 11:37:51
067